Աբուլ (լեռ)
(Վերահղված է Աբուլ լեռնագագաթից)
- Այս հոդվածը լեռան մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբուլ (այլ կիրառումներ)։
Աբուլ (վրաց.՝ აბული), լեռ (հանգած հրաբուխ) Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում, Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Հանդիսանում է ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում։ Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից։ Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով[1]։
Աբուլ | |
---|---|
վրաց.՝ აბული | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Վրաստան |
Աշխարհագրական տեղադրություն | Խաչքար |
Ունի երկու գագաթ.
- Մեծ Աբուլ (վրաց.՝ დიდი აბული, Դիդի Աբուլի) - 3301 մ
- Փոքր Աբուլ (վրաց.՝ პატარა აბული, Պատարա Աբուլի) - 2799 մ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 14 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 45)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |