Տակույա Կիմուրա (ճապ.՝ 木村 拓哉 Կիմուրա Տակույա, նոյեմբերի 13, 1972(1972-11-13)[1], Տյոֆու, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի երգիչ, երաժիշտ, դերասան, ռադիոհաղորդավար և SMAP-ի նախկին մենակատար[2]։

Տակույա Կիմուրա
ճապ.՝ 木村 拓哉
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1972(1972-11-13)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՏյոֆու, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունQ11406031?, Q11406327? և Q11525385?
Ազդվել էՌոլինգ Սթոունզ
Մասնագիտությունդերասան, երգիչ, սեյու, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինShizuka Kudō?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSMAP?
ԵրեխաներCocomi? և Kōki,?
Կայքtakuya-kimura.jp
 Takuya Kimura Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տակույան ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 13-ին Տոկիոյում։ Մինչև վեց տարեկան նա ապրել է Օսակա նահանգի Մինոո քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Չիբա քաղաք, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ 1987 թվականի նոյեմբերին Տակույան հաջողակ լսումներ է անցել «Johnny & Associates» տաղանդների գործակալությունում, որի ժամանակ նա եղել է 15 տարեկան։ Լսումներից հետո նրանք ընտրել են հինգ տղա և ստեղծել «Skate Boys» անվամբ պարողների խումբ։ 1988 թվականի ապրիլին պրոդյուսեր Ջոնի Կիտագավան ընտրել է տասներկու տղաներից վեցին և ստեղծել է SMAP խումբը։

1996 թվականին թողարկվել է «Ամառային արձակուրդներ» հաջողակ սերիալը, որտեղ նա խաղացել է գլխավոր դեր։ Տակույան ստացել է «Վարկանիշների արքա» մականունը։ Իսկ 2001 թվականին թողարկվել է «Հերոս» սերիալը, որը նույնպես նրա մասնակցությամբ դարձել է ճապոնական հեռուստատեսության պատմության մեջ ամենահաջողակ հաղորդումներից մեկը[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

2000 թվականին ամուսնացել է երգչուհի Շիզուկա Կուդոյի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Կոկոմին և Միցուկին[5][6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ս Երկար արձակուրդներ Long Vacation Հիդետոսի Սենա
2001-2014 ս Հերոս Hero Կոհեյ Կուրյու
2003 ս Հաջողություն Good Luck!! Հադզիմե Սինկայ
2004 ֆ 2046 2046 Տակու
2004 Հաուլի թափառող դղյակը Howl's Moving Castle Հաուլ
2006 ս Սեր և պատիվ Love and Honor Սինոսուկե Միմուրա
2008 ֆ Փոփոխություն Change! Ասակուրա Կիետա
2009 ֆ Ես գալիս եմ անձրևի հետ I Come with the Rain Սիտաո
2010 ֆ 2199։ Տիեզերական օդիսեյ Space Battleship Yamato Սուսումու Կոդայ
2011 ֆ Կուսակցության ստեղծում Jiàn Dǎng Wěi Yè ճապոնացի սպա
2017 ֆ Անմահի շեղբ Blade of the Immortal Մանդզի[8][9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «SMAPファンクラブが木村出演ドラマの番組協力を告知し、ファンも戸惑い». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  3. 吉田羊『HERO』で初の女優賞 木村拓哉に「心よりお礼を」 | ORICON NEWS
  4. [«『HERO』スピンオフドラマ放送決定 主人公は警備員・小杉» http://www.oricon.co.jp/news/2040582/full/]
  5. <過去の神対応>工藤静香が直撃取材でカメラに中指立てずに低姿勢で応えた理由
  6. «木村拓哉も止められない?工藤静香が"インスタ大暴走"の惨状 (2017年2月8日) - エキサイトニュース(1/2)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  7. 『HERO』スピンオフドラマ放送決定 主人公は警備員・小杉 | ORICON NEWS
  8. «何をやっても木村拓哉論に異論『無限の住人』原作者・沙村広明氏、スターとはそういうもの». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  9. «木村拓哉、映画大コケで単独主演限界…次回は嵐・二宮の「バーター」扱いで出演». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակույա Կիմուրա» հոդվածին։