2046 (ֆիլմ)

ֆիլմ 2004 թվանկանի

«2046», ռեժիսոր Վոնգ Կառվայի ֆանտաստիկ մելոդրաման։

2046
անգլ.՝ 2046
ԵրկիրՀոնկոնգ
 Չինաստան[1]
 Ֆրանսիա[1]
 Իտալիա[1]
 Գերմանիա[1]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2], ռոմանտիկ ֆիլմ[2][3], դրամա[2][3] և arthouse science fiction film?
Թվական2004 և հունվարի 13, 2005[4]
Լեզուհյուսիսային չինարեն, կանտոն և ճապոներեն
ՌեժիսորՎոնգ Կարվայ[2][3][5][…]
ՊրոդյուսերՎոնգ Կարվայ[1]
Սցենարի հեղինակՎոնգ Կարվայ[1]
ԴերակատարներՏոնի Լյուն Չու Վայ[3][5][6][…], Գուն Լի[5][7][1], Տակույա Կիմուրա[5][6][7], Ֆեյ Վան[6][7][1], Չժան Ցզիի[6][1], Մեգի Չուն[6], Կարինա Լայ[6][1], Չան Չեն[6], Դուն Ցզե[6], Տոնգչայի Մեգինտա[6], Բերգ Ին[6] և Հոնգ Վա
ՕպերատորՔրիստոֆեր Դոյլ[1], Կվան Փուն Լյուն[1] և Յու-Ֆայ Լաի[1]
ԵրաժշտությունՍիգերու Ումեբայասի[1] և Պեր Ռաբեն[1]
ՄոնտաժՈւիլյամ Չանգ[1]
Պատմվածքի վայրՀոնկոնգ
Տևողություն129 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը Վոնգ Կառվայի նախորդ՝ «Սիրային տրամադրություն» ֆիլմի գլխավոր հերոսի՝ Չոու Մո-Վանի պատմության շարունակությունն է։ Չոուն մի քանի տարի Սինգապուրում անցկացնելուց հետո վերադառնում է Հոնկոնգ։ Նա բնակվում է էժանագին հյուրանոցում, որտեղ սկզբից ցանկանում էր վերցնել 2046 համարը, ինչքան էր այդ համարը նրան հիշեցնում անցյալը, բայց դա անհնար էր, և Չոուն սկսեց բնակվել հարևան 2047 համարում։ Ֆիլմի մեծ մասը պատմում է Չոուի և 2046 համարում ապրող մարդկանց հարաբերությունների մասին։ Չոուն անցյալում աշխատել էր լրագրող, բայց Հոնկոնգում նա սկսեց զբաղվել գրական աշխատանքով։ Քանի որ իր գրքի նախատիպի հերոսները, բուլվարային էրոտիկայի և ֆանտաստիկայի միաձուլումն էին, նա իրական կերպարներ էր օգտագործում՝ հյուրանոցի տիրոջը, ամենակարող կնոջը, 2046 համարի այցելուներին։ Չոուն իր գրքերում նկարագրում է ֆանտաստիկ ապագան, որտեղ ամբողջ երկիրը ծածկված է ահռելի տրանսպորտային ցանցով, որով կարելի է յուրաքանչյուր ժամանակ տեղափոխվել յուրաքանչյուր վայր։ 2046 թվականը հանդիսանում է որպես յուրահատուկ ժամանակաշրջան։ Ֆանտաստիկ կյանքից տեղադրելով գրքի մեջ, Չոուն ֆիլմում տեղադրեց և իրական կյանքից և հերոսի հիշողություններից դրվագներ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ռեժիսորի մեկնաբանությունը՝

«2046» - սա սիրային պատմության վերջաբան է, որն արդեն վերջացել է։ Եվ եթե ֆիլմում հերոսը գալիս է հանգուցալուծման, որ իրեն անհրաժեշտ է առաջ գնալ, դա շատ պոզիտիվ է։

  • Համաձայն 1984 թվականի Հոնկոնգի փոխանցման համար չինա-բրիտանական փաստաթուղթ, Հոնկոնգը որտեղ տեղի են ունենում ֆիլմի իրադարձությունները և որտեղ Վոնգը անց է կացրել կյանքի մեծ մասը, 1997 թվականի հուլիսի 1-ից դառնում է ՉԺՀ-ի հատուկ վարչական տարածք, երաշխավորվեց նրա քաղաքացիների իրավունքների մեծ մասը և ազատությունը, մինչև հաջորդ 50 տարիները։ Այդ դեպքում 2046 թվականը կլիներ Հոնկոնգի «ազատ կյանքի» վերջին տարին։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել