Յուոզաս Տալլատ-Կյալպշա
Տալլատ-Կյալպշա (Տալլատ-Կելպշա) Յուոզաս Անտանո. լիտ.՝ Juozas Tallat-Kelpša, (հունվարի 1 (13), 1889, Kalnujai, Kalnujai Eldership, Raseiniai District Municipality, Լիտվա - փետրվարի 5, 1949, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։
Յուոզաս Տալլատ-Կյալպշա լիտ.՝ Juozas Tallat-Kelpša | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1 (13), 1889 |
Ծննդավայր | Kalnujai, Kalnujai Eldership, Raseiniai District Municipality, Լիտվա |
Մահացել է | փետրվարի 5, 1949 (60 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ռոսսա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լիտվա և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Juozas Tallat-Kelpša Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1916 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (սովորել է Լյադովի, Շտեյնբերգի, Վիտոլի մոտ)։ Եղել է 1920 թվականին Կաունասում հիմնադրված օպերային թատրոնի (այժմ՝ Լիտվիայի օպերայի և բալետի թատրոն) կազմակերպիչներից և դիրիժորը, Կաունասի երաժշտական ուսումնարանի (1933 թվականից՝ կոնսերվատորիայի) կազմակերպիչ և դասատու (1948 թվականից՝ պրոֆեսոր)։ Եղել է Լիտվական ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ (1948 թվականից)։ Գրի է առել ավելի քան 700 ժողովրդական երգ (լիտվական և բելառուսական), դրանց զգալի մասը մշակել երգչախմբի, ձայնի և դաշնամուրի համար։ Հեղինակ է «Ավագի դուստրը» օպերայի (1938), նվագախմբային, կամերային և վոկալ երկերի, դրամատիկ ներկայացումների երաժշտության։
Մրցանակներ
խմբագրելՍտացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1948)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 546)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուոզաս Տալլատ-Կյալպշա» հոդվածին։ |