Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոց

Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոց (ռուս.՝ Таганрогский государственный литературный и историко-архитектурный музей-заповедник / ТГЛИМАЗ), Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի գրական և երկրագիտական թանգարանների միավորում։

Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոց
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՌուսաստան
Հիմնադրվել է1981
Կայքdonland.ru/Default.aspx?pageid=122053
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն

խմբագրել

Ստեղծվել է 1981 թվականին։ Ընդհանուր մակերեսը 5000 քառակուսի մետր է։ Ֆոնդերը կազմում են ավելի քան 280 հազար պահեստավորված միավոր։ Միավորման մաս կազմող թանգարաններից յուրաքանչյուրը ստեղծվել է տարբեր ժամանակներում և ունի իր պատմությունը։

Թանգարանի կառուցվածք

խմբագրել

Միավորման գրական մաս.

խմբագրել
  • Անտոն Չեխովի գրական թանգարան, գտնվում է նախկին արական դասական գիմնազիայի շենքում։ Այստեղ սովորել է Անտոն Չեխովը։ Թանգարանը բացվել է 1935 թվականի մայիսի 29-ին։ Թանգարանի ցուցադրությունը վերաբերում է Անտոն Չեխովի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրմանը, ինչպես նաև Տագանրոգի ազդեցությանը նրա ստեղծագործությունների վրա։ Ցուցադրությունը ներառում է շուրջ 1600 ցուցանմուշ։
  • «Չեխովի տնակ» հուշաթանգարան, տուն, որտեղ ծնվել է Անտոն Չեխովը։ 1926 թվականին այստեղ բացվել է գրողի կյանքի նվիրված թանգարանային առաջին ցուցադրությունը։ 
  • «Չեխովների կրպակ», գտնվում է 1840-ական թվականների տանը, որը Չեխովների ընտանիքը վարձակալել է 1869-1874 թվականներին։ Ընտանիքն ապրել է տան երկրորդ հարկում, իսկ ներքևի հարկում գտնվել է հոր նպարեղենի կրպակը։ Անտոն Չեխովն այստեղ ապրել է 9-ից 14 տարեկանում։ Թանգարանը բացվել է 1977 թվականի նոյեմբերի 3-ին։
  • Իվան Վասիլենկոյի թանգարան, գտնվում է այն տանը, որտեղ 1923-1966 թվականներին ապրել է գրող, Ստալինյան մրցանակի դափնեկիր Իվան Վասիլենկոն։ 1988 թվականին գրողի նախկին բնակարանը փոխանցվել է թանգարան-արգելոցին։

Միավորման  պատմական մաս.

խմբագրել
 
Ալֆերակիի պալատ
  • Պատմաերկրագիտական թանգարան, հիմնվել է XIX դարի վերջում Անտոն Չեխովի նախաձեռնությամբ։ Չեխովը թանգարանին տրամադրել է դրամական օգնություն, նրա խնդրանքով թանգարանին են փոխանցվել ռուս հայտնի նկարիչների կտավներ։ 1927 թվականին թանգարանը տեղափոխվել է Տագանրոգի Ալֆերակիի պալատի շենք[1]։ 1955 թվականից Տագանրոգի երկրագիտական թանգարանի կինոդասախոսական դահլիճում գործում էր պլանետարիում, որտեղ կար մի քանի աստղադիտակ։
  • Անատոլի Դուրովի թանգարան, նվիրված է կենդանիների հայտնի վարժեցնող Անատոլի Դուրովի կյանքին և ստեղծագործությանը։ Ա. Դուրովը 1926 թվականին գնել է շենքը, որտեղ ապրել է մինչև 1940 թվականը։ 1987 թվականին այստեղ բացվել է Դուրովին նվիրված ցուցադրություն։ 
  • «Տագանրոգի քաղաքաշինություն և կենցաղ» թանգարան, բացվել է 1981 թվականին։ Գտնվում է հացավաճառ Եվգենի Շարոնովի առանձնատանը, որը Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի փետրվարի 20-ի թիվ 176 հրամանագրով դասվել է ՌԴ ճարտարապետության հուշարձանների շարքին։ Շենքը կառուցվել է 1912 թվականին մոդեռն ոճով ակադեմիկոս Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ Թանգարանը վարում է ակտիվ ցուցահանդեսային գործունեություն` իր սրահներում տեղադրելով ինչպես տեղի արվեստագետների ստեղծագործությունները, այնպես էլ տարբեր շրջիկ ցուցահանդեսներ։ Թանգարանում ցուցադրված հայտնի նկարիչների թվում են Յուրի Շաբելնիկովը[2], Ալեքսանդր Կիսլյակովը[3], Նատալյա Դուրիցկայան[4]։

Գրականություն

խմբագրել
  • Кожевникова Е.А. Домик Чехова // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 326. — ISBN 978-5-88040-064-5.

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Таганрогский историко-краеведческий музей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  2. Собств. корр. Сладкое и горькое приношение победителям // Город N. — 1995. — 17 мая.
  3. Боде М. Два приношения: горькое и сладкое // Художественный журнал. — 1996. — № 9.
  4. Шабельников Ю. Дурицкая // Новая таганрогская газета. — 2006. — 2 дек.