Անտոն Չեխովի գրական թանգարան

Անտոն Չեխովի գրական թանգարան (ռուս.՝ Литературный музей А. П. Чехова), թանգարան Ռոստովի մարզում, որը գտնվում է նախկին արական դասական գիմնազիայի շենքում, որտեղ սովորել է Անտոն Չեխովը։ Մտնում է Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ։

Անտոն Չեխովի գրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրվել է1935
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Արական գիմնազիայի շենքի բացումը տեղի է ունեցել 1843 թվականին, նախագծի հեղինակն է ճարտարապետ Ֆրանց Բոֆֆոն։ Շենքի հիմնական ոճը ռուսական գավառական կլասիցիզմի ուղղությունն է։ 1868-1879 թվականներին այդ գիմնազիայի աշակերտ է եղել ռուս անվանի գրող Անտոն Չեխովը[1][2]։ Հենց այստեղ է գրողը գաղափարներ վերցրել իր պատմվածքներից մի քանիսը գրելու համար. «Եվ սա և նա», «Կրկնուսույցը», «Լեզվի ուսուցիչը», «Դեպք դասականի հետ», «Արիադնե», «Պատյանով մարդը» և այլն[1][2]։

Այնուհետև գիմնազիայի շենքում սկսել է գործել թիվ 2 դպրոցը, որը 1954 թվականին կոչվեց Չեխովի անունով։ Դպրոցը գործել է մինչև 1975 թվականը, իսկ 1980 թվականին որոշվել է ստեղծել թանգարանային համալիր։ Ստեղծումը տեղի է ունեցել մի քանի փուլով` թանգարանի բացումը 1935 թվականին, «Գրողը և Հայրենիքը» գրական-հուշային ցուցադրության բացումը 1980-1985 թվականներին[1][2]։

Գործունեություն խմբագրել

Թանգարանի ցուցադրությունը վերաբերում է Անտոն Չեխովի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրմանը, ինչպես նաև Տագանրոգի ազդեցությանը նրա ստեղծագործությունների վրա։ 2010 թվականի հունվարի 29-ին, գրողի 150-ամյակին առթիվ, բացվել է նոր ցուցադրություն «Ա. Պ. Չեխով. հարազատ քաղաքին և աշխարհին»։ Թանգարանում կա ավելի քան 1600 ցուցանմուշ[1]։

Թանգարանում անցկացվել են տարբեր ցուցահանդեսներ` «Սանկտ Պետերբուրգի մոմե քանդակները», «Տոնածառի խաղալիքների երկիրը», «Տագանրոգ-Յալթա։ Չեխովի հանճարը միավորում է»[3], «Չեխովի քաղաքը նկարիչների աչքերով» վիրտուալ ցուցահանդեսը[4]։ Թանգարանի գործունեությունը հաճախ լուսաբանվում է տեղական զանգվածային լրատվության միջոցներով։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Литературный музей А.П. Чехова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 Փետրվար 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Литературный музей А.П. Чехова». Վերցված է 2017 Փետրվար 15-ին.
  3. «Гений Чехова объединяет». Վերցված է 2017 Փետրվար 15-ին.(չաշխատող հղում)
  4. «Виртуальная выставка "Город Чехова глазами художников"». Վերցված է 2017 Փետրվար 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել