Իվան Վասիլենկոյի թանգարան

Իվան Վասիլենկոյի թանգարան (ռուս.՝ Музей И. Д. Василенко), թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը գտնվում է այն տանը, որտեղ 1923-1966 թվականներին ապրել է գրող, Ստալինյան մրցանակի դափնեկիր Իվան Դմիտրիևիչ Վասիլենկոն։ Մտնում է Տագանրոգի գրականության և պատմաճարտարապետական պետական թանգարան-արգելոցի կազմի մեջ։ Հասցեն` Չեխովի փողոց, 88։

Իվան Վասիլենկոյի թանգարան
Տեսակթանգարան և պատմական շենք
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՏագանրոգ
ՎայրՉեխովի փողոց
Հասցեул. Чехова, д. 88, г. Таганрог, Ростовская обл., Россия
Հիմնադրվել է2004
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
«Արտյոմկա» քանդակը, 2012 թվական

Տունը, որտեղ ապրել է Իվան Վասիլենկոն իր բազմամարդ ընտանիքի հետ 1923-1966 թվականներին, կառուցվել է դեռևս 1906 թվականին[2] և ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։ Գրողը ծնվել է 1895 թվականի հունվարի 20-ին գավառական գրագրի ընտանիքում և յոթ տարի անց Մակեևկա գյուղից (այժմ՝ քաղաք Դոնեցկի մոտ) ծնողների հետ տեղափոխվել է Տագանրոգ։ Այստեղ նա անցկացրել է մնացած կյանքն ու ստեղծագործել, և մահացել է 1966 թվականի մայիսի 26-ին տուբերկուլյոզից[4]։ Շենքի պատին փակցված է գրողին նվիրված հուշատախտակ[5]։

1988 թվականին գրողի նախկին բնակարանը փոխանցվել է թանգարան-արգելոցին։ 2004 թվականի մայիսին բացվել է ցուցահանդեսը` աշխատասենյակը, որտեղ ստեղծագործել է գրողը, և նախասենյակը։ Թանգարանի ցուցադրությունը պատմում է գրողի անձնական և հասարակական կյանքի, նրա շրջապատի մասին. այստեղ ներկայացված են տարբեր փաստաթղթեր, լուսանկարներ, Վասիլենկոյի անձնական իրերը[6], ինչպես նաև նյութեր, որոնք պատմում են Տագանրոգում XX դարի սկզբի իրադարձությունների մասին[5]։ 2008 թվականին բացվել է «Արտյոմկայի մասին ստեղծագործությունների շարքին» նվիրված ցուցահանդես[7]։

Թանգարանի տարածքում ներկայացված է նաև գրողի ընկերոջ` նկարիչ Մ. Ա. Սիչովի ցուցահանդեսը[2]։

Տուն-թանգարանի առջև տեղադրված է Վասիլենկոյի մի շարք ստեղծագործությունների գլխավոր հերոս Արտյոմկայի քանդակը։ Այն պատկերում է աջ ձեռքում զարդատուփ սեղմած գդակով բոկոտն տղայի[5]։ Հուշարձանը տեղադրվել է 2010 թվականին, քանդակագործն է հայազգի Դավիթ Բեգալովը[4]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6101176000
  2. 2,0 2,1 «Дом-музей И.Д. Василенко - самая необходимая и подробная информация о достопримечательности: фото места, описание, контакты – адрес, телефон, официальный сайт» (ռուսերեն). www.rutraveller.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  3. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  4. 4,0 4,1 «Дом-музей И. Д. Василенко в Таганроге». culture.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 Andrey. «Дом-музей И.Д. Василенко. Таганрог». www.zhais.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  6. «История». www.tgliamz.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  7. «Дом-музей писателя И.Д. Василенко - Правительство Ростовской области». www.donland.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.