Վարդան Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Միրզոյի Միրզոյան (հուլիսի 10 (22), 1877[1], Երնջակ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 24, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Վարդան Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10 (22), 1877[1] |
Ծննդավայր | Երնջակ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 24, 1968 (90 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, դասախոս և թատերական գործիչ |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն[1] և Երևանի թատերական ինստիտուտ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Միրզոյանը ծնվել է Հին Նախիջևանի Յարմշա գյուղում, մեծացել է Թիֆլիսում, սովորել է քաղաքի ռեալական, ապա Ներսիսյան դպրոցում, հաճախել է նաև Լոնգի նկարչական դպրոցը։ 1897 թվականից հանդես է եկել տարբեր դերասանական խմբերում, 1903 թվականից եղել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հաճախել դրամատիկական դասընթացների։ Նա Ավճալյան ժողովրդական թատրոնի հիմնադիրներից է։ 1919 թվականին Երևանում հիմնադրել և ղեկավարել է թատերական ստուդիա, որի սաները հետագայում հայտնի դերասաններ են դարձել։ 1920-ական թվականներին Միրզոյանը խաղացել է Բաքվի, Թիֆլիսի ու Լենինականի թատրոններում։ 1929 թվականից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում[2]։
1929 թվականից դասավանդել է Երևանի թատերական ուսումնարանում, տեխնիկումում և ինստիտուտում։ Նկարահանվել է կինոյում։ 1966 թվականին հրատարակել է «Թատերական օրագրեր»-ը։
Դերերը թատրոնում
խմբագրել- Ոսկան՝ «Չար ոգի»
- Աղան-Մելիքի՝ «Դատաստան»
- Անանիա Գլախա՝ «Դավաճանություն»
- Սոլոմոն՝ «Քին»
- Վասիլ Լեկապեն՝ «Կայսր»
- Գրիգոր աղա՝ «Ժայռ»
- Դոն Բազիլիո՝ «Սևիլյան սափրիչ»
- Լուկա՝ «Հատակում»
- Ֆիլիպ արքա՝ «Տիլ Ուլենշպիգել»
- Սամսոն աղա, Խեչո բիձա՝ «Կրակե օղակում»
- Սոտնիկով՝ «Պայթյուն»
Ֆիլմեր
խմբագրել- Բժիշկ՝ Մեր կոլխոզի մարդիկ (1939)
- Գիքոր (1934)
- Նախարար՝ Երկու գիշեր (1932)
- Քրդեր-Եզդիներ (1932)
- Լավինա (1928)
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 619)։ |