Վրույր Բալասան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Վրույր Բալասան (Յուրի Յակովլևի Բալասանով, մարտի 14, 1914(1914-03-14)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 9, 2000(2000-02-09), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։

Վրույր Բալասան
Ծննդյան անունՅուրի Յակովլևի Բալասանով,
Ծնվել էմարտի 14, 1914(1914-03-14)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էփետրվարի 9, 2000(2000-02-09) (85 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Լեզուռուսերեն[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԲակինսկի ռաբոչի, Լիտերատուրնի Ազրբայդժան և Լիտերատուրնայա Արմենիա[1]
Պարգևներ
Վրույր Բալասան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Մոսկվայում։ Սովորել է Ադրբեջանի համալսարանի (Բաքու) պատմության ֆակուլտետում (մինչև երկրորդ կուրսը)։ 1934-1937 թթ. աշխատել է Բաքվի «Բակինսկի ռաբոչի», «Մոլոդոյ ռաբոչի» թերթերի և «Լիտերատուրնի Ազրբայդժան» ամսագրի խմբագրություններում։ 1947 թվականից ապրել է Երևանում։ 1959-1974 թթ. աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագրությունում որպես բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար։

Հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը թարգմանել է ռուսերեն։ Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Նար-Դոսի «Պատմվածքները» (Երևան, 1949), Դերենիկ Դեմիրճյանի «Հատընտիրը» (Երևան, 1950), Հակոբ Հակոբյանի «Հատընտիրը» (Երևան, 1948), Թաթուլ Հուրյանի «Բանաստեղծություններ և պոեմները» (Երևան, 1952), Սուրեն Վահունու «Երգերի գիրքը» (Երևան, 1952), Անդրանիկ Թերզյանի «Արևին ընդառաջը» (Երևան, 1956), Համո Սահյանի «Բարձունքներում» (թարգմանության հեղինակակից Վ. Զվյագինցևա և Տ. Սպենդիարովա, Երևան, 1956), Մկրտիչ Սարգսյանի «Սերժանտ Կարոն» (Երևան, 1972, Մոսկվա, 1979), Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» (Երևան, 1969)[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 227.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 94-95 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 227