Անդրանիկ Թերզյան
հայ բանաստեղծ
Անդրանիկ Մարտիրոսի Թերզյան (մայիսի 4, 1927, Հալեպ, Սիրիա - ապրիլի 20, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։
Անդրանիկ Թերզյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1927 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Վախճանվել է | ապրիլի 20, 1952 (24 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1952) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Անդրանիկ Թերզյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1942 թվականին ավարտել է տեղի վեցամյա վարժարանը, 1945 թվականին՝ ամերիկյան քոլեջը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1947 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Մահացել է 1952 թվականին[1]։
Անդրանիկ Թերզյանի երկերի մատենագիտությունԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Արևելք (բանաստեղծություններ), Հալեպ, տպարան «Անի», 1946, 69 էջ։
- Արևելք (բանաստեղծություններ), Ե., Սովետական գրող, 1948, 76 էջ։
- Երգեր, Ե., Հայպետհրատ, 1952, 82 էջ։
- Հուշաքար, Երևան, Հայպետհրատ, 1955, 143 էջ։ Կազմեց՝ Սիլվա Կապուտիկյանը։
- Солнцу навстречу (стихи), Е., Армгосиздат, 1956, 38 с.. Пер. с арм..
- Բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1967, 188 էջ։ Վահագն Դավթյանի առաջաբանով։
- Ղողանջ հիշատակի, Ե., Զանգակ-97, 2000, 158 էջ։
ՄամուլԽմբագրել
- Ես հասել եմ արդեն...: «Գրական թերթ», 1948, № 1:
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 152