Վո լը Վիկոնտ (ֆր.՝ Château de Vaux-le-Vicomte), 17-րդ դարի ֆրանսիական դասական պալատ, որ գտնվում է Մելյոնում (Սեն-է-Մարն դեպարտամենտ)` Փարիզից 55 կմ հարավ-արևելք։ Կառուցվել է 1658-1661 թվականներին մարքիզ Նիկոլյա Ֆուկեի համար, ով Վոյի և Մելյոնի վիկոնտն էր և ֆինանսների վերահսկողը Լյուդովիկոս XIV-ի օրոք։

Վո լը Վիկոնտ
ֆր.՝ Château de Vaux-le-Vicomte
0 Maincy - Château de Vaux-le-Vicomte (2).JPG
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`դասական
Ճարտարապետ`Լուի Լևո
Կառուցման
ժամանակաշրջան`
1658-1661

ՊատմությունԽմբագրել

 
Պալատական այգին

1641 թվականին 26-ամյա Ֆուկեն ձեռք է բերում Վո լը Վիկոնտ ոչ մեծ տեղանքը, որ շատ հարմար դիրք ուներ. այն գտնվում էր արքայական Ֆոնտենբլո նստավայրը Վենսենին կապող ճանապարհի հարևանությամբ։ 15 տարի անց, ստանալով Ֆրանսիայի գլխավոր ֆինանսիստի պաշտոնը, Ֆուկեն ձեռնամուխ է լինում առանձնատուն կառուցելուն, որն իր տեսակի մեջ լավագույնն է դառնում ժամանակի Ֆրանսիայում։ Ֆուկեն հրավիրում է երեք խոշորագույն մասնագետների` ճարտարապետ Լուի Լևոյին, լանդշաֆտի ճարտարապետ Անդրե Լենոտրին և ինտերիերի նկարիչ Շառլ լը Բրենին։ Երեք վարպետների համագործակցության արդյունքը դառնում է պալատը, որը Լյուդովիկոս XIV-ի ոճի լավագույն դրսևորումներից է. պալատը, այգին և ներքին ձևավորումը ճարտարապետական մեկ ընդհանուր միասնություն էին կազմում[1]։ Գլխավոր շենքը չորս կողմից շրջապատված էր ջրով լցված խրամատով։ Բնական ոռոգման շնորհիվ (տարածքով հոսում էին երկու գետակներ)` Լենոտրը կարողանում է ձևավորել կանոնավոր այգի` պարտերներով, շատրվաններով և ջրանցքներով։ Պալատի կառուցումն սկսելուն պես շրջակայքում անտառ է տնկվում։ Ասում են, որ պալատի շինարարության աշխատանքներում ներգրավված են եղել 18.000 մարդ, և այն գնահատվել է 16 միլիոն լիվր[2]։

 
Տեսքը ճակատային մասից
 
Տեսքը պարտեզից

1661 թվականի օգոստոսի 17-ին Ֆուկեն հանդիսավոր տոնում է բնակարանամուտը, որի ժամանակ հանդես են գալիս Մոլիերը և Լաֆոնտենը[3]։ Աչքի ընկնող ձեռքբերումը առիթ է հանդիսանում, որ Ժան Բատիստ Կոլբերը քննադատության արժանացնի Ֆուկեին, ինչի հետևանքով սեպտեմբերի 5-ին Դ'Արտանյանը ձերբակալում է Ֆուկեին[4]։ Արքան առգրավում է Վո լը Վիկոնտը, իսկ Լևոյին, Լենոտրին և Լեբրենին պատվիրում Վերսալում կառուցել արքայական դղյակ[5]։ Ֆուկեն մահանում է 1680 թվականին ձերբակալության մեջ, սակայն դղյակի առգրավումից 10 տարի անց Ֆուկեի կինը հետ է ստանում այն։ Ֆուկեի որդու մահից հետո դղյակն անցնում է մարշալ Կլոդ դե Վիլլարին[6]։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Վիլլարի հերցոգները շարունակում էին ապրել դղյակում, քանի որ շրջակայքի գյուղացիները բարեհաճ վերաբերմունք ունեին նրանց նկատմամբ կատարած բարի գործերի համար։ Սակայն երբ Փարիզից հրաման է գալիս տերերին դուրս հանելու և դղյակը քանդելու վերաբերյալ, հերցոգուհին դիմում է Արվեստի կոմիտեին` դղյակը պահպանելու խնդրանքով։ Այդպիսով այն պահպանվում է, սակայն հերցոգներին հանում են դղյակից։

Վիլլարներից հետո Վո լը Վիկոնտն անցնում է Շուազելներին։ 1840 թվականին հերցոգ Շուազել-Պրալենը դղյակում սպանում է իր կնոջը, ինչից հետո մոտ 30 տարի այնտեղ մարդ չի բնակվում։ 1875 թվականին դղյակը թալանված ու դատարկ վիճակում աճուրդում ձեռք է բերում Ալֆրեդ Սոմյեն, ով շաքար արտադրող էր։ Սոմյեի և լանդշաֆտի ճարտարապետ Գաբրիել Դեստալիեի ջանքերով դղյակը կրկին վերականգնվում է։

Ներկայումս Վո լը Վիկոնտը շարունակում է մնալ մասնավոր սեփականատիրոջ ձեռքերում (Վոգյուե կոմսեր)։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Federic Lees, The Chateau de Vaux-le-Vicomte', Architectural Record, Asian Institute of Architects, p.413-433
  2. "Vaux le Vicomte's and Baroque garden design". Retrieved 14 December 2015.
  3. William Driver Howarth, Molière, a Playwright and His Audience, p.43
  4. "Nicolas Fouquet". Vaux le Vicomte. Retrieved 14 December 2015.
  5. Beatrix Jones, Le Notre and his Gardens, Scribner's Magazine, v.38 (1905), pp.43-55
  6. "Château de Vaux-le-Vicomte - Vaux le Vicomte". Vaux le Vicomte. Retrieved 14 December 2015

Արտաքին հղումներԽմբագրել