Վոլոդյա Մնացականյան

Վոլոդյա Մնացականյան (1958, հոկտեմբեր 26 - 2015 մարտի 16), ազատամարտիկ։

Վոլոդյա Սերյոժայի Մնացականյան
Ծնվել էՀոկտեմբեր 26, 1958
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ,
Մահացել էՄարտ 16, 2015
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ

ԿենսագրությունԽմբագրել

Վոլոդյա Սերյոժայի Մնացականյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ 1989 թվականից անդամագրվել է «Մեծ Հայք» ջոկատին և մասնակցել Վարդենիսի, Գորիսի, Նոյեմբերյանի շրջանների սահմանների պաշտպանական գործողություններին։ 1991 թվականին մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի Կոթ գյուղի, Իջևանի` Աչաջուր, Վարդենիսի` Զոդ, Արարատի, Երասխավանի պաշտպանական մարտերին։ 1992 թվականին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ գումարտակի առաջին դասակի կազմում, որպես ականանետորդ։ Մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք, Վաղուհաս, Հարությունագոմեր գյուղերի համար մղվող մարտերին։ Սեպտեմբերի 2-ին Հարությունագոմերի մոտ ծանր վիրավորվում է։ 1994 թվականի մարտի 4-ին ընդգրկվում է Էջմիածնի պայմանագրային զորամասի օպերատիվ խմբի կազմի մեջ, մեկնում Աղդամ` Փափրավանդ գյուղ, մասնակցում Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Մաղավուզ, Տոնաշեն, Մատաղիս և Թալիշ գյուղերի ազատագրման մարտերին։ Մայիսի 6-ից, զինադադարից հետո մնացել է դիրքերում մինչև օգոստոսի 4-ը, այնուհետև զորացրվել։ Մահացել է 2015 թվականին, Երևանում։ Թաղված է Եռաբլուր պանթեոն։

ՊարգևներԽմբագրել

  • «Արիության համար» մեդալ
  • «Մայրական երախտագիտության» մեդալ
  • «Երկրապահ» հուշամեդալ
  • «Արծիվ մահապարտներ» հուշամեդալ
  • «Վազգեն Սարգսյան» պատվոգիր, ԵԿՄ-ի կողմից

ԾանոթագրություններԽմբագրել

  • «Արծիվ մահապարտների միություն»,«Մարտական ուղի»,2008 թ, նոյեմբեր 7։