Վյաչեսլավ Գլազկով
Վյաչեսլավ Վալերևիչ Գլազկով (ուկրաիներեն՝ В'ячеслав Валерійович Глазков, հոկտեմբերի 15, 1984 թվական, Լուգանսկ, ՈՒԽՍՀ), ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել սուպերծանր քաշային կարգում։ 2007 թվականի Աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է, 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն է։ Ունի Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
Վյաչեսլավ Գլազկով | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Վյաչեսլավ Վալերևիչ Գլազկով |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Ծննդյան ամսաթիվ | 15 հոկտեմբերի, 1984 |
Ծննդավայր | Լուգանսկ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաշային կարգ | սուպերծանր (90,892 կգ-ից ավելի) |
Հասակ | 190 սմ |
Մարզիչ | Ալեքսանդր Արլանով Էդուարդ Մենչակով Դոն Թյորներ Ջոն Դևիդ Ջեքսոն |
Պրոմոուտեր | Main Events |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 16 հունվարի, 2016 |
Մարտերի թիվ | 23 |
Հաղթանակների թիվ | 21 |
Հաղթանակ նոկաուտով | 13 |
Պարտություն | 1 |
Ոչ ոքի | 1 |
Տեղի չունեցած | 0 |
USBA վարկածով Ամերիկայի չեմպիոնն է (2015)։
Կենսագրություն
խմբագրելՎյաչեսլավ Գլազկովը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 15-ին Լուգանսկ քաղաքում։
Բռնցքամարտով սկսել է զբաղվել Լուգանսկ քաղաքի «Զարյա» սպորտային ակումբում։ Առաջին մարզիչն է եղել Վլադիմիր Իլյիչ Բարանովը։ Այնուհետև սկսել է մարզվել «Զվեզդա» սպորտային ակումբում, որտեղ նրա մարզիչն էր Ալեքսանդր Արլանովը։
Ավարտել է Լուգանսկի ներքին գործերի պետական համալսարանը։
Գլազկովի տատիկը՝ Նինա Անդրեևնա Դերևյանկոն մահացել է օգոստոսի 18-ին Լուգանսկում տեղի ունեցած հրետանային կրակի ժամանակ, երբ կանգնած էր ջրի հերթում։ Մահացել է շտապօգնության մեքենայով տեղափոխելիս[1]։
2015 թվականի վերջին լուրեր են հայտնվում այն մասին, որ Գլազկովը մտադրվում է փաստաթղթեր հանձնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվում է բռնցքամարտիկի կողմից[2]։
Սիրողական կարիերա
խմբագրելԳլազկովը 2005 թվականին մասնակցել է Աշխարհի առաջնությանը. առաջին մենամարտում կարողացել է հաղթել լիտվացի Յարոսլավ Յակշտոյին (26:20), սակայն երկրորդ մենամարտում պարտվել է կուբացի բռնցքամարտիկ Օդլանիեր Սոլիսին (11:26)։
2006 թվականի Եվրոպայի առաջնությանը կարողացել է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը. կարողացել է հաղթել Դևիդ Փրայսին, սակայն կիսաեզրափակչում պարտվել է Կուբրատ Պուլևին։ 2007 թվականի Աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է. եզրափակչում պարտվել է իտալացի բռնցքամարտիկ Ռոբերտո Կամմարելլեին։
2008 թվականին մասնակցել է Պեկին քաղաքում անցկացված XXIX Օլիմպիական խաղերին. 1/8 եզրափակչում կարողացել է հաղթել կուբացի բռնցքամարտիկ Ռոբերտ Ալֆոնսոյին (5:3), 1/4 եզրափակչում կարողացել է հաղթել ալժիրցի բռնցքամարտիկ Նևֆել Ուատային (10:4)։ Արմունկի վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել կիսափզրափակիչ փուլին, որտեղ նրա մրցակիցն էր չինացի բռնցքամարտիկ Ժան Ժիլեյը, ինչի արդյունքում ավարտելով իր մրցելույթները, ստացել է բրոնզե մեդալ։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրելՊրոֆեսիոնալ ռինգում Գլազկովը իր մեկնարկային մենամարտը անցկացրել է 2009 թվականին փորձառու թուրք բռնցքամարտիկ Օզջան Չետինկայայի հետ (15-6-1)։ Մենամարտում 4 ռաունդներից հետո միավորներով հաղթում է ուկրաինացի բռնցքամարտիկը։ Իր երկրորդ մենամարտում ևս կարողանում է միավորներով հաղթել ռուս բռնցքամարտիկ Ալեքսեյ Վարակինին (28-16-3)։ Անցկացնելով ևս 6 հաղթական մենամարտ մասնակցում է առաջին 8 ռաունդ ունեցող մենամարտին և կարողանում է միավորներով հաղթել ռուս բռնցքամարտիկ Դենիս Բախտովին (33-5)։
2012 թվականի մարտի 16-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում ռուս բռնցքամարտիկ Եվգենի Օրլովի հետ։ Օրլովը միայն մեկ անգամ էր ժամանակից շուտ պարտություն կրել և կարողանում էր իր մրցակիցներ խնդիրներ առաջադրել։ Բայց Գլազկովը կարողանում է հաջող մենամարտ անցկացնել, և Օրլովը 5-րդ ռաունդից հետո հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից[3]։
2 ամիս անց՝ 2012 թվականի մայիսին, Գլազկովը մենամարտ է անցկացնում Աֆրիկայի նախկին չեմպիոն նիգերիացի բռնցքամարտիկ Գբենգա Օլոուկունի հետ և կարողանում է 7-րդ ռաունդում նոկաուտով հաղթել իր մրցակցին[4]։
2012 թվականի սեպտեմբերին Գլազկովը մենամարտ է անցկացնում գերմանացի բռնցքամարտիկ Կոնստանտին Այրիխի հետ և կարողանում է մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել իր մրցակցին[5][6]։
2012 թվականի նոյեմբերի 5-ին Գլազկովը պիտի մենամարտ անցկացներ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսեյ Մազիկին հետ, սակայն ստացած վնասվածքի պատճառով մենամարտը չեղարկվում է[7]։
Մենամարտը Տոր Հեյմերի հետ
խմբագրել2012 թվականի դեկտեմբերի 22-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Տոր Հեյմերի հետ։ Մենամարտն ընթանում էր ոչ բարձր տեմպով, սակայն Գլազկովն անընդհատ փոխում էր մենամարտի վարման տարածությունը և կարողանում էր հաջող հարվածներ անցկացնել։ Հեյմերը ոչինչ չէր կարողանում անել մրցակցին դիմակայելու համար։ 4-րդ և 5-րդ ռաունդների միջև ընկած ընդմիջման ժամանակ Հեյմերի թիմը հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից։ Գլազկովը տանում է իր 14-րդ հաղթանակը, որից 10-ը ժամանակից շուտ (որից 7-ը հրաժարվել են մենամարտի շարունակումից)[8]։
Մենամարտը Մալիկ Սքոթթի հետ
խմբագրել2013 թվականի փետրվարի 23-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում պարտություն չունեցող ամերիկացի բռնցքամարտիկ Մալիկ Սքոթթի հետ։ Մալիկը աշխատում էր հեռու տարածության վրա, և չնայած այն հանգամանքին, որ աշխատում էր երկրորդ համարով, կարողանում էր հաջող պաշտպանություն իրականացնել և անցկացնել ջաբեր։ Դա հնարավորություն տվեց ամերիկացի բռնցքամարտիկին հաղթելու մենամարտի գրեթե ամբողջ առաջին կեսում։ Գլազկովը գործելով առաջին համարով այդպես էլ չի կարողանում լուրջ խնդիրներ առաջադրել իր մրցակցին։ Մենամարտի ավարտին 2 բռնցքամարտիկներն էլ հոգնել էին, սակայն Գլազկովը կարողացավ մի փոքր հավասարեցնել մենամարտը։ Այս ոչ դիտարժան մենամարտում մրցավարները ոչ միաձայն որոշմամբ ոչ ոքի հաշիվ են գրանցում, սակայն շատերն էին կարծում, որ այս մենամարտում համոզիչ կերպով հաղթել էր Սքոթթը[9]։
Մենամարտը Տոմաշ Ադամեկի հետ
խմբագրել2013 թվականի նոյեմբերի 16-ին Գլազկովը պիտի մենամարտ անցկացներ լեհ բռնցքամարտիկ Տոմաշ Ադամեկի հետ, սակայն մենամարտից մի քանի օր առաջ հայտնի է դառնում, որ Ադամեկը չի կարողանա մենամարտել հիվանդության պատճառով։ «Main Events» պրոմոութերական ընկերությունը արագորեն կարողանում է Գլազկովի համար նոր մրցակից գտնել։ Նոր մրցակիցն էր ամերիկացի բռնցքամարտիկ Գարրեթթ Ուիլսոնը[10][11]։ Այս մենամարտում մրցավարների միաձայն որոշումով հաղթում է ուկրաինացի բռնցքամարտիկը (97-93, 98-92, 99-91)[12]։
2014 թվականի մարտի 15-ին վերջապես կայանում է երկար սպասված մենամարտը լեհ բռնցքամարտիկ Տոմաշ Ադամեկի հետ։ Այս մենամարտում Գլազկովը կարողանում է մրցավարների միաձայն որոշումով հաղթանակ տանել և նվաճել սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով հյուսիսամերիկյան տիտղոսը։ Մենամարտն ընթանում էր բռնցքամարտիկների փոփոխական հաջողություններով. Գլազկովը հաջող էր սկսել, ավելի հաջող էր հանդես գալիս նաև մենամարտի միջնամասում, սակայն վերջնամասում ավելի լավ տեսք ուներ Ադամեկը։ Արդյունքում 12 ռաունդներից հետո մրցավարները միաձայն որոշումով մենամարտի հաղթող են ճանաչում Գլազկովին (117:110, 117:111, 116:112)։ Այս հաղթանակը շատերի համար անսպասելի էր, քանի որ մենամարտից առաջ շատերը կարծում էին, որ հաղթանակ է տանելու լեհ բռնցքամարտիկը[13]։
Մենամարտը Սթիվ Քաննինգեմի հետ
խմբագրել2015 թվականի մարտի 14-ին Գլազկովը մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Սթիվ Քաննինգեմի հետ։ Ամերիկացի վետերանը ավելի ակտիվ մարտ էր վարում, ավելի շատ հարվածներ էր անցկացնում, սակայն ուկրաինացու հարվածներն ավելի ուժեղ և դիպուկ էին։
Գլազկովը կարողանում է հաղթել մենամարտի վերջնամասում՝ 10-ից 12-րդ ռաունդներում. կարծես երկրորդ շնչառություն էր բացվել։ Արդյունքում 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով հաղթում է Գլազկովը (116:112, 115:113, 116:112)։
Այս հաղթանակից հետո Գլազկովը դառնում է պարտադիր հավակնորդ Վլադիմիր Կլիչկոյի համար IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար[14]։
Տիտղոսային մենամարտը Չարլզ Մարտինի հետ
խմբագրել2015 թվականի նոյեմբերի 28-ին մենամարտ է կայանում Վլադիմիր Կլիչկոյի և Թայսոն Ֆյուրիի միջև։ Մենամարտում հաղթում է Ֆյուրին, ով հրաժարվում է մենամարտել պարտադիր հավակնորդ Գլազկովի հետ։ 2016 թվականի նոյեմբերի 16-ին Գլազկովը IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ է անցկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Չարլզ Մարտինի հետ[15]։ Օրվա գլխավոր մենամարտում մրցում էին Դեոնտեյ Ուայլդերը և Արթուր Շպիլկան։
Մենամարտի առաջին երկու ռաունդները անցան բավական մոտ և հավասար պայքարում։ 3-րդ ռաունդում Գլազկովը գրոհի ժամանակ վնասում է աջ ծունկը և ընկնում։ Քանի որ ընկել էր ոչ հարվածի հետևանքով մրցավարը նոկդաուն չի հաշվում։ Գլազկովը շարունակում է մենամարտը, սակայն նկատելի կերպով դանդաղեցնում է մենամարտի վարումը և նորից է ընկնում։ Չնայած այն հանգամանքին, որ այս անգամ ևս չի ընկել մրցակցի հարվածների հետևանքով, մրցավարը այս անգամ սկսում է հաշիվ բացել։ Ուկրաինացին չի կարողանում շարունակել մենամարտը, և մրցավարը հաղթանակը տեխնիկական նոկաուտով շնորհում է ամերիկացի բռնցքամարտիկին։ Ավելի ուշ Գլազկովը վիրահատվում է։ Վիրահատությունից 6 ամիս անց վնասվածքը կրկնվում է, և նորից վիրահատության կարիք է զգացվում։ Գլազկովը որոշում է ընդունում սպորտային կարիերան ավարտելու մասին։
Պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն
խմբագրելՏերմին | Նշանակություն |
---|---|
Հաղթանակ | |
Ոչ ոքի | |
Պարտություն | |
КО | Նոկաուտ |
ТКО | Տեխնիկական նոկաուտ |
UD | Մրցավարների միաձայն որոշում |
MD | Մրցավարների մեծամասնության որոշում |
RTD | Հրաժարում մենամարտի շարունակումից |
Մենամարտ | Ցուցանիշ | Ամսաթիվ | Մրցակից | Անցկացման վայր | Ռաունդ, ժամանակ | Լրացուցիչ |
---|---|---|---|---|---|---|
23 | 21(13)-1-1 | հունվարի 16, 2016 | Չարլզ Մարտին (23-0-1) | Բարքլեյս սենթր, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ | TKO3 (12) | Մենամարտ սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար։ Գլազկովը 3-րդ ռաունդում ծնկի վնասվածքի պատճառով չի կարողանում շարունակել մենամարտը։ |
22 | 21(13)-0-1 | օգոստոսի 15, 2015 | Կերտսոն Մենսուելլ (24-11) | Կրասնոդար, Ռուսաստան | KO4 (10) | |
21 | 20(12)-0-1 | մարտի 14, 2015 | Սթիվ Քաննինգեմ (28-6) | Bell Centre, Մոնրեալ, Կանադա | UD (12) | Նվաճել է USBA վարկածով ամերիկայի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտ սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդի մենամարտի համար։ Հաշիվ. 116-112, 115-113, 116-112: |
20 | 19(12)-0-1 | նոյեմբերի 8, 2014 | Դարնելլ Ուիլսոն (25-17-3) | Boardwalk Hall, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | TKO7 (10) | |
19 | 18(11)-0-1 | օգոստոսի 9, 2014 | Դերրիք Ռոսսի (29-8) | Sands Bethlehem, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ | MD (12) | Հաշիվ. 98-92, 95-95, 96-94: |
18 | 17(11)-0-1 | մարտի 15, 2014 | Տոմաշ Ադամեկ (49-2) | Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ | UD (12) | Մենամարտ սուպերծանր քաշային կարգում IBF վարկածով հյուսիսամերիկյան տիտղոսի համար։ Հաշիվ. 117—110, 117—111, 116—112: |
17 | 16(11)-0-1 | նոյեմբերի 16, 2013 | Գարրեթթ Ուիլսոն (13-6-1) | Turning Stone Resort & Casino, Верона, Նյու Յորք, ԱՄՆ | UD (10) | |
16 | 15(11)-0-1 | օգոստոսի 3, 2013 | Բայրոն Փոլլի (25-15-1) | Mohegan Sun, Նյու Լոնդոն շրջան (Կոնեկտիկուտ), ԱՄՆ | TKO2 (8) 0:30 | |
15 | 14(10)-0-1 | փետրվարի 23, 2013 | Մալիկ Սքոթթ (35-0) | Paramount Theatre, Հանթինգթոն, Նյու Յորք, ԱՄՆ | SD (10) | |
14 | 14(10)-0 | դեկտեմբերի 22, 2012 | Տոր Հեյմեր (19-1) | Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ | RTD4 (8) 3:00 | |
13 | 13(9)-0 | սեպտեմբերի 8, 2012 | Կոնստանտին Այրիխ (23-6-2) | Олимпийский, Մոսկվա, Ռուսաստան | UD (10) | Մենամարտ WBC Baltic Silver թափուր տիտղոսի համար։ |
12 | 12(9)-0 | մայիսի 1, 2012 | Գբենգա Օլոկոուն (19-7) | СК Крылатское, Մոսկվա, Ռուսաստան | TKO7 (10) 1:32 | |
11 | 11(8)-0 | մարտի 16, 2012 | Եվգենի Օրլով (13-11-1) | Цирк, Կրասնոդար, Ռուսաստան | RTD5 (10) 3:00 | |
10 | 10(7)-0 | դեկտեմբերի 4, 2011 | Դանիիլ Պերետյատկո (17-29) | Мегаспорт, Մոսկվա, Ռուսաստան | RTD5 (8) 3:00 | |
9 | 9(6)-0 | մարտի 26, 2011 | Դենիս Բախտով (33-5) | ДИВС, Եկատերինբուրգ, Ռուսաստան | UD (8) | |
8 | 8(6)-0 | դեկտեմբերի 4, 2010 | Ասկեր Բալաշ (1-1) | ТРЦ «Терминал», Բրովարի, Ուկրաինա | RTD3 (6) 3:00 | |
7 | 7(5)-0 | հոկտեմբերի 16, 2010 | Ազիզ Ռահմոնով (6-3) | Алатир, Եկատերինբուրգ, Ռուսաստան | RTD2 (6) 3:00 | |
6 | 6(4)-0 | հուլիսի 14, 2010 | Մարկ Բրաուն (15-3) | South Philly Arena, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ | TKO3 (6) 2:13 | |
5 | 5(3)-0 | ապրիլի 24, 2010 | Իվան Շվայկո (2-0) | Спорт Палас, Կիև, Ուկրաինա | RTD3 (6) 3:00 | |
4 | 4(2)-0 | մարտի 22, 2010 | Ռամոն Հեյս (15-29-1) | Sosua Bay Grand Casino, Պուերոտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն | TKO3 (4) 1:58 | |
3 | 3(1)-0 | դեկտեմբերի 19, 2009 | Ստանիսլավ Բելոկոն (3-2) | Спорт Палас «Юность», Զապորոժիե, Ուկրաինա | RTD1 (4) 3:00 | |
2 | 2-0 | հոկտեմբերի 24, 2009 | Ալեքսեյ Վարակին (28-16-3) | Студия Фильмов Свердловска, Եկատերինբուրգ, Ռուսաստան | UD (4) | |
1 | 1-0 | հուլիսի 2, 2009 | Օզջան Չետինկայա (15-5-1) | СК Крылатское, Մոսկվա, Ռուսաստան | UD (4) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Вячеслав ГЛАЗКОВ: «Могу стать претендентом на бой с Кличко»
- ↑ «Украинский боксер Вячеслав Глазков опроверг переход под флаг России». glavcom.ua. 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Вячеслав Глазков досрочно победил Евгения Орлова. SPORTS.RU
- ↑ Вячеслав Глазков нокаутировал Гбенгу Олоукуна
- ↑ Вячеслав Глазков победил Константина Айриха
- ↑ Вячеслав Глазков победил Константина Айриха в андеркате боя Кличко — Чарр
- ↑ «Бой Глазков — Мазыкин отменен». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Вячеслав Глазков одержал досрочную победу над Тором Хамером
- ↑ «Бой Глазкова и Скотта завершился вничью». Газета.Ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ CHORY ADAMEK JEDNAK SIĘ WYCOFAŁ, MAIN EVENTS SZUKA ZASTĘPSTWA
- ↑ GARRETT WILSON ZASTĄPI ADAMKA
- ↑ Вячеслав Глазков: В Украине я третий после братьев Кличко
- ↑ «Украинец Вячеслав Глазков стал чемпионом Северной Америки по версии IBF». Вести.ру. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Бокс: луганский супертяжеловес стал претендентом для Кличко». news.liga.net.
- ↑ Фьюри лишён отобранного у Кличко титула, пояс оспорят Глазков и Мартин.