Տոմաշ Ադամեկ
Տոմաշ Ադամեկ (լեհ.՝ Tomasz Adamek, դեկտեմբերի 1, 1976, Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն), լեհ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, առաջին ծանր և գերծանր քաշային կարգերի ներկայացուցիչ։ Միջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (2005-2007), առաջին ծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2008-2009)։
Տոմաշ Ադամեկ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Կայք | tomaszadamek.eu |
Tomasz Adamek Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելՏոմաշ Դամեկը մեծացել է իր չորս քույրերի հետ։ Երբ նա եղել է երկու տարեկան, հայրը՝ Ժոզեֆ Ադամեկը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով․ նա ավտովթարի է ենթարկվել Վոլֆ Դիպ կամրջի վրա։ Ադամեկի ընտանիքը համեստ կյանք է վարել։ Տոմաշը եղել է ընտանիքի միակ տղամարդը։ Հաճախ է ֆուտբոլ խաղացել։ Եղել է հարձակվող և աջ կիսապաշտպան։ Ամենաշատը հետաքրքրվել է մենամարտով։
Ընտանիք
խմբագրել1996 թվականի հոկտեմբերի 13-ին Տոմաշը ամուսնացել է Դորոտի հետ։ Մեկ տարի անց ծնվել է նրանց աղջիկը՝ Ռոքսաննան, իսկ 2000 թվականի օգոստոսին՝ Վերոնիկան։ Սկզբնական շրջանում նա իր կնոջ հետ ապրել է բնակարանում, հետո նրանք տեղափոխվել են Գիլովիչում գտնվող նորակառուցյ շենք։ 2008 թվականին նա իր ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ նրանք ապրել է Նյու Ջերսիում։
Կարիերան սիրողական բռնցքամարտում
խմբագրելԱդամեկը բռնցքամարտով հետաքրքրվել է 4-րդ դասարանում։ 12 տարեկանում «Ալպինիստ Ժիվեց» ակումբում սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Նրա առաջին մարզիչները եղել են Ստեֆան Գավրոն և Ստանիսլավ Օրլիչին։ 1992 թվականին Ադամեկը ուղևորվել է Կորկ քաղաք, որտեղ մարզումներ է անցկացրել Կազիմեժ Ռոչալսկոյի ղեկավարությամբ։ Իր արագ հաջողությունների համար նա կանչվել է շտաբ, որտեղ նրա հետ անհատական պարապմունքներ է անցկացրել Յանկուշ Գորտատը (միջին ծանր քաշային կարգում Օլիմպիական խաղերի երկակի մրցանակակիր)
Լեհաստանի առաջին առաջնությունում, որը տեղի է ունեցել 1995 թվականին Տոմաշ Ադամեկը միջին քաշային կարգում հաղթող է ճանաչվել։ Նա այդ ժամանակ եղել է 18 տարեկան։ 1996 թվականին միջին քաշային կարգում հաղթել է Լեհաստանի առաջնությունում, իսկ 1997 թվականին դարձել է Լեհաստանի առաջնության միջին ծանր քաշային կարգի չեմպիոն։ 1997 թվականին նա Բուդապեշտում մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1998 թվականին նա միջին ծանր քաշային կարգում ստացել է բրոնզե մեդալ։ Սիրողական բնցքամարտում նա ունեցել է 120 մարտ, որոնցից 108-ը ավարտել է հաղթանակով։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրելՄիջին ծանր քաշային կարգ
խմբագրելՊրոֆեսոինալ ռինգում նրա առաջին մարտը տեղի է ունեցել 1999 թվականի մարտին՝ միջին ծանր քաշային կարգում։ Սկսել է ակտիվ բռնցքամարտել թույլ մրցակիցների դեմ։ Այդպես նա աստիճանաբար բարձրացել է իր ցուցանիշներով։ 6 տարի միջին ծանր քաշային կարգում լինելով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նա ունեցել է 28 հաղթանակ։
Չեմպիոնական պայքար Պոլ Բրիգսի դեմ
խմբագրել2005 թվականին Ադամեկը բարդ պայքարից հետո դատավորների մեծամասնության որոշմամբ հաղթող է ճանաչվել Պոլ Բրիգսի դեմ մարտում[1][2]։
Երկրորդ մարտը Պոլ Բրիգսի դեմ
խմբագրել2006 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել երկրորդ մարտը Տոմաշ Ադամեի և Պոլ Բրիգսի միջև։ Առաջին ռաունդում ավստրիացին Ադամեկին նոկդաունի է ենթարկել։ Բայց Տոմաշը միանգամից ուշքի է եկել և ակտիվ շարունակել մարտը։ 9-րդ ռաունդում Ադամեկը իր գեղեցիկ հարվածի ստացել է մեկ միավոր։ Տոմաշ Ադամեկը կրկին հաղթել է դատավորների մեծամասնության որոշմամբ[3][4][5]։
Առաջին պարտություն
խմբագրել2007 թվականի փետրվարին մարտ է տեղի ունեցել միջին ծանր քաշային կարգում անհաղթելի չեմպիոն Տոմաշ Ադամեկի և Չեդ Դոուսոնի միջև։ 7-րդ ռաունդում Դոուսոնը ձախ կրոսով հարվածել է Ադամեկի որովայնին։ Ադամեկը ընկել է և միանգամից բարձրացել։ Մրցադատավորը նոկդաուն է գրանցել։ 10-րդ ռաունդում ձախ հուկ է իրականացրել և իր մրցակցին նոկդաունի ենթարկել։ Մարտի շարունակությունից հետո Ադամեկը անընդհատ փորձել է հարվածել Դոուսոնին, բայց անարդյունք։ Դոուսոնը միավորներով հաղթել է Ադամեկին և դարձել նոր չեմպիոն։ Մարտի ավարտից հետո Ադամեկը խոստովանել է, որ նրան արագությունը չի հերիքել, և Դոուսոնը հաղթել է։ Պարտությունից հետո Ադամեկը բարձրացել է առաջին ծանր քաշային կարգ[6][7][8][9]։
Առաջին ծանր քաշային կարգ
խմբագրելՉեմպիոնական մարտ Քանինգեմի դեմ
խմբագրել2008 թվականի դեկտեմբերին հաղթել է գործող չեմպիոն Միր Սթիվ Քանինգեմն։ Ադամեկը երեք անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել և իր կարիերային ընթացքում երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն[10]։
2008 թվականի հուլիսին Ադամեկը հանդիպել է Գերի Գոմեսին։ Առաջին մի քանի ռաունդում բռնցքամարտիկները եղել են ակտիվ։ Սակայն սակայն մարտի կեսին Ադամեկն ավելի շատ հարվածներ է հասցրել մրցակիցին։ Վնասվել է Գոմեսի աջ ձեռքը և նա չի կարողացել դուրս գա 7-րդ ռաունդ։ Ադամեկը հաղթել է տեխնիկական նոկաուտով։
Մարտի արդյունքներ
խմբագրելՄարտ | Ամսաթիվ | Հակառակորդ | Դատավորներ | Մարտի վայր | Ռաունդներ | Լրացուցիչ տեղեկություն | |
---|---|---|---|---|---|---|---|
59 | հոկտեմբերի 6 2018 թվական | Միլեր Ջարել (21-0-1) | Մարկ Նելսոն | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | 12 (KO2) | ||
58 | ապրիլի 21 2018 թվական | Ջոուի Աբել (34-9) | Դանիել Վան դե Վիլե | Չեստոխովա, Լեհաստան | 10 (TKO7) | Պաշտպանել է գերծանր քաշային կարգում Լեհաստանի չեմպիոնի միջազգային տիտղոսը։ | |
57 | նոյեմբերի 18 2017 թվական | Ֆրեդ Կասի (18-6-1) | Դանիել Վան դե Վիլե | Չեստոխովա, Լեհաստան | 10 (UD) | Պայքարել է գերծանր քաշային կարգում Լեհաստանի չեմպիոնի միջազգային տիտղոսի համար։ | |
56 | 24 հունիսի 2017 թվական | Սոլոմոն Հաումոնո (24-3-2) | Դևիդ Ֆիլդս | Գդանսկ, Լեհաստան | 10 (UD) | ||
55 | ապրիլի 2 2016 թվական | Էրիկ Մոլինա (24-3) | Լեշեկ Յանկովյակ | Կրակով Արենա, Կրակով, Լեհաստան | 12 (KO10) | Պայքարել է IBF վարկածով աշխարհի միջազգային չեմպիոնի տիտղոսի համար։ | |
54 | սեպտեմբերի 26 2015 թվական | Սալետա Պշեմըսլավ (44-7) | Լեշեկ Յակովյակ | Ատլաս Արենա, Լոձ, Լեհաստան | 10 (RTD5) | ||
53 | նոյեմբերի 8 2014 թվական | Արթուր Շպիլկա (16-1) | Ժան Պյեռ Վան Իմշուտ | Կրակով Արենա, Կրակով, Լեհաստան | 10 (UD) | Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար և գերծանր քաշային կարգում Լեհաստանի չեմպիոնի տիտղոսի համար։ | |
52 | մարտի 15 2014 թվական | Վյաչեսավ Գլազկով (16-0-1) | Գերի Ռոզատո | Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ | 12 (UD) | Գերծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսի համար։ | |
51 | օգոստոսի 3 2013 թվական | Դոմինիկ Գուին | Էդի Կոտոն | Անկասվիլ, ԱՄՆ, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 (UD) | ||
50 | դեկտեմբերի 22 2012 թվական | Սթիվ Կաննինգեմ | Գերի Ռոսադո | Sands Casino Resort, Բեթլեհեմ, Փենսիլվանիա, ԱՄՆ | 12 (SD) | ||
49 | սեպտեմբերի 8 2012 թվական | Տրևիս Ուոլկեր | Էդի Կոտոն | Պրուդենշալ կենտրոն, Նյուարկք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (TKO5) | ||
48 | հունիսի 16 2012 | Էդի Չեմբերս | Բենջի Էստեվես | Պրուդենշալ, կենտրոն, Նյուարկք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (UD) | Գերծանր քաշային կարգում IBF վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն։ | |
47 | մարտի 24 2012 թվական | Նագի Ագիլերա | Եարլ Բրաուն | Բրուկլին, Նյու Յորք, ԱՄՆ | 10 (UD) | ||
46 | սեպտեմբերի 10 2011 թվական | Վիտալի Կլիչկո | Մասիմո Բարովեկիո | Վրոցլավ, Լեհաստան | (ТКО10) | Մարտը տեղի է ունեցել գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի համար։ | |
45 | ապրիլի 9 2011 թվական | Կևին Մակբրայդ | Ռենդի Նյուման | Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (UD) | ||
44 | դեկտեմբերի 9 2010 թվական | Մադալոնե Վինի | Լինդսի Փեյջ | Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (TKO5) | ||
43 | օգոստոսի 21 2010 թվական | Մայքլ Գրանտ | Լինդսի Փեյջ | Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (UD) | ||
42 | ապրիլի 24 2010 թվական | Կրիս Արեոլա | Ջեք Ռեյզ | Citizens Business Bank Arena, Օնտարիո, Կալիֆոռնիա, ԱՄՆ | 12 (MD) | ||
41 | փետրվարի 6 2010 թվական | Ջեյսոն Էստրադա | Լինդսի Պեյջ | Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 (UD) | Գերծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ | |
40 | սեպտեմբերի 24 2009 թվական | Անջեյ Գոլոտա | Լինդսի Պեյջ | Լոձ, Լեհաստան | 12 (TKO5) | Պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ | |
Բոբի Գանին հաղթելուց հետո Ադամեկը տեղափոխվել է գերծանր քաշային կարգ։ | |||||||
39 | հուլիսի 11 2009 թվական | Բոբի Գան | Եարլ Բրաուն | Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (RTD4) | Առաջին ծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ | |
38 | փետրվարի 27 2009 թվական | Ջոնաթան Բենկս | Էդի Կոտոն | Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (TKO8) | Առաջին ծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ | |
37 | դեկտեմբերի 11 2008 թվական | Սթիվ Կանինգեմ | Եարլ Մորտոն | Prudential Center, Նյուարք, Նյու Ջերսի, ԱՄՆ | 12 (SD) | Առաջին ծանր քաշային կարգում պայքարել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ | |
36 | հուլիսի 11 2008 թվական | Գերի Գոմես | Ջերալդ Սքոթ | Արագորն Բոլրում, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | 10 (RTD7) | ||
35 | ապրիլի 19 2008 թվական | Օ՛Նիլ Բել | Ռոբերտ Բյորդ | Սպոդեկ, Կատովիցե, Լեհաստան | 12 (TKO8) | ||
34 | դեկտեմբերի 29 2007 թվական | Իոսիֆ Հալուսիկ | Ջոզեֆ Տեմլ | Բիլեֆելդ, Գերմանիա | 8 (UD) | ||
33 | հունիսի 9 2007 թվական | Լուիս Անդրես Պինդերա | Մարկուս Մակդոնել | Սպոդեկ, Կատովիցե, Լեհաստան | 12 (TKO7) | Առաջին ծանր քաշային կարգում պայքարել IBO վարկածով ազատ տիտղոսի համար. | |
Չեդ Դոուսոնից պարտություն կրելուց հետո նա անցել է առաջին ծանր քաշային կարգ | |||||||
32 | փետրվարի 3 2007 թվական | Չեդ Դոուսոն | Խորխե Ալոնսո | Силвер Спарс Арена, Ֆլորիդա, Լեհաստան | 12 (UD) | Միջին ծանր քաշային կարգում պայքարել է WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ | |
31 | հոկտեմբերի 7 2006 թվական | Պոլ Բրիգս | Տիմոտի Ադամս | Ռոուզմոնտ, Իլինոյս, ԱՄՆ | 12 (MD) | Միջին ծանր քաշային կարգում պայքարել է WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ | |
30 | հոկտեմբերի 15 2005 թվական | Թոմաս Ուլրիխ | Իեն Ջոն Լյուիս | Դյուսելդորֆ, Գերմանիա | 12 (KO6) | ||
29 | մայիսի 21 2005 թվական | Պոլ Բրիգս | Տիմոտի Ադամս | United Center, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ | 12 (MD) | Մարտը տեղի է ունեցեկ Միջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ | |
Մարտ | Ամսաթիվ | Հակառակորդ | Դատավորներ | Մարտի վայր | Ռաունդներ | Լրացուցիչ տեղեկություն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ГЛАВНЫЕ БОИ В МАЕ (анонс) Արխիվացված 2005-12-01 Wayback Machine
- ↑ МАЙ-2005: НА ВСЕ ВКУСЫ (ГЛАВНЫЕ БОИ В МАЕ)(չաշխատող հղում)
- ↑ ГЛАВНЫЕ БОИ В ОКТЯБРЕ (анонс) Արխիվացված 2006-11-06 Wayback Machine
- ↑ ВАЛУЕВ ПОКОРИЛ АМЕРИКУ! (раздел ЧИКАГСКОЕ ПОБОИЩЕ) Արխիվացված 2008-03-28 Wayback Machine
- ↑ ПОБЕДА КИЛЛЕРА ИЗ ТРИЛЛЕРА (БОЙ МЕСЯЦА Томаш АДАМЕК Польша — Пол БРИГГС Австралия)(չաշխատող հղում)
- ↑ Взвешивание в Киссимми
- ↑ Чэд Доусон завоевал титул WBC в полутяжелом весе
- ↑ Пресс-конференция Чэда Доусона и Томаша Адамека
- ↑ НЕРИМСКАЯ ПОБЕДА Чада ДОУСОНА (БОЙ МЕСЯЦА Чад ДОУСОН (США) — Томаш АДАМЕК (Польша)) Արխիվացված 2007-03-14 Wayback Machine
- ↑ ГЛАВНЫЕ БОИ В ДЕКАБРЕ (анонс) Արխիվացված 2008-12-08 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Ադամեկ» հոդվածին։ |