Վոլոդիմիր Զելենսկու այցը ԱՄՆ (2022)

Վոլոդիմիր Զելենսկու այցը ԱՄՆ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օտարերկրյա առաջին պաշտոնական այցը, որը կայացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր[1]։ Միացյալ Նահանգներ կատարած իր այցի ժամանակ Զելենսկին հանդիպել է նախագահ Ջո Բայդենի հետ և հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։ Զելենսկու այցի նախաշեմին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է 1,85 միլիարդ դոլարի չափով Ուկրաինային նոր ռազմական օգնության փաթեթի մասին[2]։

Վոլոդիմիր Զելենսկին և Ջո Բայդենը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնում Սպիտակ տան Արևելյան սրահում մամլո ասուլիսի ժամանակ։

Նախապատմություն խմբագրել

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, ինչը հանգեցրեց ռուս-ուկրաինական պատերազմի նոր խոշոր սրման[3][4][5]։ Ներխուժման սկզբում Զելենսկին մերժել էր Նահանգների առաջարկն՝ ԱՄՆ իր տարհանման վերաբերյալ[6]։ Փոխարենը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնեց Ուկրաինային և Զելենսկուն այլ միջոցներով՝ դառնալով նախկին խորհրդային այդ երկրին ամենաշատ օգնություն տրամադրած երկիրն աշխարհում, որը ենթարկվել էր ներխուժման։ Այսպես, Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի դրությամբ՝ Միացյալ Նահանգներն Ուկրաինային հատկացրել է մոտ 50 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն[7]։

Այցը Միացյալ Նահանգներ խմբագրել

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Զելենսկու այցը պլանավորվում էր գաղտնիության պայմաններում։ Առաջին անգամ այդ թեման քննարկվել է Զագրեբում հոկտեմբերի 24-26-ը «Ղրիմի հարթակ-ի» մշտական վեհաժողովի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էր նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ապագա այցի ուղղակի քննարկումներն սկսվել են դեկտեմբերի 11-ին։ Դեկտեմբերի 14-ին ԱՄն նախագահի վարչակազմը Վոլոդիմիր Զելենսկուն է ուղարկել պաշտոնական հրավերը, որն ընդունվել է դեկտեմբերի 16-ին[8]։

Դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան Զելենսկին գնացքով դուրս է եկել Կիևից և առավոտյան ժամանել Լեհաստանի Պշեմիսլ քաղաք։ Նրան ուղեկցել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։ Լեհական Ժեշուվ-Յասիոնկա օդանավակայանից ԱՄՆ կառավարական ինքնաթիռն Ուկրաինայի նախագահին հասցրել է «Էնդրյուս ավիաբազա, որտեղից Զելենսկու գլխավորած պատվիրակությունը մեկնել է շուրջ 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան մայրաքաղաք։ Blair House-ում կարճատև հանգստից հետո, որն ԱՄՆ նախագահի հյուրերի պաշտոնական կեցավայրն է, Զելենսկին մեկնել է Սպիտակ տուն[9]։

Հանդիպում Ջո Բայդենի հետ խմբագրել

Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ Զելենսկին հանդիպել է այդ երկրի նախագահ Ջո Բայդենի հետ։ Բայդենը խոստացել է Ուկրաինային տրամադրել Patriot տեսակի հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք կկիրառվեն ռուսական ինքնաթիռների, բալիստիկ և թևավոր հրթիռների խոցման համար[2][10][11]։ Ուկրաինան, ավելի վաղ, խնդրել էր ԱՄՆ-ին տրամադրել այդ համակարգերը[12]։

Ելույթը Կոնգրեսում խմբագրել

Բայդենի հետ հանդիպումից հետո Զելենսկին անգլերենով ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։ Իր ելույթում նախագահ Զելենսկին կոչ է արել էլ ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային՝ հայտարարելով, որ «Ուկրաինան ողջ ու առողջ է»։ Անելով ամերիկյան լսարանի համար հասկանալի համեմատություններ ԱՄՆ անկախության պատերազմի և Արդենների ռազմագործողության (1944 թվական) վերաբերյալ՝ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային կռվում է ոչ միայն իր համար, այլև Եվրոպայի ու ազատ աշխարհի հավաքական անվտանգության համար, այնպես որ Արևմուտքի կողմից Ուկրաինային ֆինանսական աջակցությունը բարեգործություն չէ, այլ ներդրում ընդհանուր գործում[13]։ Իր ելույթից հետո Զելենսկին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է փոխանցել ուկրաինական դրոշ, որն ստորագրված էր Բախմուտի համար մարտերին մասնակցող ուկրաինացի զինվորականների կողմից[14][15]։

Այցի գնահատականներ խմբագրել

Բազմաթիվ լրատվամիջոցներ Զելենսկու այցն անմիջապես անվանել են պատմական[16][17][18], ընդհուպ այն համեմատել 1941 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Ուինսթոն Չերչիլի այցի հետ[19][20]։

Զելենսկու կարծիքով՝ իր այցը դարձել է ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև իրավամբ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների վառ վկայություն[21]։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ընդգծել է, որ այս այցը հերքում է ուկրաինա-ամերիկյան հարաբերությունների սառեցման վերաբերյալ քարոզչական շահարկումները[22]։ Այցելության ընթացքում Զելենսկուն ուղեկցած Անդրեյ Երմակն ընդգծել է, որ այցն ամրապնդել է երկու երկրների նախագահների միջև անձնական շփումը։ Բացի այդ, ըստ Երմակի, նախագահ Զելենսկին կապեր է հաստատել նաև Հանրապետական կուսակցության պաշտոնատար անձանց հետ[23]։

Զելենսկու՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ ռուսական արձագանքը որոշ լրատվամիջոցներ անվանել են «նյարդային»՝ նշելով, որ միջազգային ազդեցությունը հավասարացնելու նպատակով Դմիտրի Մեդվեդևն այցելել էր Չինաստան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Украина никогда не сдастся»: визит Владимира Зеленского в США назвали «триумфальным» // «Вести: Израиль по-русски», 22.12.2022.
  2. 2,0 2,1 «'Ukraine is alive and kicking': Zelenskyy works to sway scepticism as US pledges billions more for Ukraine defence». ABC News (ավստրալիական անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. desk, The Kyiv Independent news (2022 թ․ փետրվարի 24). «PUTIN DECLARES WAR ON UKRAINE». The Kyiv Independent. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Putin announces formal start of Russia's invasion in eastern Ukraine — Meduza». web.archive.org. 2022 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Russian President Vladimir Putin announces military assault against Ukraine in surprise speech». MSN (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Zelensky refuses U.S. offer to evacuate, saying 'I need ammunition, not a ride'». CTVNews (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 26. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «How Much Aid Has the U.S. Sent Ukraine? Here Are Six Charts». Council on Foreign Relations (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. АР: неожиданный визит Зеленского в США готовился несколько месяцев // «Голос Америки», 22.12.2012.
  9. From Poland to Pelosi: Zelenskiy’s high-security travels to Washington // Рейтерс, 21.12.2022.
  10. «Providing US Patriot missiles could transform Ukraine's defences. But it's a move with risks | Jack Watling». the Guardian (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «Patriot systems would be legitimate target in Ukraine: Kremlin». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «Ukraine calls for Patriot missiles to defend its grid and stop rise in refugees». the Guardian (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. Зеленского в Вашингтоне встречали как нового Черчилля. Однако росту поддержки Украины в США мешают внутриполитические дрязги // «Медуза», 30.12.2022.
  14. «Defiant Zelenskyy tells Congress "this battle cannot be frozen and postponed"». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  15. Kavi, Aishvarya (2022 թ․ դեկտեմբերի 22). «Full Transcript of Zelensky's Speech Before Congress». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. Historic visit from Ukrainian President Volodymyr Zelenskyy // ABC News, 22.12.2022.
  17. Ukrainian President Zelenskyy makes historic visit to Washington // Канадская телерадиовещательная корпорация, 21.12.2022.
  18. Zelenskyy in historic visit to Washington gives report from the front line // Euronews, 22.12.2022.
  19. Zelenskyy visit has historic echoes // Northwest Arkansas Democrat-Gazette, 22.12.2022.
  20. Черчилль тоже ездил в США просить оружие — политолог о визите Зеленского // «Латвийские общественные СМИ», 22.12.2022.
  21. Зеленский после встречи с Байденом: мы стали реальными партнерами с США // Эстонское национальное телерадиовещание, 22.12.2022.
  22. Офис президента Украины: Визит Владимира Зеленского в США опровергнет российскую пропаганду, заявляющую об ухудшении американо-украинских отношений // Польское радио, 21.12.2012.
  23. ‘Deeply personal’ Zelenskiy-Biden meeting cemented their bond, says top adviser // The Guardian, 23.12.2022.