Վլադիմիր Զախարին (ռուս.՝ Владимир Алексеевич Захарьин, հունիսի 10, 1909(1909-06-10), Belozersk, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 1993(1993-11-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն[1]։

Վլադիմիր Զախարին
Ծնվել էհունիսի 10, 1909(1909-06-10)
ԾննդավայրBelozersk, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 4, 1993(1993-11-04) (84 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Զախարինը ծնվել է 1909 թվականի հուլիսի 10-ին Նովգորոդի մարզի Բելոզերսկ քաղաքում (այժմ` Վոլոգդայի մարզ)։ Շուտով ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Խերսոն, որտեղ հայրը` Ալեքսեյ Զախարինը (1867—1921), աշխատում էր որպես նավանորոգման արհեստանոցի վարպետ, իսկ մայրը` Ալեքսանդրա Զախարինան (օրիրդական ազգանունը՝ Պրոտոպոպովա), զբաղվում էր տնային տնտեսությամբ։

Վլադիմիր Զախարինը ավարտել է Խերսոնի յոթամյա դպրոցում, ապա նավաշինարար-մեխանիկների դպրոցում։ Լողացել է որպես մեքենավար-մեխանիկ գետային նավատորմի նավերում։ 1932-1934 թվականներին գնացել է շուտափույթ ռազմական ծառայության Կրասնոզնամյոնի Բալթյան նավատորմ, զորացրվել է որպես պահեստային սպա։ 1933 թվականին գնացել է Լենինգրադ, աշխատել 1-ին ՀԷԿ-ում որպես վարպետ։ 1935 թվականին ընդունվել է Համառուսական գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական կուրսը։ 1938 թվականին դարձել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետի ուսանող։

Հայրենական մեծ պատերազմը սկսելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայեց Բալթյան նավատորմում, որպես հրամանատարական դասակի ղեկավար։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի հաամար» մեդալներով։ Զորացրվելուց հետո 1945 թվականին վերադարձել է ուսմանը։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկիի, Սեմյոն Աբուգովի մոտ։ 1950 թվականին ավարտել է ինստիտուտը Միխայիլ Ավիլովի արվեստանոցում, նկարչի կոչմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ստորգետնյա տպարան» նկարը[2]։ Նույն թվականին դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։

Ինստիտուտը ավարտելուց հետո 1950—1952 թվականներին դասավանդել է նկարչություն Գեղարվեստի միջնակարգ դպրոցում։ 1952 թվականից աշխատել է Արվեստի ֆոնդում` պայմանագրով։ 1950 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, իր աշխատանքները ցուցադրելով Լեենինգրադի արվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Նկարել է դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ։

80-90-ական թվականներին Վլադիմիր Զախարինի աշխատանքները Լենինգրադի նկարիչների աշխատանքների էզոպոզիցիայի շարքում, ցուցադրվել է եվրոպական հանդիսատեսներին արտասահմանյան մի շարք ցուցահանդեսներում[3][4][5][6]։

Մահացել է 1993 թվականի նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգում, իր կյանքի 85-րդ տարում։

Վ. Զախարինի աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում` Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

Որոշ աշխատանքներ խմբագրել

  • «Թիմի սիրելին»[7] (1957),
  • «Նատյուրմորտ խնձորներով»[8] (1972),
  • «Վոլխովի ափին»[9] (1974),
  • «Սոցիալիստական աշխատանքի հերոս Ե. Բուրլակովի դիմանկարը»[10] (1976),
  • «Գարնանային օր», «Քանդակագործ Ն. Միխայլովի դիմանկարը»[11] (երկուսն էլ 1980 թվական),
  • «Հոսպիտալում», «Դիպուկահար Դայչենկո»[12] (երկուսն էլ 1985 թվական) և այլն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.47.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.62.
  3. Charmes Russes : catalogue / ARCOLE / Artus-Gridel-Boscher-Flobert. — Paris: Drouot Richelieu, 9 Decembre, 1991. — 64 p. — Р. 33.
  4. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 108 à 112.
  5. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 164 à 168.
  6. Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 59.
  7. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.15.
  8. Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С.9.
  9. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.8.
  10. Портрет современника. Пятая выставка ленинградских художников 1976 года. — Л.: Художник РСФСР, 1983. — С.9-10.
  11. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.14.
  12. 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С.9.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.282.
  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.15.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С.9.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.9-10.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.8.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.14.
  • 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С.9.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.47.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.62.
  • Charmes Russes : catalogue / ARCOLE / Artus-Gridel-Boscher-Flobert. — Paris: Drouot Richelieu, 9 Decembre, 1991. — 64 p. — Р. 33.
  • ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 108 à 112.
  • ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 164 à 168.
  • Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 59.
  • Бахтияров, Р. А. Захарьин Владимир Алексеевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.395-396.