Վլադիմիր Բեեկման
Վլադիմիր Բեեկման (էստ․՝ Vladimir Beekman, օգոստոսի 23, 1929[1], Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1] - հոկտեմբերի 3, 2009[2][1], Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1]), էստոնացի գրող, լեզվաբան, թարգմանիչ և հասարակական գործիչ:
Վլադիմիր Բեեկման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1929[1] |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 2009[2][1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1] |
Գերեզման | Ռահումյաեի գերեզմանոց |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, թարգմանիչ և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Ամուսին | Aimée Beekman? |
Կենսագրություն և կարիերաԽմբագրել
Վլադիմիր Բեեկմանը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 23-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: 1953 թվականին ավարտել է Տալլինի տեխնոլոգիական համալսարանը:
Նրա ստեղծագործությունները լույս են ընծայվել սկսած 1952 թվականից: Վլադիմիր Բեեկմանը 1971 թվականից 1976 թվականը եղել է Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գրողների միության առաջին քարտուղարը, իսկ 1983 թվականից նույն կառույցի նախագահ: Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կինեմատոգրաֆների խորհրդի անդամ է եղել: Բանաստեղը 1970-ից 1974 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, իսկ 1984-1989 թվականներին Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 11-րդ գումարման դեպուտատ[4]: Պարգևատրվել է Սպիտակ աստղի շքանշանի չորրորդ աստիճանով 2002 թվականին:
Վլադիմիր Բեեկմանն իր մահկանացուն կնքել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Տալլինում և հուղարկավորված է Ռահումյաե գերեզմանատանը:
Գրական գործունեությունԽմբագրել
Վլադիմիր Բեեկմանի գրականությունն աչքի է ընկնում ներհատուկ քնարերգությամբ և կրքոտ հրապարակախոսությամբ: Բանաստեղծը էստոներեն է թարգմանել բազմաթիվ ուկրաիներեն երկեր:
Ֆանտաստիկ գրականությունԽմբագրել
Բեեկմանի բազմաթիվ գրքերում կան ֆանտաստիկական տարրեր: Հակապառազմական այլաբանական «Գիշերային օդաչուներ» (էստոներեն՝ 1975, ռուսերեն՝ 1975) վիպակում գերմանացի ռմբակոծիչ օդաչուին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հանձնարարում են կատարել հատուկ մարտական առաջադրանք: Հայտնի գրքերից են նաև «Ավանակի տարին» (1979)՝ քաղաքական վեպ-հակաուտոպիա, «Ատոմիկ» (1959)՝ մանկական ֆանտաստիկ գրականություն, «Ատոմիկն ու Կիբերնետիկ արջը» (1968), «Ռոբոտը. Երկաթի պահապանը» (1972):
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է եղել հայտնի էստոնուհի բանաստեղծ Էմե Բեեկմանի հետ:
Ընտիր ստեղծագործություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119470233 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://uudised.err.ee/index.php?06179640
- ↑ LIBRIS — 2013.
- ↑ Список депутатов Верховного Совета СССР 11 созыва
ԳրականությունԽմբագրել
- Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6
Արտաքին հղումներԽմբագրել
- Կենսագրություն
- Foto
- Rein Põder "Vladimir Beekman kui maailmarändur". Postimees, 21. august 2004
- Jaanus Kulli "Vladimir Beekman: "Midagi on Pipis ka Lindgrenist"" – ohtuleht.ee, 14. november 2007
- "Kadrioru vabahärra igapäevane rituaal – jalutuskäik abikaasaga" – ohtuleht.ee, 19. aprill 2008
- "Tõlkija Beekmani esimene armastus oli Astrid Lindgren" – ohtuleht.ee, 19. aprill 2008
- "Vladimir Beekman" – ohtuleht.ee, 19. aprill 2008
- Jaanus Kulli "Vladimir Beekman: vaibalkäigud olid palga sees". Õhtuleht, 19. aprill 2008
- Rein Veidemann "Kummardus Vladimir Beekmanile" – postimees.ee, 24. august 2009
- "Suri Vladimir Beekman" – postimees.ee, 4. oktoober 2009
- "Suri Vladimir Beekman" – epl.ee, 4. oktoober 2009
- Kaarel Kressa, Ants Juske, Mari Peegel "Vladimir Beekmani elutööd on raske üle hinnata" – epl.ee, 5. oktoober 2009
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վլադիմիր Բեեկման կատեգորիայում։ |