Տալլինի տեխնոլոգիական համալսարան
Տալլինի տեխնոլոգիական համալսարան (էստ․՝ Tallinna Tehnikaülikool (TTÜ)), ինժեներա-տեխնոլագիական և պետական կառավարման առաջատար համալսարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում[3][4]։ Հիմնադրվել է 1918 թվականին։
Տալլինի տեխնոլոգիական համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1918 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Consortium of European Taxonomic Facilities?[2] |
Երկիր | ![]() |
Կայք | ttu.ee |
![]() |
Տալլինի համալսարանը և Տալլինի տեխնոլոգիական համալսարանը տարբեր կառույցներ են։
ՊատմությունԽմբագրել
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին, որպես համալսարան գործելու իրավունք ստացել է 1936 թվականին։
1918 թվականի սեպտեմբերի 17-ից Էստոնական ճարտարագիտական հասարակության հենքի վրա գործել է Էստոնական ճարտարագիտական դպրոցը։ Դպրոցում ուսուցանվել է մեքենաշինություն, էլեկտրատեխնիկա, նավաշինություն, հիդրոտեխնիկա, շինարարություն և ճարտարապետություն։ 1919 թվականից դպրոցը կոչվել է Տալլինի տեխնիկում։ Բացվել են ագրոհողաբարելավում և տեխնիկական քիմիա բաժինները, Պաշտպանական ուժերի համար ստեղծվել են ծովային ինժեներության և մեխանիկայի բաժինները։ 1920 թվականին պետությունն ազգայնացրել է տեխնիկումը։ Դասընթացը բաժանվում էր նախապատրաստական դպրոցի, ավելի ցածր և ավելի բարձր աստիճանների։ Նախապատրաստական դպրոցը 1923 թվականին դարձավ անկախ տեխնիկական գիմնազիա, բարձրագույն աստիճան տրամադրող դպրոցը՝ անկախ բարձրագույն տեխնիկական դպրոց, որի շրջանավարտները ստանում էին Տարտուի համալսարանի ուսանողների հավասար իրավունքներ։
1923 թվականին Տալլինի տեխնիկումում գործել է Պետական թեսթավորման կենտրոնը, որը ուշադրությունը կենտրոնացնում էր տեղական շինարարական բնական ռեսուրսների, էներգետիկայի և քիմիական արդյունաբերության վրա։
1936 թվականի սեպտեմբերի 15-ին պետական որոշմամբ դպրոցին շնորհվեց համալսարանի կարգավիճակ և կոչվեց Տալլինի տեխնիկական ինստիտուտ, որն ուներ 2 ֆակուլտետ՝ քաղաքացիական ու մեքենաշինության և քիմիական ու հանքարդյունաբերության։ 1940 թվականին բացվել է տնտեսագիտական ֆակուլտետը, 1958 թվականին՝ էներգետիկայի ֆակուլտետը, 1965 թվականին՝ վերահսկիչ ճարտարագիտության ֆակուլտետը։ 2003 թվականից կառույցը հայտնի է որպես Տալլինի տեխնոլոգիական համալսարան (ՏՏՀ)։
2008 հուլիսի 1-ից International University Audentes (IUA) Տալլինի տեխնոլոգիական համալսարանի կազմում գործում է որպես մեկ կառուցվածքային միավոր։ 2014 թվականի օգոստոսի 1-ից Էստոնիայի ծովային ակադեմիան քոլեջի կարգավիճակով ընդգրկվել է ՏՏՀ կազմում[5]։
ԿառուցվածքԽմբագրել
ՖակուլտետներԽմբագրել
Շինարարական ֆակուլտետԽմբագրել
Բակալավր (3 տարի)
Ինժեներական կրթություն (5 տարի)
- Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
- Շրջակա միջավայրի տեխնիկա
- Տրանսպորտային շինարարություն
- Ճարտարապետություն
Մագիստրատուրա (2 տարի)
- Լոգիստիկա
- Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն
- Տրանսպորտային շինարարություն
- Շրջակա միջավայրի տեխնիկա
- Քաղաքային հատակագծում և շենքերի դիզայն
- Environmental Management and Cleaner Production (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
Դոկտորական (4 տարի)
- Շինարարություն և շրջակա միջավայրի տեխնիկա
Էներգետիկայի ֆակուլտետԽմբագրել
Բակալավր (3 տարի)
- Էլեկտրաէներգետիկա
- Էլեկտրահաղորդալարեր
- Գեոտեխնոլոգիա
Մագիստրատուրա (2 տարի)
- Էլեկտրաէներգետիկա
- Էլեկտրահաղորդալարեր
- Գեոտեխնոլոգիա
- Վերաբաշխված էներգիա
Դոկտորական (4 տարի)
- Էներգատեխնիկա և գեոտեխնիկա
Սոցիալական ֆակուլտետԽմբագրել
Բակալավր (3 տարի)
- Պետական կառավարում
- Վարչական կառավարում
- Իրավագիտություն
Մագիստրատուրա (2 տարի)
- Պետական կառավարում
- Վարչական կառավարում
- Իրավագիտություն
- Կառավարման հոգեբանություն
- Անձի աճ
Դոկտորական (4 տարի)
- Պետական կառույց
Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետԽմբագրել
Բակալավր (3 տարի)
- Կոմպյուտերային համակարգեր
- Ինֆորմատիկա
- Բիզնես-ինֆոտեխնոլոգիա
- Էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն
Մագիստրատուրա (2 տարի)
- Կոմպյուտերային համակարգեր
- Էլեկտրոնիկա եւ կապ
- Ինֆորմատիկա
- Կիբեր անվտանգություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
- Ծրագրային ճարտարագիտություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
- Բիզնես-ինֆոտեխնոլոգիա
- Էլեկտրոնային կառավարման տեխնոլոգիա և ծառայություններ (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
Դոկտորական (4 տարի)
- Ինֆոտեխնոլոգիա և հեռահաղորդակցման տեխնոլոգիա
Քիմիա և նյութերի տեխնոլոգիայի ֆակուլտետԽմբագրել
Բակալավր
- Նյութերի տեխնոլոգիա
- Սննդամթերքի տեխնոլոգիա և նյութերի մշակում
- Քիմիական տեխնոլոգիա և շրջակա միջավայրի տեխնոլոգիա
Մագիստրատուրա
- Նյութերի տեխնոլոգիա
- Սննդամթերքի տեխնոլոգիա և նյութերի մշակում
- Քիմիական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայրի տեխնոլոգիաներ
- Materials and Processes for Sustainable Energetics (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
Դոկտորական
- Քիմիա և նյութերի տեխնոլոգիա
Տնտեսագիտական ֆակուլտետԽմբագրել
Բակալավր
- Ժողովրդական տնտեսության էկոնոմիկա
- Միջազգային բիզնես վարչարարություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
- Միջազգային հարաբերություններ (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
- Բիզնես վարչարարություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
- Բիզնես
Մագիստրատուրա
- Կառավարում և մարկետինգ
- Ժողովրդական տնտեսության էկոնոմիկա
- Միջազգային բիզնես վարչարարություն (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
- Միջազգային կապեր և եվրոպական ուսումնասիրություններ (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
- Բիզնեսի կազմակերպում
- Ֆինանսներ և հաշվապահություն
Դոկտորական
- Տնտեսագիտություն
Մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետԽմբագրել
Բակալավր
- Գենետիկական ճարտարագիտություն
- Կիրառական քիմիա և կենսատեխնոլոգիա
- Տեխնիկական և բժշկական ֆիզիկա
Մագիստրատուրա
- Կենսաբշկության տեխնոլոգիա
- Գենետիկական ճարտարագիտություն
- Երկրագիտություն
- Կիրառական քիմիա և բիոտեխնոլոգիա
- Տեխնիկական ֆիզիկա
- Կիրառական մաթեմատիկա
- Կիրառական մեխանիկա
- Կիրառական ֆիզիկա
- Առողջապահության տեխնոլոգիա (աշխատանքային լեզու՝ անգլերեն)
Դոկտորական
- Քիմիա և գենների տեխնոլոգիա
- Երկրագիտություն
- Տեխնիկական ֆիզիկա
Մեխանիկայի ֆակուլտետ
Բակալավր
- Ապրանքի մշակում, արտադրանքի տեխնիկա ու տեխնոլոգիա
- Մեխատրոնիկա
- Ջերմատեխնիկա
Մագիստրատուրա
- Մեխատրոնիկա
- Ջերմատեխնիկա
- Տեխնիկական ուսուցիչ
- Ապրանքի մշակում, արտադրանքի տեխնիկա ու տեխնոլոգիա
- Ատադրանք և դր ակառաբարում
Դոկտորական
- Մեխանիկական ճարտարագիտություն
ԻնստիտուտներԽմբագրել
- Էստոնիայի տնտեսագիտական ինստիտուտ
- Երկրաբանական ինստիտուտ
- Կիբեռնետիկայի ինստիտուտ
- Թերթաքարերի հետազոտման ինստիտուտ
- Էստոնիայի էներգետիկ հետազոտության ինստիտուտ
- Ծովային համակարգերի ինստիտուտ
ՔոլեջներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://cetaf.org/members/cetaf-members
- ↑ «Tallinn University of Technology»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-30-ին։ Վերցված է 2015-11-23
- ↑ Tallinn University of Technology
- ↑ Postimees (21.04.2014)։ «Морская академия и ТТУ подпишут договор о слиянии 23 апреля»
- ↑ Ülikool tipptegijatele — Tallinna Tehnikaülikool (էստոներեն)
- ↑ Ülikool tipptegijatele — Tallinna Tehnikaülikool Archived 2012-02-12 at the Wayback Machine. (էստոներեն)
- ↑ Ülikool tipptegijatele — Tallinna Tehnikaülikool Archived 2011-11-15 at the Wayback Machine. (էստոներեն)
- ↑ TTÜ Tartu Kolledž (էստոներեն)
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Tallinn University of Technology
- 6-min. video clip featuring TUT
- http://www.ttu.ee/studying/masters/masters_programmes/egovernance/ Archived 2020-01-22 at the Wayback Machine.