Վիքիպեդիա:Վիքիպեդիան ութ բառով
Վիքիպեդիայի նպատակն է լինել վավերանելի, հաստատված փաստերի չեզոք շտեմարան։
Դա նշանակում է.
- Չեզոք
- Վիքիպեդիան չի դատում կամ քարոզում որևէ տեսակետ կամ կարծիք, կամ հավակնում «անսխալ» լինել։ Այստեղ տարբեր տեսակետները պետք է ներկայացվեն օբյեկտիվորեն, անաչառությամբ և առանց խտրականության։
- Շտեմարան։
- Վիքիպեդիան հանրագիտարան է, կազմված որոշակի ոճով գրված հոդվածներից։
- Վավերանելի
- Տեղեկույթը պետք է իրատեսորեն վավերական լինի, այսինքն ստուգելի ուրիշների կողմից։ Դա սովորաբար արվում է տեղեկույթը վստահելի աղբյուրներից քաղելու և համապատասխանաբար հղումներ [1] անելու միջոցով։
- Հաստատված
- Օրիգինալ կամ ստեղծագործական գաղափարները, մեկնաբանությունները, կամ հետազոտությունը անհնար է վավերացնել, ուստի նման բնութագրերով տեղեկույթը չի համապատասխանում Վիքիպեդիայի նպատակներին։ Վիքիպեդիան տեղեկատվության առաջնային աղբյուր չէ, այն հավակնում է լինել երրորդային աղբյուր.
- Փաստեր
- Վիքիպեդիան փաստերի մասին է, ոչ՝ կարծիքների։ Հոդվածներում կարելի է միայն շարադրել կամ թվարկել գոյություն ունեցող կարծիքները՝ հատկանշելով դրանք արտահայտողներին («փաստեր առկա կարծիքների մասին»), բայց Վիքիպեդիան ինքը ոչ մի տեսակետ չի պնդում։