Վիքիպեդիա:Հոդվածների համար իսկապես, իսկապես, իսկապես հիմար գաղափարների ցանկ, որոնք դուք իսկապես, իսկապես, իսկապես չպետք է ստեղծեք

Այս էջը նախատեսված է որպես հումոր։ Եթե դուք ուղարկվել եք այստեղ այլ օգտատերերի կողմից այս ցանկին հավակնող հոդված ստեղծելուց հետո, ապա վստահաբար կարող եք նրանց ասել, որ ձեզ սխալ տեղ են ուղարկել։ Այն տեղը, որտեղ նրանք հավանաբար ուզում էին ձեզ ուղարկել «Վիքիպեդիա:Վատ մտքեր հոդվածներ գրելու համար»-ն է։ Իսկ հիմա, խնդրում եմ, հեռացեք, մենք ավելի կարևոր բաներ ունենք անելու։


Ստեղծել կամ խմբագրել հոդվածներ միայն, որպեսզի ցույց տալ ձեր կատվի կամ շան գեղեցիկ լուսանկարը միշտ էլ սարսափելի գաղափար է։ Բացի այդ, միշտ կա մեկը, ով կարծում է, որ իրենց կատուն ավելի գեղեցիկ է:

Մենք կարող ենք վստահաբար ենթադրել, որ այն հոդվածը, որը նկարագրված է ցանկացած հետևալ տարրերից մեկով կամ դրանց մասին է, իր տեղն ունի ավելորդ հոդվածների ցանկում․

  1. Դուք, ձեր ընտանիքը կամ այն կազմակեպությունը, որտեղ աշխատում եք։
  2. Ձեր երաժշտական խումբը, որը վաճառել է իր ալբոմի 47 օրինակներ։ Անգամ եթե դուք կարծում եք, որ կվաճառեք 48 օրինակներ։ Կամ, եթե շատ փորձեք, 49։ Կամ, եթե դուք իսկապես հաջողակ եք, կարող եք վճարել սկավառակաների խանութի սեփականատիրոջը, որպեսզի նա գնի ևս մեկը, և ձեր վաճառքներն աճեն և 50 դառնան։ Շարունակիր երազել, եղբայր։
  3. Քո հորինած ընկերը կամ հորինած ընկերները, որոնք անգամ գոյություն չունեն։
  4. Կրոնը, լեզուն կամ անգամ երկիրը, որը դուք հորինել եք ձեր ընկերների հետ միասին դպրոցում։
  5. Փողոցը, որում ապրում եք, եթե իհարկե այն չի գտնվում մոնոպոլիայի տախտակի վրա։ Բայց քանի քիչ հավանական է, որ դուք ապրում եք Մոնոպոլիա խաղի ոլորտում, մենք առաջարկում ենք ձեզ նույնիսկ չփորձել։
  6. Պոկեմոն կամ մադկիպ տեսախաղերի շարքերի 16 առանձին շրջաններից մեկը, մտածելով, որ որևէ մեկը հավանում է մադկիպներին։ Հիշեք, որ ոչ բոլորն են Պակեմոնի ֆանատիկոս։
  7. Հնարք, որը դուք երբևիցե փորձել եք, հավանաբար անհաջող։
  8. Յուրաքանչյուր ֆիլմ, որը դուք ինքնուրույն ստեղծել եք, և, որը երբեք չի դիտվել ավելի շատ մարդկանց կողմից, քան կարող են տեղավորվել ձեր նկուղում։ Անգամ եթե դուք իսկապես շատ մեծ նկուղ ունեք։
  9. Ինդիվիդուալ երգեր, որոնք երբեք չեն թողարկվել որպես սինգլ կամ կատարվել ռադիոյով, եթե իհարկե դրանց տևողությունը 20 րոպե չէ կամ հանգեցրել է այն բանին, որ հեռախոսահամարը դարձել է ոչ պիտանի օգտագործման համար, կամ նույնիսկ կասկածի տակ է դրվել բուն երաժշտության փաստը։
  10. «(Ինչ-որ բան) հանրամատչելի մշակույթում»։ Ընդհանրապես ինչ-որ բան։
  11. Ճիշտ այնպես, ինչպես «Հիստերիկ ռեալիզմը (ասյտեղ ոչ հիստերիկ, և ոչ էլ ռեալիստիկ հեղինակ չտեղադրել) հեղինակի աշխատանքներում»։
  12. Ձեր հանրակացարանը, համալսարանը կամ դրա սենյակներից մեկը։
  13. Այն բաները, որոնց մասին ոչ ոք չի մտածում, բացի այն տղայից, ով փոխում է իր ականջակալներ բարձիկներն ավելի հաճախ, քան ներքնազգեստը։ Օրինակ, մի երգ տեսախաղի քարտեզի մասին, եթե միայն դուք հայտնի չեք և երգը չի հաջողվել թողարկել որպես սինգլ։
  14. Այն ամենը, ինչի համար ձեզ չեն անիծելու, երբ դուք դա ուղարկեք։
  15. Առարկաներ, որոնք չեն կարող ուսումնասիրվել, կամ դրանց մասին գիտելիքները կամ փաստերը վերաբերվում են մի այլ թեմայի։ Սիրելի տողը ֆիլմից, երգի հիշարժան բառեր, հզոր ասացվածք, որն օգտագործվել է վեճի ժամանակ կամ հյութալի փաստեր, որոնք հետաքրքրություն կառաջացնեն երկրպագուների մոտ; այս ամենը շատ հետաքրքիր է, բայց հիմնականում այն ամենն, ինչ կարող է գրվել «X» թեմայի մասին, դա «X-ը _______ է, որը հիմնվել է _______-ում»։
  16. Ինչ-որ բան այն մասին, թե ինչքան է ձեր շունը կամ կատուն գեղեցիկ (կամ ձեր համստերը, դեգուն կամ շինշիլան)
  17. Պայթող կետերը կամ պայթող կետերը (անգլ.՝ Wales) կամ անգամ պայթող կետերը։ Կամ պայթեցնել այլ կենդանիների, օրինակ, մկներին կամ վելոցիրապտորներին, օրինակ։ Շատ բաներ, որոնք պայթվում են, նույնպես ավելի լավ է չգրել, որոշ բացառություններով։
    Օրինակ, այս կատուներն ավելի գեղեցիկ են։
  18. Ինչ-որ բան, որը գրվել է ռեկրեացիոն նյութերի կամ դեպրեսիայի ազդեցության տակ։
  19. Հոդված մի այլ հոդվածի մասին, որը գրվել է վերոնշյալ նյութերի ազդեցության տակ։
  20. Գոյություն ունեցող հոդվածի շարունակություն հումորի ավելացմամբ։
  21. Լոնդոնի եղանակը։ Եվ ոչ անգամ վերահղումը (Wowee
    Անկախ նրանից, թե որքան համակրելի եք, մի եղեք Վիքիպեդիայի դաժան աշխարհում:
  22. Ձեր գիլդիան World of Warcraft-ում կամ նմանատիպ ժամանակը սպանող խաղերում։ Պարզապես այն պատճառով, որ դուք կյանք չունեք, անձամբ հետաքրքրաշարժ հոբբին չի նշանակում, որ դուք կարող եք պատմել դրա մասին ամբողջ աշխարհին։ Եվ մի գրեք այն տղայի մասին քո գիլդիայից, որը ոչնչացրեց քո արշավանքը։
  23. Որևէ մի բան, ինչ դուք տեսել եք ՅուԹյուբում և, հավանաբար, ծիծաղել եք։
  24. Որևէ մի բան, ինչ դուք տեղադրել եք ՅուԹյուբում։
  25. Հոդված, որը սխալ ուղագրուցյուն կամ արտասանուցյուն ունի՝ կամ էլ սխալ կետադրուցյուն;
  26. Որևէ մի մեմ, անկախ այն բանից, թե ինչքան է այն հայտնի կամ կարևոր։
  27. Որևէ մի բան, ինչի անվանումը դուք չգիտեք։
  28. Ձեր վիքին կամ բլոգը։ Հավանաբար այն այդքան էլ հայտնի չէ։ Իսկ եթե հայտնի է, ապա առաջ, բայց եկեք մեզ չխաբենք; գեղեցիկ կատուների մասին ձեր բլոգը հայտնի չէ (երեք հետևորդները դեռ հայտնի չեն դարձնում այն)[1]։
  29. Ձեր նոր գյուտը կամ հետազոտման թղթերը, որոնք փոխելու են աշխարհը։ Այդ ամենը ձախողվելու է։
  30. Ինչ-որ բան Բաբբա անունով ձեր կատուի կամ Մաքս անունով ձեր շան մասին։ Բոլորը թքած ունեն։ Հավատացեք։
  31. Ձեր առաջադրումը խաղաղության Նոբելյան մրցանակին։
  32. Ինչ-որ բան այն մասին, թե ինչպես են ձեզ առևանգել այլմոլորակայինները։
  33. Հոդված նախորդ գիշեր տեսած ձեր երազի մասին։ Անկախ այն բանից, թե ինչքան երկար են դուք այն նկարագրում, դա երբեք հետաքրքիր չի լինելու․ Նույնիսկ եթե երազում եք, որ դուք կավիճ տախտակի գյուտարար եք եղել, որը ստիպված է եղել հաղթահարել խոչընդոտները գրքի հյուսման չար լոբբիստների դեմ, և դուք խորապես հուզվել եք արթնանալով:
  34. Հոդված այն մարդու մասին, ով թակել է ձեր դուռը, երբ դուք գրում էիք անցյալ գիշերվա ձեչ երազի մասին հոդվածը, ստիպելով ձեզ մոռանալ դրա մասին (բայց եթե անկեղծ լինենք, ես ձեզ հասկանում եմ)։
  35. Հոդված Վիքպիեդիայի, Վիքիպաեդիայի, Վիոքիպեդիայի, Վիքիպեեդիայի, Վիքիպեադիայի կամ մի այլ Վիքիի մասին, որոնք պետք է հայտնվեին Վիքիպեդիայում, բայց դա չի կատարվել։
  36. Հոդված ԶԼՄ-ների արձագանքի մասին Վիքիպեդիայի այն հոդվածի վրա, որը դժվար նկատելի բանի մասին է, և անգամ չպետք է գոյություն ունենա։
  37. Հոդված, որը գովազդում է ձեր զվարճալի վեբ սերիալը Վիքիպեդիայի մասին։
    Անգան այն հոդվածը, որտեղ չորս գեղեցիկ կատուներ են, չի մնալու Վիքիպեդիայում, թե այն նկատելի չէ։
  38. Այս հիմար ցուցակի վերստեղծումը։
  39. Ինչ-որ բան հեշթեգների մասին։ #IHateHashtags
  40. Ինչ-որ բան այն մասին, թե ինչքան եք դուք չաղ կամ ինչքան քաշ եք կորցրել (հավատացեք; բոլորը թքած ունեն)։
  41. Լուսարձակների առկայծում՝ ես գիտեմ, որ դա անհեթեթ է, նույնիսկ Վիքիպեդիայի համար։ Բայց երբ դուք ավարտել եք ծիծաղել և/կամ լաց լինել, անցեք հղումով։ Այն, իրոք, գոյություն ունի.
  42. Ենթադրություններ գիտական հրապարակումների արդյունքների մասին, որոնք դուք տեսել եք վերնագրերում, բայց չեք կարդացել:
  43. Ձեր ինքնուրույն հրապարակված գիրքը։
  44. Հոդված ձեր ընկերոջ վերջին սելֆիի մասին։ Կամ սելֆիի ձողի մասին։ Համենայն դեպս, դրանք արգելված են շատ տեղերում։
  45. Դեպքերի ցանկ, երբ առևտրային կորուստները տեղի են ունեցել սպորտային միջոցառումների ժամանակ։
  46. Ձեր անձնական կարծիքները ձեր ընկերոջ կամ ընկերուհու մասին։
  47. Հոդված՝ նվիրված ձեր և ձեր մտերիմ ընկերների միջև տարբերությունների քննարկմանը: Մարդկանց մեծամասնության համար դա կարևոր չէ։
  48. Գուգլի խզբզոցների մեկ այլ ցանկ։
  49. Նոր սեռական դիրք, որ դուք և ձեր տղաները հորինել եք մեկ գիշերվա ընթացքում։
  50. Դեպքեր, երբ Սկուբի Դուն խաղտել է իրականություն օրենքները։
  51. Հայտնի զույգերի ցանկ, որ դուք ուզում եք միասին լինեն, սակայն նրանք դեռ միասին չեն։
  52. Ձեր հիմար թաքնված ծրագրավորման լեզուն, որը դուք ստեղծել եք «համակարգչային ծրագրավորման լեզվի դիզայնի սահմանները ստուգելու համար»:
  53. Ցանկացած հոդված կապված գազային ամպերի հետ՝ հատկապես գարշահոտ։
  54. Ձեր յություբյան ալիքը, մինչև որ դուք միլիոնավոր ֆանգըրլեր չունենաք։
  55. Ձեր կարծիքը տիեզերքի մասին, անգամ եթե գոյություն ունեն շատ տարբեր տարօրինակ մոլորակներ։ Այո, մենք գիտենք։ Դա տարօրինակ է։ Կարիք չկա մեզ դա պատմել։
  56. Ձեր կարծիքը ժամանակում ճանապարհորդությունների մասին Բոնի Էմի կամ Bone Thugs-n-Harmony-ի անդամների հետ, կամ անգամ Էնդրյու Բոնար Լոուի հետ։
  57. Այն դեպքը, երբ դուք ծիծաղում էիք մեկի վրա, ով 5 ֆունտանոց կարմիր մաստակ էր ծամում, դրա հետ մեկտեղ ռեակտիվ պայուսակ կրելով և լիմուզին վարելով 2018 թվականի օգոստոսին՝ երեքշաբթի օր ժամը 17։00-ին։
  58. Հոդված, որը օգտագործում է կաղապարներ մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար առանց ակնհայտ պատճառի, բացի ձեր զվարճանքի։
  59. Ձեր անուսը և այն, թե ինչպես է այն զվարճալի ժամանակ անցկացրել աղջկա հետ։
  60. Այն դեպքը, երբ դուք ծիծաղում էիք մեկի վրա, որ ապրում է Fortnite-ում (Գլուխ 1), թեև ես էլ եմ հասկանում, որ նրանց կերել է սև խոռոչը։ Դե ինչ, նրանք վերադարձել են։
  61. Ն-բառն ասելով ձեր տեսահոլովակի տեղադրումը։
  62. Լուսանկարի տեղադրումը, որտեղ դուք ընկնումեք Բուրջ Խալիֆա երկնաքերից։
  63. Քարդի Բիի որևէ մի երգի երգելը։
  64. Վիքիպեդիայի ձանձրացած խմբագիրների կողմից արված 69 (լավ) անիմաստ հաղորդագրությունների տեղադրումը:
  65. «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» գրքի ձեր ցածրորակ դպրոցական ներկայացումը։
  66. Բոլոր դեպքերի ցանկը, երբ դուք նշում էին «@everyone» (բոլորին) ձեր Դիսքորդի սերվերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nor is four. Five is right out.

Տես նաև խմբագրել