Պաստաֆարիանիզմ (անգլ.՝ Pastafarianism) կամ Թռչող Մակարոնե Հրեշի եկեղեցի (անգլ.՝ Church of the Flying Spaghetti Monster), ամերիկացի ֆիզիկոս Բոբբի Հենդերսոնի կողմից 2005 թվականին հիմնված ծաղրերգական կրոն[1][2], որն իր կողմից հիմնվել է որպես էվոլյուցիոն ուսմունքի այլընտրանք «Բանական մտադրության» կոնցեպտը դպրոցական ծրագրի մեջ ընդգրկելու Կանզաս նահանգի կրթության վարչության որոշման դեմ բողոքի ակցիա[2][3][4][5]։ Սեփական կայքում հրապարակված բաց նամակում Հենդերսոնը ազդարարել է գերբնական արարչի՝ մակարոնի կամ տեֆտելի նման՝ Թռչող Մակարոնե Հրեշի (ԹՄՀ) հավատքը և կապում է այն դպրոցներում այլ կրոնների հետ միասին պաստաֆարիանիզմի ուսուցմանը, այդպիսով օգտագործում է աբսուրդի հասցնման փաստարկը[3][4][5]։

Պաստաֆարիանիզմի անվանումն կազմված է բառախաղի հիման վրա և ասոցիացվում է ռաստաֆարիանիզմի և «մակարոնե արտադրանք» նշանակող իտալերեն «պաստա» (իտալ.՝ pasta) բառի հիման վրա։ Պաստաֆարիանիզմի հետևորդները իրենց անվանում են «պաստաֆարիանականներ»[5]։

Թռչող Մակարոնե Հրեշը որպես պաստաֆարիանական աստվածություն առաջին անգամ նկարագրել է Բոբի Հենդերսոնը 2005 թվականին իր բաց նամակում ի բողոք որպես էվոլյուցիոն ուսմունքի այլընտրանք «Բանական մտադրության» կոնցեպտը դպրոցական ծրագրի մեջ ընդգրկելու Կանզաս նահանգի կրթության վարչության որոշման դեմ բողոքի ակցիա[6]։ Այդ նամակում Հենդերսոնը ծաղրում է կրեացիոնիզմը, ազդարարելով Թռչող Մակարոնե Հրեշի կրոնը։ Այդ թվում նաև նամակում ասվում է, որ ամեն անգամ, երբ գիտնական ռադիոածխածնային վերլուծություն է կատարում, նրա աստվածությունը համեմատում է չափման արդյունքը իր մակարոնե աջի հետ։ Հենդերսոնը պնդում է, որ իր համոզմունքները ոչ պակաս տրամաբանական են, քան «Բանական մտադրության» տեսություն, և կոչ է անում ուսումնասիրել այն հավասար էվոլյուցիայի տեսության և «Բանական մտադրության» տեսության հետ[7]։ Հենդերսոնի կողմից իր կայքում այդ նամակի հրապարակումից հետո Թռչող Մակարոնե Հրեշը դարձել է սովորական դպրոցներում «Բանական մտադրության» տեսության դասավանդման դիմակայման խորհրդանիշ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barker, 2012, էջ X
  2. 2,0 2,1 Smith, Kenan, Snell, 2009, էջ 177
  3. 3,0 3,1 Chryssides, 2012, էջ 92
  4. 4,0 4,1 Կաչալովա Ա. (2013-07-31)։ «Մակարոնե այլընտրանք»։ Ինտերֆաքս 
  5. 5,0 5,1 5,2 Անն Բրասյոր (2007-09-17)։ «Doc. 11375 The dangers of creationism in education (смотри пункт 52)» (անգլերեն)։ Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեա։ Արխիվացված օրիգինալից 2015-10-11-ին 
  6. «In the beginning there was the Flying Spaghetti Monster»։ The Daily Telegraph (London)։ սեպտեմբերի 11, 2005 
  7. Henderson, Bobby (2005)։ «Open Letter To Kansas School Board»։ Venganza.org։ Արխիվացված է օրիգինալից -ին 
  8. Boxer Sarah (2005-08-29)։ «But Is There Intelligent Spaghetti Out There?»։ Նյու Յորք Թայմս Arts article 

Արտաքին հղումներ խմբագրել