Շինշիլաներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ինֆրակարգ Hystricognathi
Ընտանիք Շինշիլաներ (Chinchillidae)
Ցեղ Շինշիլաներ (Chinchilla)
Bennett, 1829
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Շինշիլաներ, կրծողների ընտանիքին պատկանող կենդանատեսակ։

Բնակվում են անապատային բարձրավանդակներում՝ Չիլի, Պերու, Բոլիվիայի և Արգենտինայում։ Շինշիլաները համարվում են ինտենսիվ որսի կենտրոն, իրենց թանկ մորթու շնորհիվ, որը հանգեցրեց կենդանատեսակի նվազմանը և մուտք գործեցին բնապահպանական միջազգային միության մեջ։ Երկարապոչ շինշիլաները կան տարբեր երկրների ֆերմաներում։

Տեսակներ

խմբագրել

Առանձնացվում են այս տեսակները՝ փոքր երկարապոչ կամ առափնյա, կարճապոչ կամ մեծ շինշիլա։

Բնական բնակավայրեր

խմբագրել

Շինշիլաների ծննդավայրը Հարավային Ամերիկան է, կարճապոչ շինշիլաները ապրում են հարավային Բոլիվիյայում, Արգենտինայի հյուսիս-արեւմուտք մասում և հյուսիսային Չիլիում։

Երկարապոչ շինշիլան հիմա հանդիպու է միյայն սահմանափակված տարածքում՝ Անդերի հյուսիսային Չիլիում։ Շինշիլաները բնակվում են քարքարոտ,չոր վայրերում,ծովի մակարդակից 400-ից-5000 մետր բարձրության վրա՝ նախընտրելով հյուսիսային լանջերը։

Որպես ապաստարան,կացարան օգտագործում են ծերպերը և քարերի տակի խոռոչները,երբ այս ամենը չեն գտնում,նրանք փոսեր են փորում։ Շինշիլաները կատարելապես հարմարված են լեռնային կյանքին։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք կարող են ապրել մինչև 20 տարի։ Որպես սնունդ նրանց ծառայում է մի շարք խոտաբույսեր,հատկապես հացահատիկային,ինչպես նաև մամուռներ,քարաքոսներ,կակտուսներ,թփեր,ծառերի արմատներ։ Կենդանական կերերից՝միջատներ։

Շինշիլաները ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում։ Ունեն մեծ սև աչքեր, երկար բեղեր։ Մեծ օվալաձև ականջներ պատահական չեն դրանք արտահայտում են հարմարվողականությունը՝ գիշերային կյանքին։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինշիլաներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինշիլաներ» հոդվածին։