Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն (Երևան)

օրթոպեդո-վնասվածքաբանական կանխարգելիչ ծառայություն իրականացնող առողջապահության առաջադեմ կենտրոն Երևանում

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն (ՎՕԳԿ), օրթոպեդո-վնասվածքաբանական կանխարգելիչ ծառայություն իրականացնող առողջապահության առաջադեմ բնագավառներից մեկը։ Որպես օրթոպեդիկ հաստատություն՝ կենտրոնը հիմնադրվել է 1946 թվականին պրոֆեսոր Քրիստափոր Պետրոսյանի կողմից։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1946
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Երևան
տնօրենՎաչագան Այվազյան

Պատմություն Խմբագրել

1946 թվականին հիմնադրված հաստատության գլխավոր նպատակն է եղել բժշկական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անդամալույծ դարձած մարդկանց։ 1959 թվականին Հայաստանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնը վերանվանվել է Ք. Հ. Պետրոսյանի անվան Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ (ՎՕԳՀԻ)։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Երևանի ՎՕԳՀԻ բժշկական անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական հմտություն և շուրջ 1500 տուժածներ բուժվել են Երևանի ՎՕԳՀԻ-ում։ 1989 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Երևանի ՎՕԳՀԻ -ը դարձել է տեղային պատերազմներից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերող կենտրոն։ Հետագայում ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական զինվորական հոսպիտալում բացվել է վնասվածքաբանության բաժանմունք և կազմակերպվել ՀՀ բանակի վնասվածքաբանության ծառայություն։

Երևանի ՎՕԳՀԻ 1995 թվականին վերանվանվել է ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոն և ՀՀ վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտահետազոտական, գիտամեթոդական, ուսումնական և պրակտիկայի կենտրոն, 2003 թվականին, ՀՀ Կառավարության որոշմամբ, միացվել է Այրվածքների և Ճառագայթաբանության գիտահետազոտական կենտրոնին։

2007 թվականին անվանվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն[1][2]։

Գործունեություն Խմբագրել

ՎՕԳԿ գիտական ու կլինիկական հնարավորությունները ներառում են հենաշարժական համակարգի վնասվածքների, հիվանդությունների և զարգացման արատների ժամանակակից բուժման բոլոր եղանակները։

Կենտրոնը համագործակցում է օտարերկրյա մասնագետների և տարբեր բուժկենտրոնների հետ, կազմակերպվում են երկկողմանի գիտական գործուղումներ, սեմինարներ, փորձի փոխանակում և այլն։ Գիտական աշխատանքները հրատարակվում են և հայկական, և միջազգային պարբերականներում։

Բաժանմունքներ Խմբագրել

  • Անզգայացման և վերակենդանացման բաժանմունք
  • Հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդությունների բաժանմունք
  • Մեծահասակների օրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության բաժանմունք
  • Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք
  • Փորձարարական-մորֆոլոգիական լաբորատորիա և ոսկրային բանկ
  • Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք
  • Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
  • Բազմակի վնասվածքների բաժանմունք
  • Սուր վնասվածքների բաժանմունք
  • Տեխնիկական օրթոպեդիայի բաժանմունք
  • Սրտաբանական կաբինետ
  • Վերականգնողական բաժանմունք
  • Ընդունարան
  • Լաբորատորիա
  • Ռենտգեն բաժանմունք
  • Սոնոգրաֆիայի կաբինետ
  • Արյան բանկ

Ծանոթագրություններ Խմբագրել