Վիքիակումբ
Վիքիակումբ, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի շրջանակներում իրականացվող հեղինակային նախագիծ։ Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում գործել է «Վիքիմեդիա Հայաստանի» հիմնադրած երկու տասնյակից ավելի վիքիակումբ[1]։ Ներկայումս Հայաստանի տարածքում գործում է ինը վիքիակումբ։
2016 թվականին Վիքիակումբ նախագիծը «Վիքիմանիա» համաժողովի ժամանակ ճանաչվել է «Տարվա ամենացնցող նախագիծ» (անգլ.՝ The Coolest Project)[2][3]:
Նկարագրություն
խմբագրելՎիքիակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է։ Թեև դրա հիմնական այցելուները դպրոցականներն ու երիտասարդներն են, սակայն կազմակերպությունը խթանում է նաև մեծահասակների ընդգրկումը։
Վիքիակումբ հաճախողները համակարգողի օգնությամբ սովորում են աշխատել հայերեն վիքիպեդիայում և մյուս քույր նախագծերում։ Համակարգողը այցելուներին սովորեցնում է խմբագրման հիմնական կանոնները, հետևում նրանց ստեղծած հոդվածներին։
Վիքիակումբների հիմնադրումը կարևոր է հատկապես գյուղական համայնքներում, որտեղ երեխաներն ունեն սահմանափակ հետաքրքիր զբաղմունքներ[1]։
Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթրին Մաերը Դիլիջանում անցկացված Wikimedia CEE Meeting 2016-ի ժամանակ նշել է, որ հայկական վիքիհամայնքի իրականացրած Վիքիճամբար և Վիքիակումբ նախագծերը եզակի են ամբողջ աշխարհում, և մյուս համայնքները դիտում են Հայաստանը՝ որպես այս ոլորտի առաջատար և ընդօրինակման մոդել[4]։
Նպատակ
խմբագրելՎիքիակումբի հիմնական նպատակն է դպրոցականներին և համայնքի այլ անդամներին մասնակից դարձնել Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի խմբագրմանը, պայմաններ ստեղծել նրանց ազատ ժամանակն օգտակար և արդյունավետ դարձնելու համար։
Վիքիակումբում խմբագիրները ոչ միայն զարգացնում են հայերեն վիքիպեդիան, այլև ինքնակրթվում են և կատարելագործվում[1]։
Հայաստանի և Արցախի վիքիակումբներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Ալավերդու վիքիակումբի ծննդյան 1-ին տարեդարձին նվիրված ինտելեկտուալ մրցույթ
-
Ստեփանակերտի վիքիակումբ
-
Սպիտակի ակումբականները «Վիքին սիրում է հուշարձաններ» նախագծի ընթացքում
-
Նոյեմբերյանի ավագ դպրոցի վիքիակումբի բացման արարողությունը
-
Արևածագի վիքիակումբ
-
Վանաշենի վիքիակումբ
-
Քարվաճառի վիքիակումբ
-
Վարդենիկի վիքիակումբի 1-ամյակ
-
Վորքշոփ Չարենցավանի վիքիակումբում
-
Գորիսի վիքիակումբի անդամների վորքշոփը Ակսել Բակունցի տուն-թանգարանի այգում
-
Հացիկի վիքիակումբի մեկ տարին
-
Կողբի վիքիակումբ․ արշավ դեպի Սրանոցի կամուրջ
-
Դդմաշենի վիքիակումբ, Լեզվի միջազգային օր
-
Ջերմուկի վիքիակումբի բացման արարողության մասնակիցները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Նախագծեր/Վիքիակումբներ — Վիքիմեդիա Հայաստան». am.wikimedia.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Վիքի նախագծերը սովորելը սովորություն են դարձնում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Katherine Maher: "Armenian Wikicamps and Wikiclubs are unique"». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Վիքիակումբ Գյումրիում». «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Տողում գործում է վիքի ակումբ». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2017-03-27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Տավուշի մարզում յոթ Վիքիակումբ է բացվել». Azat TV. 2019 թ․ հուլիսի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Տավուշի մարզի տարբեր համայնքներում յոթ նոր Վիքիակումբ է բացվել». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Khanumyan, Ernest (2024-11-24). ««Վիքիակումբն» Իջևանում․ նոր հնարավորություն երիտասարդներին». Tavush Media | Տավուշ Մեդիա. Վերցված է 2024-11-25-ին.