Քեթրին Մաեր
Քեթրին Մաեր (անգլ.՝ Katherine Maher, ապրիլի 18, 1983, Ուիլթոն), Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հունիսի 23-ից[5]։ Աշխատել է նաև Համաշխարհային բանկում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, եղել է AccessNow.org-ի շահերի պաշտպանության տնօրեն։
Քեթրին Մաեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլթոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան (2005) և Կահիրեի ամերիկյան համալսարան (2003) |
Գիտական աստիճան | բակալավր |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Wikimedia[1][2][3] |
Ամուսին | Ashutosh Upreti?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն և public relations officer? |
![]() |
Կենսագրություն խմբագրել
2002-2003 թվականներին սովորել է Կահիրեի ամերիկյան համալսարանի արաբերեն լեզվի ինստիտուտում, 2003-2005 թվականներին բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի արվեստի և գիտության քոլեջում։
Կարիերա խմբագրել
2016 թվականի մարտ ամսից Քեթրինը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար։ Պաշտոնում նշանակվել է նույն թվականի հունիսին։ Նախկինում աշխատել է Համաշխարհային բանկում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, եղել է AccessNow.org-ի շահերի պաշտպանության տնօրեն[6]։
Համաշխարհային բանկում Մաերը եղել է տեխնոլոգիաների միջազգային զարգացման և ժողովրդավարացման գծով խորհրդատու, աշխատել է ՏՀՏ հաշվետվողականության և կառավարման բնագավառում՝ կենտրոնանալով բջջային հեռախոսների և այլ տեխնոլոգիաների ծառայությունների հեշտացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում[7]։ Համաշխարհային բանկի հրատարակած «Information and Communications for Development: Maximizing Mobile» (2012) զեկույցի «Making Government Mobile» գլխի համահեղինակն է[8]։
Մաերը Վիքիմեդիա հիմնադրամի թիմին միացել է 2014 թվականից՝ որպես հեռահաղորդակցման գծով տնօրեն։ 2016 թվականին Լայլա Տրետիկովի հրաժարականից հետո դարձել է Վիքիմեդիա Հիմնադրամի ժամանակավոր գորրծադիր տնօրենը։ Գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին Ջիմի Ուելսը հայտարարել է Էզինո Լարիոյում ընթացող Վիքիմանիա 2016 համաժողովի պաշտոնական բացման ժամանակ 2016 թվականի հունիսի 24-ին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Wikipedia is still disrupting after 15 years // TechRadar — 2016.
- ↑ Katherine Maher joins the Wikimedia Foundation as Chief Communications Officer // Wikimedia Blog — 2014.
- ↑ https://diff.wikimedia.org/2021/02/04/stepping-down-as-ceo-of-the-wikimedia-foundation/
- ↑ https://www.nytimes.com/2023/08/04/style/katherine-maher-ashutosh-upreti-wedding.html
- ↑ «Foundation Board appoints Katherine Maher as Executive Director – Wikimedia Blog»։ Վերցված է 2016-09-05
- ↑ «Katherine Maher - Youth for Technology Foundation» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-06-29
- ↑ Wamda (October 9, 2012)։ «Resisting Internet Censorship: Katherine Maher of Access at SHARE Beirut» (video)։ Վերցված է 2016-04-11
- ↑ Siddhartha Raja and Samia Melhem with Matthew Cruse, Joshua Goldstein, Katherine Maher, Michael Minges, and Priya Surya (2012). "Making Government Mobile". Information and Communications for Development: Maximizing Mobile (PDF). Washington D.C.: World Bank. pp. 87–102.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քեթրին Մաեր կատեգորիայում։ |