Վիրջինիա Մեդսեն

ամերիկացի դերասանուհի

Վիրջինիա Մեդսեն (անգլ.՝ Virginia Madsen սեպտեմբերի 11, 1961(1961-09-11)[1][2][3], Չիկագո, Իլինոյս[4]), ամերիկյան ֆիլմի և հեռուստատեսության դերասանուհի, պրոդյուսեր։ «Սատուրն» (1993), «Անկախ հոգի»(2005) և «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի» մրցանակակիր։

Վիրջինիա Մեդսեն
անգլ.՝ Virginia Madsen
Ծնվել էսեպտեմբերի 11, 1961(1961-09-11)[1][2][3] (62 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս[4]
ԿրթությունNew Trier High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, պրոդյուսեր, ձայնային դերասանուհի և կինոպրոդյուսեր
Ծնողներմայր՝ Elaine Madsen?
Ամուսին(ներ)Դեննի Հյուսթոն և Նիկ Հոլմս
Համատեղ ապրող(ներ)Անտոնիո Սաբատո կրտսեր
Պարգևներ և մրցանակներ
virginia-madsen.org

2005 թվականին Վիրջինիա Մեդսենը առաջադրվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների և «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի», «Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի » համար՝ «Ճամփեզրին» դրամատիկակամ ֆիլմում (2004)։

Կենսագրություն խմբագրել

Մեդսենը ծնվել է Չիկագոյում՝ Իլինոյս նահանգում։ Նա պոետ, ռեժիսոր և դրամատուրգ Էլեյն Մեդսենի, ով հաճախ աշխատել է Հանրային հեռարձակման ծառայության համար (PBS) և հրշեջ Քելվին Մեդսենի[7] դուստրն է։ Վիրջինիա Մեդսենի մայրը թողել է Հանրային հեռարձակման ծառայությունում իր աշխատանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի գրական գործունեությանը[8]։ Իր եղբայրը՝ հայտնի դերասան Մայքլ Մեդսենն է։ Իր հորական կողմից տատիկն ու պապիկը Դանիայից տեղափոխվել են ԱՄՆ, դեռևս 19-րդ դարի սկզբին, իսկ նրա մորական կողմը ունի իռլանդական և հնդկական արմատներ։

Մեդսենը Իլինոյս նահանգի՝ Վիննետկա քաղաքի «Նյու Թրիեր» միջնակարգ դպրոցի շրջանավարտ է[9][10]։ Դպրոցն ավարտելուց հետո Վիրջինիան Չիկագոյում սովորել է Թեդի Լիսսայի ստուդիայում և Վիսկոնսինի Էլհերտ-Լեյքում հաճախել է «Harand Camp Adult Theater» թատրոնի սեմինարներին։

Ֆիլմ խմբագրել

Առաջին անգամ Մեդսենը էկրանին է հայտնվել «Դասարան»(1983) պատանեկան կատակերգություն մեջ, Լիզայի դերով։ Այնուհետև նա խաղացել է Մեդելին թավջութակահարուհու դերը «Էլեկտրական երազանքներ» (1984) կինոժապավենում, որը «Virgin Films» ստուդիայի առաջին ֆիլմն էր։ Այդ տարի Դեվիդ Լինչի «Ավազաբլուր» գիտաֆանտաստիկ ֆիլմում կատարել է Իրուլան արքայադստեր դերը։

Վիրջինիա Մեդսենը 2005 թվականի 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Օսկարի» Մեդսենը մեծ ճանաչում է ձեռք բերել 1986 թվականին, խաղալով կաթոլիկ դպրոցի աշակերտուհու դերը, սիրահարվելով գաղութից փախած տղամարդու, «Սեպ սեպով» պատկերում (1986)։ Ինչպես գեղեցկության թագուհի Դիքսի Լի Բոքսը, նա եղել է բեյսբոլի լիգայի մենեջեր Սեսիլ Կանտրելլի ուշադրության կենտրոնում հեռուստատեսության համար նկարահանված «Long Gone» ֆիլմում։ Նա հայտնվել է «Դետեկտիվ գործակալություն Լուսնի լույս» սերիալի վերջին մասում՝ գլխավոր հերոս Մեդդի Հեյսի քրոջ դերում։

Ավելի քան 20 տարի Մեդսենը խաղացել է քիչ նշանակություն ունեցող ֆիլմերում, մինչև չարժանացավ քննադատների և դերասանների ճանաչմանը «Ճամփեզրին» ֆիլմում դերի համար, որը նրան գրանցեց Հոլիվուդյան աստղերի ցուցակում։ Այդ դերի համար նա նոմինացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Հաջորդ գլխավոր դերը Մեդսենի կողմից, եղավ Ջեք Սթենֆիլդի կնոջ դերը «Հրե պատ»(2006) ֆիլմում։

Մեդսենը մուլտիպլիկացիոն Հրաշք կին ֆիլմում հնչունավորել է Իպոլիտային ՝ ամազոնուհիների թագուհուն և Հրաշք կնոջ մորը։

Վիրջինիա Մեդսենը 2009 թվականին եղել է «Սանդենս» կինոփառատոնի դրամատիկական ֆիլմի ժյուրիի անդամ։

Հեռուստատեսություն խմբագրել

Մեդսենը նկարահանվել է բազմաթիվ սերիալներում, այդ թվում նաև «Աստղային ուղի», «C.S.I.. Հանցանքի վայրը Մայամիում», «Մեր հույսերի ամառը», «Պրակտիկա» և «Ֆրեյզեր»։ Նա հաճախ հայտնվել է «Դետեկտիվ Մոնկ»-ի վերջնական շրջանում։

2010 թվականին նա ABC ալիքի «Խարդախ մարդիկ» սերիալում ստացել է գլխավոր դեր։ 2013 թվականին նա փոխարինել է Գլեն Հեդլիին Պենելոպա Հարդիների դերը «Իստ Էնդի կախարդները» սերիալում։

Պրոդյուսերական գործունեություն խմբագրել

2008 թվականին Մեդսենը ստեղծել է իր սեփական պրոդյուսերական "Title IX Prods ընկերություն[11]". Իր առաջին նախագիծը դարձավ փաստագրական ֆիլմ' "I Know a Woman Like That" (անգլերենից "Ես գիտեմ նման կնոջը"), որի ռեժիսորը եղել է Վիրջինիայի մայրը՝ Էլեյն Մեդսենը։ Ֆիլմը պատմում է տարեց կանանց կյանքի մասին։ Ֆիլմի դուրս գալուց հետո Վիրջինիա խոստովանել է, որ նկարահանումների համար նրան ոգեշնչել է իր մայրը[12]։

Նրա երկրորդ նախագիծը, որը կոչվում է "Fighting Gravity"։

Անձնական կյանքը խմբագրել

Երբ Մադսենը տեղափոխվել է Հոլիվուդ, նա նշանադրվել է դերասան Բիլլի Քեմբելլի հետ ։ 1989-Ին նա ամուսնացել է դերասան Դենի Հյուսթոնի հետ, 1992-ին նրանք ամուսնալուծվել են։ Նա հարաբերությունների մեջ էր գտնվում դերասան Անտոնիո Սաբատո կրտսերի հետ։ 1994 թվականի օգոստոսի 6-ին ծնվեց նրանց որդի Ջեք Անտոնիոն։

Մեդսենը մասնակի հետերոխրոմիա ունի, որը գենետիկ հիվանդություն է։ Նրա աչքերից մեկը կանաչ է, իսկ մյուսը' կիսով չափ կանաչ և կիսով չափ դարչնագույն, իսկ նրա եղբորը, դերասան Մայքլ Մենդսենի մոտ նման անոմալիաներ չկան։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասանուհի խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անուն Դեր
1983 Դասարան Class Լիզա
1984 Սկզբունքի հարց է A Matter of Principle Լու Էլլեն
1984 Էլեկտրական երազանքներ Electric Dreams Մեդելին Ռոբիստատ
1984 Ավազաբլուր Dune արքայադուստր Իրուլան
1985 Հերստի Դեվիսի գործը The Hearst and Davies Affair Մերիոն Դեվիս
1985 Արարիչ Creator Բարբարա
1985 Մուսոլին Mussolini: The Untold Story Կլառա Պետաչի
1986 Սեպը սեպով Fire with Fire Լիզա Թեյլոր
1986 Ժամանակակից աղջիկներ Modern Girls Կելլի
1987 Ավտոարգելակիչ The Hitchhiker Քրիստինա
1987 Երկար ուղի Long Gone Դիքսի Լի Բոքս
1987 Մահի պարը Slam Dance Իոլանդա Քոլդվել
1987 Զոմբի դպրոց Zombie High Անդրեա
1988 Պարոն Նորթ Mr. North Սալլի Բոֆին
1988 Գոթամ Gotham Ռեյչել Կառլայլ
1988 Հաջողակ ժառանգություն Hot to Trot Էլիսոն Ռոու
1989 Դետեկտիվ խումբ «Լուսնի լույս» Moonlighting Լորեն Էն Չերնոկ
1989 Երրորդ աստիճանի այրվածք Third Degree Burn Էնն Շոուլզ
1989 Դիքսիի սիրտը Heart of Dixie Դելլիա Ջուն Քարի
1990 Խաղ կրակի հետ The Hot Spot Դոպլի Հարշո
1991 Լեռնաբնակ 2.վերակենդանացում Highlander II: The Quickening Լուիզա Մարկուս
1991 Զրահակիրները Ironclads Բեթթի Ստյուարդ
1991 Սիրո զոհը Victim of Love Կառլա Սիմոնս
1991 Գտնել ինքդ քեզ Finding Yourself Պոլեր
1991 Սերը սպանում է Love Kills Ռեբեկա Բիշոփ
1992 Գործ սպանության մասին. Կերոլին Ուրոմսի պատմությունը A Murderous Affair: The Carolyn Warmus Story Քերոլին Ուորմուս
1992 Քենդիմեն Candyman Հելեն Լայլ
1993 Լինդա Linda Լինդա Քաուլի
1994 Դառը վրեժխնդրություն Bitter Vengeance Էննի Ուեսթֆորդ
1994 Յակուձա Blue Tiger Ջինա Հեյզ
1994 Քերոլայն, հանդիպում կեսգիշերին Caroline at Midnight Արքայազն Սյուզան
1995 Կանխագուշակում The Prophecy Քետրին
1996 Միսիսիպիի ուրվականները Ghosts of Mississippi Դիքսի Դելոթեր
1997 Ապոկալիպսիսի հսկիչը The Apocalypse Watch Քերին Դե Ֆրիզ
1997 Բարերար The Rainmaker Ջեքի Լեմանչիկ
1998 Սոխակի դայլայլը Ballad of the Nightingale
1998 Աստղային ուղի Star Trek: Voyager Քելլին
1998 Հանկարծակի հարձակում Ambushed Լյուսի Մոնրո
1999 Ֆլորենտին The Florentine Մոլլի
1999 Ֆրեյզեր Frasier Կասանդրա Սթոուն
1999 Բլուրի տան ուրվականը The Haunting Ջեյն
2000 The Inspector General
2000 Կոմա Lying in Wait Վերա Միլլեր
2000 Սեքսից հետո After Sex Թրեյսի
2000 Կրակի տակ Crossfire Trail Էնն Ռոդներ
2001 Համարյա Սալինաս Almost Salinas Քլեր
2001 Ուղակի հարցրեք երեխաներիս Just Ask My Children Բրենդա Նիֆեն
2001 Պրակտիկա The Practice Մարշա Էլիսոն
2001 Ամերիկական ատրճանակ American Gun Պեննի Թիլման
2002 Ամերիկական երազանքներ American Dreams Ռեբեկա Սենդրսթոմ
2002-2003 Հրապուրողը Tempted Էմմա Բերք
2003 Արվեստի գործ Artworks Էմմա Բեքքեր
2003 Մեր հույսերի ամառը Dawson's Creek Մեդդի
2003 Նոր Սարդ մարդը Spider-Man: The New Animated Series
2003 C.S.I.:Հանցանքի վայր Մայամիում CSI: Miami Քրիստա Վոլքեր
2003 Ոչ ոք չգիտի ոչինչ Nobody Knows Anything! իրավաբան
2003 Բումթաուն Boomtown Էրիկա Էշլենդ
2003 Խիզախ ուժեղ աղջիկը Brave New Girl Վանդա Լովել
2003 Ճամփեզրին Sideways Մայա
2004 Հարավային տիտանները Teen Titans Արելլա
2005 Հրե պատը Firewall Բեթ Սթենֆիլդ
2006 Արդարության լիգա Justice League Սառա Քորվին
2002-2006 Աստրոնավտ Ֆարմեր The Astronaut Farmer Օդրի Ֆարմեր
2006 Ընկերները A Prairie Home Companion Վտանգավոր կին
2006 Թիվ 23 The Number 23 Ֆաբրիցիա
2007 Ալիքային էֆեկտ Ripple Effect Շերրի
2007 Էքստրա դասի գողերը Smith Հոուփ Սթիվենս
2006-2007 Մի ականջով դուրս մտավ Diminished Capacity Շարլոտա
2008 Դետեկտիվ Մոնկ Monk Ջենսեն
2009 Հիանալի հայր Father of Invention Ռոբերտ Ակսյելի կինը
2010 Խարդախ մարդիկ Scoundrels Չերիլ Վեսթ
2010 Կարմիր գլխարկը Red Riding Hood Սյուզեթ
2011 Երրորդ նկատողություն The Magic of Belle Isle Միսիս Օնիլ
2012 Էստ էնդի կախարդները Witches of East End Պենելոպա Հարդիներ
2013 Խելագար սիրելու ձև Crazy Kind of Love Օգասթա Այրիս
2013 Սիրո արվեստը The Last Keepers Աբիգեյլ Քարվեր
2013 Աննա Նիկոլ Anna Nicole Վիրհիա Արտուր
2013 Մակընթացություն The Hot Flashes Քլեմենտին Վինքս
2013 Ջեյքը խորանարդում Jake Squared Բեթթ
2013 Աշխարհի վերջը 3D Resilient 3D Ադել
2013 Ջեյմսի վայրի տարածքը The Wilderness of James Էբիգեյլ Քրոու
2013 Կանգառներ սրտում A Change of Heart Դեենա
2014 Ուոլթեր Walter Կարեն
2014 Ճանապարհներ Կապրիի վրա Road to Capri Կետրին
2014 Ըմբոստ մահկանացուները Dead Rising Մեգի
2015 Ջոյ Joy Տերրի
2015 Բոթհիի հողարկավորումը Burning Bodhi Նաոմի
2015 Ամերիկյան աղջիկները Grace Stirs Up Succes Միսիս Թոմաս
2015 American Gothic Մեդելին Համփթոն
2015 Designated Survivor Քիմբլ Հուքսթրեյթեն
2016 Այրիր քո քարտեզները Burn Your Maps Վիկտորիա
2016 Elementary Փեյջ Քաուեն

Պրոդյուսեր խմբագրել

  • 2007-«Ալիքային էֆեկտ»
  • 2009-«Ես գիտեմ նմանատիպ կանանց»
  • 2010-«Դժվարին պայքար»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #143544101 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://web.archive.org/web/20061017175755/http://theenvelope.latimes.com/extras/lostmind/year/1992/1992sat.htm
  6. https://s3.amazonaws.com/SA_SubForm_etc/2022_SA_ALLNomineesWinners_050522.pdf — P. 28.
  7. Bell, Mark (2007 թ․ փետրվարի 23). «METHOD FEST TO PRESENT THE 2007 MAVERICK AWARD TO MICHAEL MADSEN». Film Threat. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  8. Kennedy, Lisa (2007 թ․ փետրվարի 21). «A strong role, an equal partner». The Denver Post. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  9. «Virginia Madsen and Suzanne Adams». TeachersCount. 2006. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  10. Habermehl, Kris (2007 թ․ հունվարի 25). «Fire Breaks Out At Prestigious High School». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
  11. Tatiana Siegel, «Virginia Madsen added to 'Amelia'.» Variety, April 21, 2008. Retrieved: December 26, 2009.
  12. «Ability Magazine: Virginia Madsen and Elaine Madsen Interview" (2010)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Մեդսեն» հոդվածին։