Բացել գլխավոր ցանկը

Գրական անունըԽմբագրել

Կնոջ՝ Արմենուհու պատմածով, Վիվանն իր անունը ստուգաբանում է այսպես։ Վի ֆրանսերեն նշանակում կեցցե, վանՎան քաղաքն է, իր ծննդավայրը։ Այսպիսով Վիվան նշանակում է կեցցե Վանը։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1899 թվականի ապրիլի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականին ավարտել է Վանի Երեմյան դպրոցը։ 1916-1917 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1919 թվականին աշխատել է Երևանում, 1920-1922 թվականներին՝ Թիֆլիսում։ 1922 թվականին մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում (մինչև երրորդ կուրսը), ապա աշխատել է Փարիզի տարբեր գործարաններում։ 1925 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1925-1932 թվականներին Փարիզում խմբագրել է «Բանվոր Փարիզ», «Երևան», «Բանվոր», «Վերելք», «Մեր ուղին», «Դարբնոց», «Արշավ» հայալեզու պարբերականները։ 1933 թվականին վերադարձել է Հայաստան։ 1933-1935 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, իսկ 1935-1940 թվականներին՝ Կուսհրատում, 1940-1941 թվականներին՝ Հայպետհրատում։ 1942 թվականից ծառայել է սովետական բանակում։ 1945-1947 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում։ 1948-1953 թվականներին եղել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրենը։ Մահացել է 1960 թվականի հունիսի 9-ին, Երևանում[1]։

Վիվանի հեղինակությամբ հրատարակված գրքերԽմբագրել

Վիվանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 446 

Արտաքին հղումներԽմբագրել