Անդրե Ստիլ
Անդրե Ստիլ (ֆր.՝ André Stil, ապրիլի 1, 1921[1][2], Էրնի - սեպտեմբերի 3, 2004[2], Կամելա), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) անդամ՝ 1942 թվականից։ Ավարտել է Լիլի համալսարանը։ Դիմադրության շարժման մասնակից։ 1945—1949 թվականներին կուսաշխատող, ժուռնալիստ։ 1950-1959 թվականներին՝ «Հումանիտե» («L’Humanite») թերթի գլխավոր խմբագիր, ապա գրական տեսաբան։ Եղել է ՖԿԿ-ի Կենտկոմի անդամության թեկնածու, ապա՝ անդամ (1950-1969 թթ.)։ Պատմվածքների առաջին ժողովածուներում («Հանքափոր» հպարտ բառը, ընկերներ», 1949, «Սենը» ծով է դուրս եկել», 1950) Անդրե Ստիլը պատկերել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում տիրող իրադրությունը, աշխատավորների պայքարը հանուն իրենց իրավունքների պաշտպանության՝ ընդդեմ Հնդկաչինում շարունակվող գաղութային պատերազմի։ «Առաջին հարվածը» (1951 - 1953, ԽՍՀՄ պետական մրցանակ առաջին մասի համար, 1952, հայկական հրատարակչություն 1955) եռապատում նկարագրել է ֆրանսիացիների հայրենասիրական պայքարն ընդդեմ երկրում ամերիկական ռազմական բազաների ստեղծման։ «Դրված է երջանկության հարցը» շարքը միավորում է Անդրե Ստիլի հետագա շրջանի ստեղծագործությունները («Մենք միմյանց կսիրենք վաղը», 1957, «Փլուզում», 1960, «Վերջին քառոր՛դ ժամը», 1962, «Գնանք պարելու, Վիոլին», 1964, «Անդրե», 1965, «Գեղեցիկ է ինչպես մարդը», 1968, «Ո՛վ», 1969, վեպեր, «Ցավ», 1961, «Երկնքի տեսարան», 1967, «Ծաղիկներ սխալմամբ», 1973, պատմվածքների ժողովածուներ), որոնք նվիրված են ժամանակակից Ֆրանսիային. նրա հասարակ մարդկանց կյանքին, աշխատանքին ու պայքարին, երիտասարդ ֆրանսիացիների հոգևոր ձևավորմանը, բանվորական համերաշխությանը և այլ հարցերի։
Անդրե Ստիլ ֆր.՝ André Stil | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1921[1][2] |
Ծննդավայր | Էրնի |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 2004[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Կամելա |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Lille North of France University? |
Ժանրեր | վեպ |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Էժեն Դաբիի մրցանակ լավագույն հանրաճանաչ վեպի համար և Պատվավոր Լեգեոնի շքանշան |
André Stil Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Стиль Андре // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 140)։ |