Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո
Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո (իսպ.՝ Vicente Lombardo Toledano, հուլիսի 16, 1894[1], Պուեբլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - նոյեմբերի 16, 1968[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի կոմունիստ քաղաքական գործիչ։
Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո իսպ.՝ Vicente Lombardo Toledano | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1894[1] |
Ծննդավայր | Պուեբլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | նոյեմբերի 16, 1968[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, փաստաբան և արհմիութենական գործիչ |
Աշխատավայր | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Մեքսիկայի պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Popular Socialist Party? և Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Vicente Lombardo Toledano Վիքիպահեստում |
1926-1928 թվականներին և 1964 թվականից եղել է Կոնգրեսի պատգամավոր։ 1930-ական թվականների սկզբներից հիմնադրել է մեքսիկական ազգային մի շարք արհմիություններ։ 1936-1940 թվականներին եղել է Մեքսիկայի աշխատավորների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 1938-1963 թվականներին՝ Լատինական Ամերիկայի աշխատավորների կոնֆեդերացիայի նախագահ, 1945-1965 թվականներին՝ ԱՀՖ փոխնախագահ, Մեքսիկայի սոցիալիստական ժողովրդական կուսակցության (ՄՄԺԿ, հիմնվել է 1948 թվականին) հիմնադիրն ու գաղափարախոսը։ Մեքսիկայում խաղաղության կողմնակիցների Ազգային կոմիտեի, 1950 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։
Հեղինակ է քաղաքական և սոցիալական հարցերին նվիրված աշխատությունների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 656)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Լոմբարդո Տոլեդանո» հոդվածին։ |