Վինետու (գերմ.` Winnetou), ապաչների մեսկալերո ցեղի մտացածին առաջնորդի կերպար, գերմանացի գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի մի շարք գրքերի գլխավոր հերոսն է։

Վինետու
Տեսակգրական հերոս և գեղարվեստական անձ
ՀեղինակԿառլ Ֆրիդրիխ Մայ
Սեռարական
Մահվան տարեթիվհունիսի 5, 1885(1885-06-05)[1] կամ սեպտեմբերի 2, 1874(1874-09-02)[2]
Մասնագիտությունցեղի առաջնորդ
Դերը կատարել ենՊիեռ Բրիս, Գոյկո Միտիչ և Էրոլ Զանդեր
 Winnetou Վիքիպահեստում

Կերպարի նկարագիր խմբագրել

Վինետուն ապաչների մեսկալերո ցեղի առաջնորդի որդին է։ Հավատարիմ է իր խոսքին և նվիրված` ընկերներին, խիզախ է, խելամիտ, վայելում է բոլոր հնդկացիական ցեղերի հարգանքը` նույնիսկ ռազմատենչ կոմանչների։ Նա հիանալի հեծյալ է, վարպետորեն տիրապետում է հրազենին, նետողական զինատեսակներին, դանակներին, նիզակներին և այլն։ Վինետուն ծանոթ է ամերիկյան գաղութարարների սովորույթներին, քանի որ նրանց շրջապատում ստացել է լավագույն կրթություն։ Բացի այդ, նա խստորեն պահպանում է իր ցեղի սովորույթները։ Նա ցուցաբերում է տղամարդկային համեստություն և իր մասին գերադասում է խոսել երրորդ դեմքով։ Հանդուրժող է և խաղաղասեր։ Ամեն կերպ ձգտում է խոչընդոտել հնարավոր բախումներին և հարթել ցանկացած խնդիր` խաղաղ ճանապարհով։

Վինետուն խաղաղության համար մղվող պայքարի իսկական մարտիկ է։ Ամերիկյան բնիկների և եվրոպացի վերաբնակիչների միջև փորձում է ստեղծել բարեկամության և խաղաղության մթնոլորտ։ Համոզմունքներով ճակատագրապաշտ է և հավատում է, որ աշխարհում ամեն ինչ արդեն որոշված է Մանիտուի կողմից։

Վինետուի մասին պատմող Կառլ Մայի հիմնական վեպերը ստեղծվել են 1891-1910 թվականներին.

  • «Վինետուն»
  • «Վինետուի սպիտակ եղբայրը»
  • «Վինետուի ոսկին»
  • «Սև մուստանգը»
  • «Վինետուի ժառանգները»
  • «Սատանան և Իսկարիովտացին»

Կինեմատոգրաֆում Վինետուի կերպարը մարմնավորել են ֆրանսիացի դերասան Պիեռ Բրիսը և սերբ դերասան Գոյկո Միտիչը[3][4]։

Պատմություն խմբագրել

Ըստ Կարլ Մայի պատմության՝ առաջին դեմքով պատմող Ծերուկ Շաթերհանդը հանդիպում է ապաչի Վինետուին, և նախնական դրամատիկ իրադարձություններից հետո նրանց միջև իսկական բարեկամություն է ծագում. շատ դեպքերում նրանք ցույց են տալիս մեծ մարտունակություն, բայց նաև այլ մարդկանց հանդեպ կարեկցանքի։ Նա կերպավորում է մարդկության բնածին «բարության» հանդեպ հավատը, թեև նրան մշտապես սպառնում են չարակամ թշնամիները։

Ոչ դոգմատիկ քրիստոնեական զգացմունքներն ու արժեքները կարևոր դեր են խաղում, իսկ Մեյի հերոսները հաճախ նկարագրվում են որպես գերմանացի ամերիկացիներ։

Վինետուն դառնում է Մեսկալերո Ապաչների (և ընդհանրապես ապաչների, ներառյալ նավահո) ցեղի ղեկավարն այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Ինտշու-ցչունան և նրա քույր Նշո-ցչին սպանվեցին սպիտակ ավազակ Սանտերի կողմից։ Նա հեծնում է Իլտչի (Iltschi - քամի») կոչվող ձի և ունի մի հայտնի հրացան, որը կոչվում էր Silberbüchse (Արծաթե հրացան, երկփողանի հրացան, որի կոթը զարդարված է արծաթե գամասեղներով)։ Ծերուկ Շաթերհանդը դառնում է Վիննետուի արյունակից եղբայրը և հեծնում Իլտչիի եղբորը, որի անունն էր Հատատիտլա (Hatatitla - կայծակ)։ Մի շարք ադապտացիաներում Վինետուն երրորդ դեմքով է խոսում իր մասին[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինետու» հոդվածին։