Պիեռ Բրիս

ֆրանսիացի գրող

Պիեռ Բրիս (ֆր.՝ Pierre Brice, լրիվ անունը՝ բարոն Պիեռ-Լուի Լե Բրի, փետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][…], Բրեստ[4] - հունիսի 6, 2015(2015-06-06)[1][2][3][…], Կոմպիեն[4]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան, երգիչ և ռեժիսոր։

Պիեռ Բրիս
ֆր.՝ Pierre Brice
Ծնվել էփետրվարի 6, 1929(1929-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեստ[4]
Մահացել էհունիսի 6, 2015(2015-06-06)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրԿոմպիեն[4]
ԳերեզմանԳրեֆելֆինգ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգիչ, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ժանրերփոփ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Պիեռ Բրիսը ծնվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բրեստ քաղաքում ՝ ազնվական ընտանիքում։ 19 տարեկանում կամավոր անդամագրվել է ֆրանսիական բանակին և մասնակցել Հնդկաչինի առաջին պատերազմին (1946-1954 թթ.)։ Մարտական գործողությունների ժամանակ պարեկային խումբը, որի մեջ էր նաև նա, հայտնվել է ականի վրա։ Պայթյունի ալիքը Պիեռ Բրիսին նետել է մի քանի մետր հեռավորության վրա, սակայն նա զարմանալի կերպով անվնաս է մնացել։ Հնդկաչինից հետո, որպես ֆրանսիական բանակի դեսանտային, մասնակցել է Ալժիրի պատերազմին (1954-1962 թթ.)։

Պիեռ Բրիսը կինոյում սկսել է նկարահանվել 1958 թվականից՝ «Էլեկտրական այրին» ֆիլմում։ Նա հիմնականում հայտնի է գերմանացի գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերում ՝ ապաչների մեսկալերո ցեղի առաջնորդ Վինետուի դերով։ Այդ ֆիլմերից են «Արծաթե լճի գանձերը» (1962 թ.), «Վինետու» (1963 թ.), «Ապաչների ոսկին» (1963 թ.), «Վինետուն՝ Ինչու-Չունի որդին» (1964թ.), «Ուրուրների մեջ» (1964 թ.), «Վինետուն՝ ապաչների առաջնորդը» (1964 թ.), «Հավատարիմ ձեռքը՝ հնդկացիների բարեկամը» (1965 թ.), «Նաֆթային արքան» (1965 թ.), «Շանթարձակն ու Վինետուն» (1966 թ.), «Վինետուն Մահվան հովտում» (1968 թ.), «Վինետուի վերադարձը» (1998 թ.) և այլ ֆիլմերում, որոնց մեծ մասում նա նկարահանվել է ամերիկացի դերասան Լեքս Բարկերի հետ։

Պիեռ Բրիսի այլ ֆիլմերից են «Խաբուսիկ երջանկություն» (1958 թ.), «Խաբեբաները» (1958 թ.), «Փարավոնի կինը» (1960 թ.), «Զորրոն ընդդեմ Մացիստայի» (1963 թ.), «Դակերը» (1967 թ.), «Գանգստերի տիկնիկը» (1975 թ.) և այլն։ Պիեռ Բրիսը կինոյում նկարահանվել է շուրջ 40 տարի։ Նա Ֆրանսիայում հայտնի է նաև որպես էստրադային երգիչ և թատերական ռեժիսոր։

Պիեռ Բրիսը մահացել է 2015 թվականի հունիսի 6-ին՝ թոքաբորբից։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1958 Էլեկտրական այրին Le septième ciel -
1958 Խաբեբաները Les Tricheurs Բեռնարդ
1958 Խաբուսիկ երջանկություն Le miroir à deux faces Ժակ
1960 Կազակները I cosacchi Բորիս
1960 Շրթներկ Il rossetto Ջինո Լուչիանի
1960 Հաճույքներ շաբաթ երեկոյան I piaceri del sabato notte Ալդո
1960 Քարե կանանց հողմաղացը Il Mulino delle donne di pietra Հանս ֆոն Արնիմ
1960 Կնամոլը L'homme à femmes Լորան Բերտի
1960 Փարավոնի կինը La donna dei faraoni -
1961 Բաքոսուհիներ Le baccanti Դիոնիսոս
1962 Կողոպտիչները Los atracadores -
1962 Քաղցր էքստազ Douce violence -
1962 Արծաթե լճի գանձերը Der Schatz im Silbersee Վինետու
1962 Հրով և սրով Col ferro e col fuoco Յան Սկշետուսկի
1963 Անհաղթ հեծյալը` դիմակով L'invincibile cavaliere mascherato Դոն Դիեգո
1963 Զորրոն ընդդեմ Մացիստայի Zorro contro Maciste Զորրո, Ռամոն
1963 Ապաչների ոսկին Winnetou - 1. Teil Վինետու
1963 Լռության երդում Pacto de silencio Ժան Կլաուս
1964 Վինետուն` ապաչների առաջնորդը Old Shatterhand Վինետու
1964 Վինետուն` Ինչու-Չունի որդին Winnetou - 2. Teil Վինետու
1964 Ուրուրների մեջ Unter Geiern Վինետու
1965 Դժոխքը Մանիտոբայում Die Hölle von Manitoba Ռիզ
1965 Նավթային արքան Der Ölprinz Վինետու
1965 Վինետու 3 Winnetou - 3. Teil Վինետու
1965 Հավատարիմ ձեռքը` հնդկացիների բարեկամ Old Surehand Վինետու
1966 Ավազակների կառնավալը Gern hab' ich die Frauen gekillt գործակալ Բրիս
1966 Վինետուն և խառնածին Ապանաչին Winnetou und das Halbblut Apanatschi Վինետու
1966 Շանթարձակն ու Վինետուն Winnetou und sein Freund Old Firehand Վինետու
1967 Դակերը Dacii Սեպտիմիոս Սևերոս
1967 Տասներեքերորդ քմահաճույքը Le 13ème caprice Ֆրանսուազ
1968 Վինետուն Մահվան հովտում Winnetou und Shatterhand im Tal der Toten Վինետու
1971 Էրիկա Erika Ռենատո Լորան
1971 Տիկին, դուք ազա՞տ եք Madame êtes-vous libre? -
1971 Անիծյալների գիշերը La notte dei dannati Ժան Դուպրեյ
1974 Մահապատիժ արևածագին Una cuerda al amanecer -
1975 Գանգստերի տիկնիկը La pupa del gangster կոմիսար Սալվատորե Լամբելլի
1980 Իմ ընկեր Վինետուն Winnetou le mescalero Վինետու
1981 Իդեալական նավ Das Traumschiff Ռոբերտ Դումոն
1987 Քնքուշ անճարակները Zärtliche Chaoten Վինետու
1990 Ապարանքը լճի վրա Ein Schloß am Wörthersee Անդրե
1993 «Լազեր» գործողությունը 2. Երկնագույն ադամանդի հետքերով Der blaue Diamant Պիեռ Լատուշ
1996 Կլինիկան արմավենիների տակ Klinik unter Palmen Ժան-Կլոդ Վալենտին
1998 Վինետուի վերադարձը Winnetous Rückkehr Վինետու
1998 Բոլոր ընկերները In aller Freundschaft դոկ. Օլիվեր Բերտ
2004 Հոթել «Երազանք» Das Traumhotel Պիեռ Ֆոնտան
2006 Կարմիր վարդեր Rote Rosen հոթելի շվեյցար
2007 Խաչակրաց արշավանք դեպի երջանկություն Kreuzfahrt ins Glück Նիկոլաս

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բրիս» հոդվածին։