Վիկտոր Իվանով (նկարիչ)
Վիկտոր Իվանով (ռուս.՝ Виктор Семёнович Ивано́в, հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1909[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 26, 1968[2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային նկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955 թվական)։ Եղել է երկրորդ Ստալինյան երկրորդ մրցանակի դափնեկիր (1946 թվական, 1949 թվական)։
Վիկտոր Իվանով ռուս.՝ Иванов Виктор Семёнович | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29 (նոյեմբերի 11), 1909[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1968[2][1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական ակադեմիական գեղարվեստի ուսումնարան` ի հիշատակ 1905 թվականի (1929) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1933) |
Մասնագիտություն | պլակատի նկարիչ և նկարիչ |
Ուսուցիչ | Դմիտրի Կարդովսկի, Միխայիլ Բոբիշով, Անդրեյ Գոնչարով, Վլադիմիր Ֆավորսկի, Yevgeny Yeney?, Բորիս Դուբրովսկի-Էշկե և Նիկոլայ Ռադլով |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎիկտոր Իվանովը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 29-ին (նոյեմբերի 11) Մոսկվայում։
1926-1929 թվականներին սովորել է 1905 թվականի հիշատակի կերպարվեստի ուսումնարանում` Ե. Յակուբի մոտ։
1928-1929 թվականներին պարապել է Դմիտրի Կարդովսկու ստուդիայում։
1929-1933 թվականներին սովորել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում` Միխայիլ Բոբիշովի, Բորիս Դուբրովսկի-Էշկեի և Նիկոլայ Ռադլովի մոտ։ Հիմնականում աշխատել է քարոզչական-քաղաքական պլակատներով։
1941-1943 թվականներին աշխատել է «ՏԱՍՍ-ի պատուհանները» գործակալությունում։ Լավագույն պլակատները տարբերվում են հրապարակախոսական մոլեգնությամբ, թեմաների որոշակի ներկայացմամբ։ Նաև աշխատել է հաստոցային գեղանկարչության ոլորտում։ Ձևավորել է կինոֆիլմեր։
Եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1958 թվական) թղթակից-անդամ։
Վիկտոր Իվանովը մահացել է 1968 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[3]։
Ստեղծագործություն
խմբագրելՖիլմագրություն
խմբագրել- 1938 թվական` Պատիվը. Լենինը 1918 թվականին
- 1957 թվական` Անմահության ճանապարհին
Պլակատներ
խմբագրել- «Առաջ! Դեպի արևմուտք!» (1942 թվական)
- «Խմում ենք հարազատ Դնեպրի ջուրը, խմելու ենք Պրուտի, Նեմանի, Բուգայի ջրերը!» (1943 թվական)
- «Դու մեզ կյանք ես վերադարձրել»
- «Հնգամյակը չորս տարում» (1948 թվական)
- «Վլադիմիր Լենին» (1963-1964 թվական, պլակատների սերիա)
Մրցանակներ
խմբագրել- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1946 թվական)` ռազմական պլակատների շարքի համար (կոլեկտիվի հետ)
- Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1949 թվական)` քաղաքական պլակատների շարքի համար (կոլեկտիվի հետ)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955 թվական)
- մեդալներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Иванов Виктор Семёнович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Артамонов М.Д. Ваганьково. М.: Моск. рабочий, 1991. С. 147.
Աղբյուրներ
խմբագրել- Большая советская энциклопедия
- Виктор Иванов (Советский политический плакат). М.: Искусство, 1952.
- Ю. Халаминский. Виктор Семенович Иванов. М.: Советский художник, 1953.
Արտաքին հղումներ
խմբագրել- Плакаты Иванова Виктора Семеновича
- Иванов Виктор Семенович на сайте Plakat-msh Արխիվացված 2021-05-14 Wayback Machine
- Иванов Виктор Семенович
- Авторы / Электронный музей отечественного плаката — Плакаты. Ру
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Իվանով (նկարիչ)» հոդվածին։ |