Վիկտոր Բորգե Ռոզենբաում

Վիկտոր Բորգե Ռոզենբաում (դան․՝ Victor Børge Rosenbaum հունվարի 3, 1909(1909-01-03)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա - դեկտեմբերի 23, 2000(2000-12-23)[2][3][4][…], Գրինվիչ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), դանիացի դաշնակահար, դիրիժոր և կոմիկ։

Վիկտոր Բորգե Ռոզենբաում
դան․՝ Victor Børge
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1909(1909-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Մահացել էդեկտեմբերի 23, 2000(2000-12-23)[2][3][4][…] (91 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԳերեզմանJewish Western Cemetery և Putnam Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Դանիա[5]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունRoyal Danish Academy of Music?[6]
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահար, ստենդ ափ երգիծաբան, կոմպոզիտոր և դերասան
Ծնողներհայր՝ Bernhard Rosenbaum?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Victor Borge (actor) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վիկտոր Բորգեն ծնվել է Դանիայի Կոպենհագեն քաղաքում, հրեական ընտանիքում։ Նրա ծնողները երաժիշտներ էին՝ hայրը թավջութակահար էր դանիական թագավորական նվագախմբում, իսկ մայրը՝ դաշնակահարուհի։ Բորգեն, ինչպես մայրը, սովորեց դաշնամուր նվագել, երբ ընդամենը երկու տարեկան էր։ Նրա առաջին մենահամերգը տեղի ունեցավ 8 տարեկան հասակում, իսկ 1918 թվականին Դանիայի թագավորական կոնսերվատորիայում ստանում էր կրթաթոշակ։ Բորգեի առաջին ուսուցիչներից մեկը Վիկտոր Սխիելերն էր, հետագայում նա սովորում է Էգոն Պետրիի մոտ։ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, երբ նացիստները բռնազավթեցին Դանիան, Բորգեն համերգ էր տալիս Շվեդիայում, որտեղից էլ կարողացավ փախչել Ֆինլանդիա։ 1940 թվականի օգոստոսի 28-ին նա ժամանել է Ամերիկա՝ ունենալով ընդամենը 20 դոլար։

ՃանաչումԽմբագրել

Վիկտոր Բորգեի պատվին անվանակոչվել է Նյու Յորքի Scandinavia House-ի սրահներից մեկը։ 2002 թվականին Կոպենհագենում նրա անունով կոչվել է Victor Borges Plads հրապարակը, իսկ 2002 թվականին այդ հրապարակում կանգնեցվել է հուշարձան՝ նվիրված նրա ծննդյան հարյուրամյակին։

ՖիլմոգրաֆիաԽմբագրել

  • Frk. Møllers Jubilæum (1937)
  • Der var engang en Vicevært (1937)
  • Alarm(Alarm) (1938)
  • De tre måske fire (1939)
  • Higher and Higher (1943)
  • The Story of Dr. Wassell (1944)
  • The Daydreamer (1966)
  • The King of Comedy (1983)

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheterOslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 American National Biography — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. LIBRIS — 2012.
  6. Morgenavisen Jyllands-Posten (դան.) — 2000. — ISSN 0109-1182
  7. http://www.hvfkbh.dk/det-gode-handvaerk/aereshandvaerkere/