Կարեն Վիկտորյա Սիլվսթեդտ (շվեդ.՝ Karen Victoria Silvstedt, սեպտեմբերի 19, 1974(1974-09-19)[2][1], Skellefteå Sankt Olov Parish, Շելեֆտեո, Վեստերբոտեն, Շվեդիա[1]), շվեդ ֆոտոմոդել, դերասանուհի, երգչուհի և հաղորդավար[3]։

Վիկտորյա Սիլվսթեդտ
շվեդ.՝ Karin Victoria Silvstedt[1]
Ծնվել էսեպտեմբերի 19, 1974(1974-09-19)[2][1] (50 տարեկան)
ԾննդավայրSkellefteå Sankt Olov Parish, Շելեֆտեո, Վեստերբոտեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն և անգլերեն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, գեղեցկության մրցույթի մասնակից և Փլեյբոյի փլեյմեյթ
ԱմուսինChris Wragge?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքvictoriasilvstedt.com
 Victoria Silvstedt Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վիկտորյա Սիլվսթեդտը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 19-ին Շելեֆտեոյում։ Դաստիարակվել է Շվեդիայի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղում՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքում։ Երիտասարդ տարիքում Վիկտորիան զբաղվել է սպորտով և մինչեւ 16 տարեկանը եղել է Շվեդիայի դահուկային ազգային հավաքականում, քանի դեռ ուսի վնասվածք չէր ստացել, որը հանգեցրել է մարզուհու կարիերայի ավարտին[4]։

Կարիերա

խմբագրել

1993 թվականին Վիկտորյան հաղթել է «Միսս Շվեդիա» գեղեցկության մրցույթը[4]։ Սիլվսթեդտն այն ժամանակ Փարիզի մոդելային գործակալության հետ կնքել էր պայմանագիր և սկսել աշխատել տարբեր հեղինակավոր նորաձևության տների հետ, այդ թվում՝ Շանելի, Քրիստիան Դիորի, Ջորջիո Արմանիի և Givenchy-ի հետ։ 1996 թվականի նոյեմբերին հայտնվել է Playboy ամսագրի շապիկին՝ դառնալով ամսվա Playmate-ը, իսկ 1997 թվականին ընտրվել է որպես տարվա Playmate։ 1997-2003 թվականներին բազմիցս նկարվել է Playboy-ի համար[5]։ Սիլվսթեդտնը դեռ լինելով միջազգային մակարդակի մոդել, հայտնվել է բազմաթիվ ամսագրերում, այդ թվում՝ FHM, Glamour, GQ, Maxim, և Vanity Fair։

1999 թվականին Սիլվսթեդտը EMI լեյբլում թողարկել է Girl on The Run երաժշտական ալբոմը։ Ալբոմի մեջ ներառված են եղել «Hello Hey» և «Rocksteady Love» սինգլները, իսկ ալբոմը դարձել է ոսկե Շվեդիայում[6]։ Սիլվսթեդտը ասել է, որ սիրում է երգել, բայց դա ընդամենը հոբբի է, որ նա իր համար մասնագիտական երաժշտական կարիերա չի տեսնում[7]։

Stumped ամսագրին տված հարցազրույցում Սիլվսթեդտը պատմել է, որ ազատ տիրապետում է շվեդերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին[7][8]։

 
Վիկտորյա Սիլվսթեդտը 2008 թվականին Քրիստոֆ Ջուիլարմեի նորաձևության հավաքածուի ցուցադրությանը

Սկավառակագրություն

խմբագրել
Ալբոմներ
  • 1999՝ «Girl on the Run»
Սինգլներ
  • 1999՝ «Hello Hey»
  • 1999՝ «Rocksteady Love» (feat. Turbo B.)
  • 2000՝ «Party Line»
  • 2010՝ «Saturday Night»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Sveriges befolkning 1990Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. «Victoria Silvstedt» (անգլերեն). AskMen. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Victoria Silvstedt biography and filmography» (անգլերեն). Hollywood.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Victoria Silvstedt» (անգլերեն). Playboy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Victoria Silvstedt: Miami Beach Babe!» (անգլերեն). Radar Online. 2009 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 Neumer, Chris. «Victoria Silvstedt Interview» (անգլերեն). Stumped Magazine. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Model Victoria Silvstedt stills looks red hot thanks to impressive diet plan, no signs of a boyfriend though» (անգլերեն). Hubmesh. 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Սիլվսթեդտ» հոդվածին։