Վիլհելմ Թեմպլ
Էրնստ Վիլհելմ Լեբրեխտ Թեմպլ (գերմ.՝ Ernst Wilhelm Leberecht Tempel, դեկտեմբերի 4, 1821[1], Նիդերկուներսդորֆ, Kottmar, Görlitz, Սաքսոնիա - մարտի 16, 1889[2], Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3]), գերմանացի աստղագետ և նկարիչ, 5 աստերոիդների և 12 գիսաստղերի հայտնաբերող։
Վիլհելմ Թեմպլ Wilhelm Tempel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1821[1] Նիդերկուներսդորֆ, Kottmar, Görlitz, Սաքսոնիա |
Մահացել է | մարտի 16, 1889[2] (67 տարեկան) Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, աստերոիդներ հայտնագործող և discoverer of comets |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն և Կերպարվեստ |
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
![]() |
Էրնստ Թեմպլը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 4-ին սաքսոնյան Նիդերկուներսդորֆ քաղաքում։ 1837 թ. սովորել է լիթոգրաֆիական գործ Մեյսենում։ 1840 թ. ուղևորվել է մի քանի տարով ճանապարհորդելու Եվրոպայով, այցելել է Կոպենհագեն, Ստոկհոլմ և Քրիստիանիա (այժմյան Օսլո)։
1858 թ. բնակություն է հաստատել Վենետիկում, և այնտեղ բացել է լիթոգրաֆիայի արհեստանոց։ Շուտով ամուսնացել է։ Բավականին հաջողությամբ կատարում էր գիտնականների պատկերազարդման պատվերները։ Տարված լինելով երիտասարդ հասակից աստղագիտությամբ, կառուցեց չորսդյոյմանոց աստղադիտակ և նրա միջոցով արդեն 1859 թ. հայտնաբերեց գիսաստղ, ինչպես նաև միգամածություն Պլեյադներ աստղային կուտակման մեջ։ 1860 թ. ստացել է հրավեր աշխատելու Մարսելի աստղադիտարանում։ Աշխատելով այս ֆրանսիական քաղաքում, հայտնաբերել է մի շարք երկնային մարմիններ, մասնավորապես աստերոիդներ և գիսաստղեր։ Նա է հայտնաբերել (64) Անջելինա, (65) Կիբելե, (74) Գալատեա, (81) Թերպսիքորե և (97) Կլոթո աստերոիդները։
1870 թ. ֆրանկո-ռուսական պատերազմի պատճառով Թեմպլը ստիպված եղավ լքել Ֆրանսիան և վերադառնալ Իտալիա։ 1875 թ. դարձավ Ֆլորենցիայի մոտ գտնվող Արչետրի քաղաքի աստղադիտարանի ղեկավարը։
1889 թ. մարտի 16-ին Թեմպլը մահացավ Արչետրիում։
Նրա պատվին անվանվել են (3808) Տեմպել աստերոիդը և խառնարան Լուսնի վրա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119023164 // Gemeinsame Normdatei — 2012—2016.