Վիլհելմինենբերգի պալատ (գերմ.՝ Palais Lieben-Auspitz), 20-րդ դարի սկզբի նախկին պալատ, այժմ չորս աստղանի հյուրանոց՝ ռեստորանով և համաժողովների դահլիճով։ Գտնվում է Գալիցինբերգի արևելյան լանջերին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Վիեննական անտառների արևմտյան մասում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Վիլհելմինենբերգի պալատ, ճակատային մաս
 
Արքայազն Գալիցինի հաճույքի պալատը, մոտ․ 1810 թվական

1781 թվականին ֆելդմարշալ Ֆրանց Մորից ֆոն Լասսին Օտտակրինգում գույք է ձեռք բերել Պրեդիգշտուլ կոչվող լեռան վրա և սկսել պալատ կառուցել։ Նրա ընկերը՝ Վիեննայում Ռուսաստանի դեսպան, արքայազն Դիմիտրի Միխայլովիչ Գոլիցինը, ում անունով էլ հետագայում կոչվել է լեռը, գնել է նրանից գույքը և այնուհետև Օտտակրինգ համայնքից ձեռք բերել անտառի և արոտավայրերի այլ հատվածներ, որոնք նա վերափոխել է զբոսայգու, որը գոյություն ունի մինչ օրս։ Զբոսայգին զարդարում էին մի քանի լճակներ, կլոր տաճարը, հռոմեական ավերակներն ու որսորդական տնակը։ 1793 թվականին՝ Գոլիցինի մահից հետո, Նիկոլայ Պետրովիչ Ռումյանցևը ժառանգել է այդ գույքը։

Սեփականատերերի մի քանի փոփոխությունից հետո արքայազն Յուլիա ֆոն Մոնլարտը և նրա կինը՝ Մարիա Քրիստինան, բացեցին ամրոցը 1824 թվականին, որն արդեն վերանորոգման կարիք ուներ։ 1838 թվականին այն մեծացվել էր երկու կողային թևերով։

Արքայազնի մահից հետո ժառանգական վեճ է ծագել, ուստի գույքը դատարանի որոշմամբ առաջարկվել է վաճառել 125000 գուլդենի դիմաց։ Որդին՝ Մորիս դը Մոնլեարդը, ամրոցը և տարածքը 1866 թվականին նվիրել է իր կնոջը՝ Վիլհելմինային։ Քանի որ Գալիցինբերգը Վիլհելմինբերգ վերանվանվելու նրա խնդրանքը պաշտոնապես չի բավարարվել, արքայազնն ամրոցի բոլոր մուտքերին կցել է «Վիլհելմինբերգ» մակագրությամբ վահանակներ և այդպիսով հասել անվան անուղղակի փոփոխության։ 1887 թվականի մարտի 16-ին արքայազնը մահացել է և այրու խնդրանքով թաղվել ամրոցի մոտ՝ նեոգոթական դամբարանում։ Արքայադուստր Վիլհելմինան ժառանգությունը բաշխել է հարազատների միջև՝ պահպանելով միայն իր անձնական ունեցվածքը և Վիլհելմինենբերգի եկամուտը։ Աղքատների հանդեպ իր առատաձեռնության պատճառով նրան անվանել են «Վիլհելմինենբերգի հրեշտակ»։ 1895 թվականի մարտի 26-ին նա մահացել է և թաղվել ամուսնու կողքին՝ դամբարանում։

Քանդում և նորակառույց (1903) խմբագրել

 
Շենքի հետևի կողմը
 
Տեսարան Օտտակրինգա գերեզմանոցից դեպի Լիբհարշտալ և Վիլհելմինենբերգ պալատ

1903-1908 թվականներին հնախարխուլ ամրոցն ավերվել է, իսկ նեոամպիրային ոճով պալատը կառուցվել է ճարտարապետներ Էդուարդ Ֆրաուենֆելդի (1853-1910) և Իգնազ Սովինսկու նախագծերով՝ որպես ավստրիական էրցհերցոգների նստավայր։ Շինարարութան ծախսերը՝ ներառյալ տնտեսական շինությունները, կազմել են 1,4 մլն կրոն։ Ամրոցի տիրակալը եղել է էրցհերցոգ Ռայներ Ֆերդինանդը, իսկ 1913 թվականի հունվարից՝ նրա եղբորորդին՝ էրցհերցոգ Լեոպոլդ Սալվատորը։

Պատերազմի տարիներ և դրա հետևանքներ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամրոցը դարձել է հիվանդանոց և պատերազմի հաշմանդամների առողջարան։ Այն ձեռք է բերել Ցյուրիխի բանկի տնօրեն Վիլհելմ Ամմանը 1922 թվականին։ 1926 թվականի նոյեմբերի 16-ին Վիեննա քաղաքը, ձեռք բերելով այն գույքի գնման աճուրդում, դարձել է պալատի նոր սեփականատերը, ներառյալ օժանդակ տարածքները և այգին, և 1927 թվականին այնտեղ ստեղծվել է համայնքային մանկատուն։ 1934-1939 թվականներին տարածքը եղել է Վիեննայի տղաների երգչախմբի նստավայրը։ 1938 թվականի մարտին այն բռնագրավվել է ազգայնականների կողմից և հանձնվել Ավստրիական լեգեոնին։ Պատերազմի տարիներին ամրոցը կրկին օգտագործվել է որպես բանակային հիվանդանոց՝ կապված հարևան Վիլհելմինգի հոսպիտալի հետ։ 1945 թվականին այն վերածվել է ռելաքսացիայի կարիք ունեցող երեխաների և համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալների տան։ 1950 թվականին բժշկական ուսումնական կայանը Շպիգելգրունդից տեղափոխվել է Վիլհելմինենբերգ ամրոց[1]։

Հատուկ դպրոցի աշակերտների տուն/Կոպիտ վերաբերմունք (1961 թվական) խմբագրել

1961-1977 թվականներին շենքը ծառայել է որպես հատուկ դպրոցների աղջիկների տուն (հետագայում գործում է նաև տղաների խումբ)։ 2011 թվականին հայտնի է դարձել, որ այն ժամանակ բազմաթիվ հարձակումներ ու բռնաբարություններ են եղել այդտեղ բնակվող աղջիկների նկատմամբ[2]։ Քաղաքապետարանը պարտավոր էր ստեղծել հանձնաժողով՝ քննելու այդ քրեական գործերը, որոնք վաղուց անվավեր էին դարձել[3]։

Վիլհելմինենբերգի դպրոցում (և այլ հանրակրթական դպրոցներում) տեղի ունեցած հանցագործությունները հանգեցրել են վաղեմության ժամկետի վերանայման պահանջի, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

1986 թվականից խմբագրել

1986 թվականի հուլիսի 1-ին փոխքաղաքապետ Հանս Մայրը հայտարարել է, որ ամրոցը կվերանորոգվի և կվերածվի հյուրատան։ 1988 թվականին 14 ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո բացվել է 3 աստղանի «Gästehaus Schloss Wilhelminenberg» հյուրանոցը։ Երեք տարի տևած վերանորոգումից հետո այն դարձել է 4 աստղանի։ Այսօր հյուրանոցը գործում է Verkehrsbüro Hotellerie GmbH Austria Trend Hotels բրենդի ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Endbericht der Kommission Wilhelminenberg (PDF). էջ 30. Արխիվացված է [PDF օրիգինալից] (PDF) 27 декабря 2020-ին. Վերցված է 6 апреля 2021-ին. {{cite book}}: Check |url= value (օգնություն) Արխիվացված է Դեկտեմբեր 27, 2020 Wayback Machine-ի միջոցով:
  2. Vergewaltigungen im Kinderheim? Արխիվացված 2016-06-18 Wayback Machine, auf orf.at, 15. Oktober 2011, zuletzt aufgerufen am 28. März 2013; Georg Hönigsberger, Julia Schrenk: Kinderheim des Grauens: „Wir wurden alle vergewaltigt und verkauft.“ Արխիվացված 2021-02-28 Wayback Machine auf kurier.at, 5. Dezember 2011, zuletzt aufgerufen am 28. März 2013. Gewalt und Demütigungen. Արխիվացված 2019-02-27 Wayback Machine In: Der Spiegel vom 27. Februar 2012.
  3. «Barbara Helige leitet Aufklärungskommission, Meldung vom 21. Oktober 2011 auf der Website der Wiener Tageszeitung Der Standard». Արխիվացված է օրիգինալից 4 марта 2016-ին. Վերցված է 6 апреля 2021-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմինենբերգի պալատ» հոդվածին։