Վիեննայի տղաների երգչախումբ

Վիեննայի տղաների երգչախումբ (գերմ.՝ Wiener Sängerknaben ), տղաների երգչախումբ, որ տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Աշխարհում ճանաչված տղաների երգչախմբերից մեկն է։ Երգչախմբի տղաներն ընտրվում են ինչպես Ավստրիայից, այնպես էլ այլ երկրներից։

Վիեննայի տղաների երգչախումբ
Wiener Sängerknaben
Վիեննայի տղաների երգչախմբի համերգը Վիեննայի Մուզիկֆերայն դահլիճում
ժանրդասական, փոփ երաժշտություն
տարիներ1498 - առ այսօր
երկիրԱվստրիա Ավստրիա
քաղաքՎիեննա
Պաշտոնական կայք
 Wiener Sängerknaben Վիքիպահեստում

Երգչախումբը մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Բաղկացած է 10-14 տարեկան մոտ 100 երգիչներից։ Տղաները բաժանված են չորս հիմնական երգչախմբերի, որոնք անվանակոչված են ավստրիացի անվանի կոմպոզիտորներ Անտոն Բրուկների, Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադդեուս Մոցարտի և Ֆրանց Շուբերտի անուններով, և միասին հանդես են գալիս տարեկան մոտ 300 համերգով 500.000 հանդիսականների առջև։ Ցանկացած խումբ հյուրախաղերի է գնում տարեկան 9-11 շաբաթով[1]։ Երգչախմբի կողմից կատարվող հայտնի գործերից են «Good Morning» և «Merry Christmas from Vienna Boys» երգերը։

Վաղ պատմություն խմբագրել

 
Գուստավ Մալեր, Սիմֆոնիա համար 8, Վիեննայի տղաների երգչախումբ, 2009 թ. ապրիլ

Երգչախումբը սերում է Վիեննայի արքունիքի տղաների երգչախմբից, որը ձևավորվել է ուշ միջնադարում։ Երգչախումբը ստեղծվել է 1498 թ. հունիսի 30-ին Հաբսբուրգների կայսր Մաքսիմիլիան I-ի գրավոր հրամանով, որում հանձնարարվում էր արքունական ծառայողներին վարձել երգի ուսուցիչ, երկու թավ ձայն ունեցող երգիչ և վեց տղա։ Յուրի Սլատկոնյան դարձավ անսամբլի խմբավարը։ Երգչախումբը պետք է ապահովեր եկեղեցու ժամերգությունը երաժշտական նվագակցությամբ։ Բացի այդ, Հայդն եղբայրները Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի երգչախմբի անդամներ էին, իսկ դրա խմբավարն այդ ժամանակ Ջորջ Ռեութեր II-ն էր, ով ծառայեցրել է երգչախումբը կայսերական արքունիքի համար, որն այդ ժամանակ չուներ տղա երգիչներ։

Դարերի ընթացքում երգչախումբն աշխատել է բազմաթիվ կոմպոզիտորների հետ, ներառյալ Հայնրիխ Իսաակը, Պոլ Հոֆհայմերը, Հայնրիխ Իգնազ Բիբերը, Յոհան Ֆուկսը, Անտոնիո Կալդարան, Քրիստոֆ Վիլիբալդ Գլաքը, Անտոնիո Սալիերին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Ֆրանց Շուբերտն ու Անտոն Բրուկները[1]։

1920 թ. Ավստրիական կայսրության անկումից հետո Հոֆկապելը (արքունական նվագախումբը) արձակվեց։ Սակայն նվագախմբի այն ժամանակվա ռեկտորը՝ Յոզեֆ Շնիտը, որոշեց պահպանել ավանդույթը։ 1924 թ. պաշտոնապես հիմնադրվեց Վիեննայի տղաների երգչախումբը և ժամանակի ընթացքում վերածվեց պրոֆեսիոնալ երաժշտական խմբի։ Երգչախումբը փոխարինեց կայսրության կադետների ռազմական հագուստը, որը ներառում էր նաև դաշույն, ներկայից կապույտ-կարմիր նավաստու զգեստով[2]։ Հայնց Կառլ Գրուբերը փոփոխված երգչախմբի շրջանավարտներից մեկն է[3]։ 1948 թ. ի վեր Աուգարտենի պալատը հանդիսանում է որպես երգչախմբի փորձերի վայրն ու գիշերօթիկ դպրոցը, որը սկսվում է մանկապարտեզից և ավարտվում միջին դպրոցով։

 
1948 թ. ի վեր Աուգարտենի պալատը հանդիսանում է որպես Վիեննայի տղաների երգչախմբի փորձերի վայրն ու գիշերօթիկ դպրոցը

1961 թ. Ուոլթ Դիսնեյը Աուգարտենի պալատում նկարահանել է Almost Angels դրաման, որը պատմում է Վիեննայի տղաների երգչախմբի մասին։ Դիսնեյը ֆիլմի նկարահանման նպատակով համոզեց ավստրիական կառավարությանը թույլատրել երգչախմբի տղաներին կրել Ավստրիայի ազգային խորհրդանիշն իրենց համազգեստին, և այդ ավանդույթը շարունակվում է առ այսօր։

Ժամանակակից պատմություն խմբագրել

Գերալդ Վիրթը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է 2001 թվականից։ Այն ժամանակից ի վեր երգչախումբը հայտնվել է ճնշման տակ՝ արդիականացման պահանջոց և քննադատության է ենթարկվել իր երաժշտական ստանդարտների համար, ինչի հետևանքով երգչախումբը բաժանվել է Վիեննայի պետական օպերայից։ Երգչախումբն առաջին անգամ ստիպված է եղել հանդես գալ ընդունելության համար գովազդով այն բանից հետո, երբ օպերայի ընկերության տնօրեն Իոան Հոլենդերի կողմից ստեղծվում է դրան մրցակից երգչախմբային դպրոց։ Իոան Հոլենդերը բողոքում էր նվազող ստանդարտներից և երգչախմբի հետ վատ հաղորդակցությունից։ Ըստ նրա՝ պետական օպերան հաճախ պատրաստում է տղաներին որոշակի բեմական դերերի համար, սակայն հետո պարզվում է, որ նրանք չեն կարող մասնակցել, քանի որ մեկնել են շրջագայության երգչախմբի հետ։ Մրցակից երգչախմբային դպրոցի ավելի հանգիստ մթնոլորտն ու ելույթների համար իրենց ուղղակիորեն փոխանցվող վճարները գրավել է Վիեննայի տղաների երգչախմբի որոշ տղաների[4]։

Վիեննայի տղաների երգչախումբը որոշեց արդիականացնել իր իմիջը՝ ձայնագրելով փոփ երաժշտություն, ներմուծելով լրացուցիչ համազգեստ և թույլ տալով տղաներին պարել ելույթ ունենալիս[5] 2008 թ., երբ Յուժեն Ջեսերը մահացավ, Վալտեր Նեթիգը դարձավ երգչախմբի տնօրենը։ Գերալդ Վիրթը երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է 2001 թվականից, իսկ 2013 թ. դարձավ երգչախմբի տնօրենը[1]։

2010 թ. երգչախմբի երկու երգիչների կողմից արված սեռական բռնությունների մասին պնդումներից հետո Վիեննայի տղաների երգչախումբը բացեց գաղտնի հեռախոսային և էլեկտրոնային թեժ գիծ՝ հնարավորություն տալու երգչախմբի այլ երգիչներին տեղյակ պահելու նման դեպքերի մասին։ Ի հայտ եկան 8 երգիչներ, որոնք հայտնեցին, որ բռնության են ենթարկվել երգչախմբի անձնակազմի կամ այլ անդամների կողմից[6]։

2018 թ. հոկտեմբերի 4-ին Վիեննայի տղաների երգչախումբը համերգով հանդես եկավ Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում ներառված էին Գալուսի, Հենդելի, Հայդնի, Մենդելսոնի, Շուբերտի, Մոխնիկի, Շեչինսկու, Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Բիլլի Ջոելի ստեղծագործությունները[7]։

Ընտրված երգացանկ խմբագրել

Սուրբծննդյան խմբագրել

  • Frohe Weihnachten (2015)
  • Wiener Sängerknaben Goes Christmas (2003)
  • Frohe Weihnacht (Merry Christmas) (1999)
  • Christmas in Vienna / Heiligste Nacht (1990)
  • Merry Christmas from the Vienna Choir Boys (1982)
  • Christmas with the Vienna Choir Boys (with Hermann Prey)
  • Christmas with the Vienna Boys' Choir, London Symphony Orchestra (1990)
  • Weihnacht mit den Wiener Sängerknaben (Hans Gillesberger 1980)
  • The Little Drummer Boy (TV 1968)
  • Die Wiener Sängerknaben und ihre Schönsten ... (1967)
  • Frohe Weihnacht (1960)
  • Christmas Angels (RCA Gold Seal)
  • Silent Night

Փոփ երաժշտություն խմբագրել

  • I Am from Austria (2006)
  • Wiener Sängerknaben Goes Pop (2002)

Այլ ձայնագրություններ խմբագրել

Հայտնի կոմպոզիտորներ խմբագրել

Անթոլոգիաների վրա հիմնված ավելի փոքր գործեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Vienna Boys Choir - Artist's Biography Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
  2. Loof, Susanna (2002 թ․ դեկտեմբերի 8). «Busy, intense life in the choir is a whole lot of fun, students say». The Register-Guard.
  3. Norris, Geoffrey (2009 թ․ փետրվարի 11). «HK Gruber: a composer who refuses to be bound by rules». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Chapman, Clare (2003 թ․ մարտի 2). «The Vienna Boys' Choir seeks new recruits for the first time». The Daily Telegraph.
  5. Leidig, Michael (2004 թ․ հուլիսի 4). «Chorus of disapproval as Vienna Boys' Choir dons 'Star Trek' suits». The Sunday Telegraph.
  6. Homola, Victor (2010 թ․ մարտի 17). «Austria: Choir Faces Abuse Allegations». The New York Times.
  7. «Վիեննայի Տղաների երգչախումբ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. «Doraemon Movie Theme Song Collection Animation CD Album». CDJapan (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.