Վիլլե Պեսսի
Վիլլե Պեսսի (Pessi) (մարտի 24, 1902[1], Vyborg Governorate of the Russian Empire, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6, 1983, Վանտաա, Ուուսիմաա, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա), ֆինլանդիայի և միջազգային բանվորական շարժման գործիչ։ 1923 թվականին ընդունվել է Երիտասարդության սոցիալիստական միության, 1924 թվականին՝ Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) շարքերը։ Դարձել է Պասիլի (Հելսինկի) երկաթուղային արհեստանոցների կուսակազմակերպության քարտուղար, այնուհետև՝ պրոֆեսիոնալ հեղափոխական։ 1930-1931 թվականին Պ. Վասա և Տուրկու քաղաքների ՖԿԿ օկրուգկոմների ընդհատակյա կազմակերպիչն էր։ 1931 թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամ։ 1932-1933 թվականին՝ կազմակերպական աշխատանքի գծով ԿԿ քարտուղար։ 1934 թվականից գլխավորել է կոմկուսը։ Կոմունիստական գործունեության համար 1935-1944 թվականին արգելափակվել է բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ 1944-1969 թվականին ՖԿԿ գլխավոր քարտուղարն էր։ 1972 թվականի ապրիլին ընտրվել է ՖԿԿ պատվավոր նախագահ։ Եղել է ՖԿԿ Քաղբյուրոյի անդամ (1944-1972)։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։
Վիլլե Պեսսի ֆին.՝ Ville Pessi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1902[1] |
Ծննդավայր | Vyborg Governorate of the Russian Empire, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 6, 1983 (81 տարեկան) |
Մահվան վայր | Վանտաա, Ուուսիմաա, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա |
Գերեզման | Malmin hautausmaa |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | Finnish People's Democratic League? |
Պարգևներ և մրցանակներ | Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան |
Ville Pessi Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 235)։ |