Պրոֆեսիոնալ հեղափոխական
«Պրոֆեսիոնալ հեղափոխական» (ռուս.՝ Профессиональный революционер), տերմին, որն օգտագործվում էր խորհրդային ագիտացիոն պատմակուսակցական գրականության մեջ, բնութագրելու համար այն
«․․․մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են հեղափոխական գործունեությամբ» |
Ռուսաստանում առաջին պրոֆեսիոնալ հեղափոխականներ են համարվել հեղափոխական նարոդնիկներ Անդրեյ Ժելյաբովը, Ա․ Դ․ Միխայլովը, Ի․ Ն․ Միշկինը, Գեորգի Պլեխանովը (հետագայում մարքսիստ) և ուրիշներ։ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում «Իսկրա»-ի շուրջը ձևավորված պրոֆեսիոնալ հեղափոխականների պրոլետարական կազմակերպությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ զգալի դեր խաղաց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) ստեղծման գործում («Իսկրայի» գործակալներ Վ․ Բաբուշկին, Ն․ Է․ Բաուման, Ի․ Ֆ․ Դուբրովինսկի, Ռ․ Ս․ Զեմլյաչկա, Մ․ Ի․ Կալինին, Գ․ Մ․ Կրժիժանովսկի, կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչներ Ֆելիքս Ձերժինսկի, Գրիգորի Պետրովսկի, Յակով Սվերդլով, Ստեփան Շահումյան և ուրիշներ)։
Լենինը ներկուսակցական քննարկումներում միշտ նշում էր, որ «անհրաժեշտ է աճեցնել, հատկապես բանվորներից, Պրոֆեսիոնալ հեղափոխականների կադրեր, որոնք ունենան բազմակողմանի տեսական պատրաստականություն, բարձր գիտակցականություն, կարգապահություն, խոր սկզբունքայնություն, կազմակերպական և ընդհատակյա աշխատանքին տիրապետելու ունակություններ, արիություն ու քաջություն»։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 449)։ |