Լուիզա Վիդալ-ի-Պուիգ (իսպ.՝ Lluïsa Vidal i Puig ապրիլի 2, 1876(1876-04-02)[1], Բարսելոնա, Իսպանիա - հոկտեմբերի 18, 1918(1918-10-18)[2][1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի և կատալոնացի նկարիչ։ Ստեղծագործել է մոդեռն ոճով։

Լուիզա Վիդալ
Ծնվել էապրիլի 2, 1876(1876-04-02)[1]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1918(1918-10-18)[2][1] (42 տարեկան)
Մահվան վայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճկատալոնյան մոդեռնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՀայրFrancesc Vidal i Jevellí?
ստորագրություն
Изображение автографа
 Lluïsa Vidal i Puig Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Լուիզան ծնվել է Բարսելոնայում՝ կահույքի հայտնի դիզայներ և կարմրափայտագործ Ֆրանսիսկո Վիդալի հարուստ ընտանիքում։ Ընտանիքում կային 12 երեխա, ինը աղջիկ և երեք որդի։ Լուիզայի քույրերից մեկը հետագայում ամուսնացել է Պաու Կասալսի հետ, մյուսը՝ բանասեր և գրող Մանուել Մոնտոլուի։ Լուիզան տացել է տնային կրթություն։ Նրա առաջին ուսուցիչը հայրն էր, այնուհետև նա դասեր էր ստացել քանդակագործ Ջուլիո Գոնսալեսի եղբոր՝ Խուան Գոնսալեսի մոտ։ Վաղ տարիքից հաճախել է նաև երաժշտության դասերի։

Լուիզա Վիդալը Իսպանիայում այն ժամանակվա միակ կինն էր, ով պրոֆեսիոնալ նկարիչ էր, ինչպես նաև միակն էր, որը Փարիզում գեղանկարչություն էր ուսումնասիրում։ Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել 1901 թվականի հունիսի սկզբին, բնակարան է վարձել Օսման բուլվարում, դասերի է հաճախել գեղանկարչության մասնավոր դպրոցում, ինչպես նաև հաճախել է արվեստի պատմության վերաբերյալ դասախոսությունների։ Լուվրում նա գրեթե ամեն օր զբաղվում է անցյալի հայտնի վարպետների նկարները պատճենելով։ Փարիզում Լուիզան ծանոթանում է ֆեմինիստական շարժման հետ և որոշում է իրեն նվիրվել կանանց իրավունքների համար պայքարին։ Մեկ տարի անց վերադառնալով Բարսելոնա՝ նա միանում է տեղի ֆեմինիստների խմբին, ինչպես նաև տեղի կաթոլիկ կազմակերպությանը։ Այս ընթացքում նրա նկարած մի շարք դիմանկարներում պատկերված էին նրա ընկերները, այդ խմբերի կանայք և նրանց ընտանիքների անդամները։

Լուիզա Վիդալը ձեռք է բերել և կահավորել Սալմերոն փողոցի իր գեղարվեստական ստուդիան։ Գեղանկարչությամբ զբաղվելու հետ հետ մեկտեղ ակտիվորեն մասնակցել է քաղաքականությանը, քարոզել պացիֆիզմ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա զբաղվել է Կատալոնիայում հայտնված փախստականների տեղավորմամբ, աշխատել է Կատալոնիայում խաղաղության կողմնակիցների կանանց կոմիտեի կազմում։

Առաջին անգամ Լուիզա Վիդալի աշխատանքները ցուցադրվել են Բարսելոնայում, 1898 թվականին՝ երեք անգամ։ Դրանցից երկուսում եղել են դիմանկարներ։ Համագործակցել է Բարսելոնայի տարբեր ամսագրերի հետ, նկարազարդել է հեքիաթներ Feminal ամսագրում։ 1910 թվականին աշխատանքի է անցնել մշակույթի և գրականության ինստիտուտում։

Որպես նկարիչ՝ Լուիզա Վիդալը հայտնի է եղել հիմնականում որպես դիմանկարիչ։ Նա նաև նկարել է ժանրային նկարներ, լանդշաֆտներ, էսքիզներ։ Կտավներում թեթև, պարզ գույներ են, նրանց մթնոլորտը թեթև և թափանցիկ է։

Լուիզա Վիդալը մահացել է Բարսելոնայում, իսպանական գրիպի համաճարակի ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Վիդալ» հոդվածին։