Ալեշ Վիդալ
Ալեշ Վիդալ Պառեու (կատ. և իսպ.՝ Aleix Vidal Parreu, օգոստոսի 21, 1989[1][2], Պուչպելատ, Alt Camp, Կամպ դե Տառագոնա, Tarragona Province, Կատալոնիա, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլիստ, ով խաղում է «Բարսելոնայի» կազմում։ Նրա հիմնական խաղային դիրքը աջ վինգերն է, սակայն կարող է խաղալ նաև որպես հետ քաշված կիսապաշտպանի դիրքում։
Ալեշ Վիդալ կատ.՝ Aleix Vidal | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ալեշ Վիդալ Պառեու | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 21, 1989 (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Վալս, Իսպանիա | |||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բարսելոնա | |||||||||||||||||
Համար | 22 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեշ Վիդալը 2015 թվականին «Սևիլյայի» հետ հաղթեց Եվրոպայի Լիգան, որից հետո 18 մլն-ի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։
Ակումբային կարիերա խմբագրել
Վաղ տարիներ խմբագրել
Ծնվել է Կատալոնիայում, 2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Էսպանյոլի» հետ, բայց ոչ մի անգամ առաջին թիմի խաղերին մասնակցություն չի ունեցել, ավարտել է մրցաշրջանը հունական Պանտրիակոսի կազմում, որտեղ խաղում էր վարձավճարով։
«Ալմերիա» խմբագրել
2011 թվականի հունիսի կեսերին, Վիդալը միացավ «Ալմերիա Բ-ին», որտեղ իր դեբյուտը նշեց 2011 թ., օգոստոսի 27-ին՝ խաղալով «Կորդոբայի» դեմ։ Կարճ ժամանակում նա միացավ առաջին թիմին, որտեղ ստացավ 8 համարի մարզաշապիկը։
Իր երկրորդ մրցաշրջանում Վիդալը խփեց 4 գոլ 37 խաղերում, որից 30-ում դուրս էր եկել մեկնարկային խաղացողի կարգավիճակով։ Նա անցկացրեց 2600 րոպե խաղադաշտում և նպաստեց Ալմերիայի՝ Լա լիգա վերադառնալուն։
«Սևիլյա» խմբագրել
2014 թվականի հունիսի 16-ին, Վիդալը պայմանագիր ստորագրեց «Սևիլյայի» հետ 3 միլիոն աշխատավարձով[4]։ Նրա դեբյուտի խաղը եղավ օգոստոսի 12-ին ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակներում, որտեղ թիմը 2-0 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին», իսկ Վիդալը խաղալով 66 րոպե՝ փոխարինվեց։ Առաջին գոլը խփեց 11 օր հետո՝ «Վիլյառեալ»ի դեմ խաղում, որը ավարտվեց 1-1 հաշվով, իսկ Վիդալը բացեց խաղի հաշիվը։
«Բարսելոնա» խմբագրել
2015 թվականի հունիսի 7-ին, Վիդալը հինգամյա պայմանագիր ստորագրեց կատալոնական գրանդի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 18 մլն Ֆունտ։ Նա հաջող անցավ բժշկական զննումը և պաշտոնապես ներկայացվեց։
Ձեռքբերումներ խմբագրել
«Սևիլյա» խմբագրել
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի գավաթակիր - 2014-15
«Բարսելոնա» խմբագրել
- Եվրոպայի սուպերգավաթակիր - 2015
- ԱԱԱ գավաթակիր - 2015
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 Sport (իսպ.) — Barcelona: 1979.
- ↑ Aleix Vidal pasa reconocimiento médico con el Sevilla
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեշ Վիդալ» հոդվածին։ |