Յորթ Վիգդիս (նորվ.՝ Vigdis Hjorth, հուլիսի 19, 1959(1959-07-19), Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգ գրող, ռադիոհաղորդավարուհի։ 

Յորթ Վիգդիս
նորվ.՝ Vigdis Hjorth
Ծնվել էհուլիսի 19, 1959(1959-07-19) (64 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[1]
Մասնագիտությունգրող, սցենարիստ և ռադիոհաղորդավար
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունBerg Upper Secondary School?
Պարգևներ
 Vigdis Hjorth Վիքիպահեստում

Յորթը ունի բակալավրի կոչում։ Աշխատել է մանկական ռադիոյում։ Այժմ իր ժամանակը տրամադրում է մանկական գրքեր գրելու համար։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ դանիերեն, իսլանդերեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն և այլն։

Վիգդիսը ունի երեք երեխա և բնակվում է Օսլոյի Նեսոյա կղզում։ Ստեղծագործական ոգեշնչման համար տարբեր ժամանակներ բնակվել է Կոպենհագենում, Բերգենում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։

2009 թվականին խախտելով ճանապարհաերթևեկության կանոնները՝ հայտնվել է 30-օրյա կալանքի տակ։ Բանտը նրան ոգեշնչել է գրելու համար իր «Երեսուն օր Սանեֆյորդում» աշխատությունը։

Գրական կյանք խմբագրել

Յորթ Վիգդիսը հեղինակ է բազմաթիվ գրքերի։ Դրանք են

  • Պելե-Ռանգարը դեղին տնից  — մանկական գիրք (1983)
  • Յորգեն + Աննե հավասար է ճշմարտություն — մանկական գիրք (1984)
  • Հոտած Ռիկարդը — մանկական գիրք (1985)
  • Անտառի միջով — վեպ (1986)
  • Դրամա Հիլդի հետ — վեպ (1987)
  • Անկյունում, երեկոյան — մանկական գիրք (1987)
  • Ձեռքը սրտին — վեպ (1989)
  • Պոեմ տատիկի համար — վեպ (1990)
  • Լեզվով համբույր և երազանք — երիտասարդական վեպ (1990)
  • Ֆրանսիական բացահայտում — վեպ (1992)
  • Շերիֆի մահը — վեպ (1995)
  • Կուրացումը մշակույթում — վեպ (1995)
  • Լռություն — վեպ (1996)
  • Շնորհակալությունը, շատ լավ — վեպ (1998)
  • Հեղինակի էրոտիկ խոստովանությունները — պատմվածք (1999)
  • Առաջին անգամ — անչափահասների համար գիրք (1999)
  • Ի՞նչ է մայրը — վեպ (2000)
  • Եթե միայն — վեպ (2001)
  • Գոյության առավելություններն ու թերությունները — վեպ (2005)
  • Փոփոխությունների անիվ — վեպ (2007)
  • Եզակի թվի երրորդ դեմը — վեպ (2008)
  • Խոսիր ինձ հետ — վեպ (2010)
  • Երեսուն օր Սանեֆյորդում (2011)

Էկրանավորում խմբագրել

2011 թվականին Յորթ Վիգդիսի հեղինակած «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի հիման վրա էկրանավորվել է համանուն ֆիլմը։

Պարգևներ խմբագրել

Յորթ Վիգդիսը իր ստեղծագործական կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների և գովեստի խոսքերի։ 1983 թվականին «Pelle-Ragnar i den gule gården» աշխատության համար Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից «Մանկական և պատանեկան գրականության համար» արժանացել է մրցանակի։ 1984 թվականին «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի համար արժանացել է Նորվեգացի քննադատների միության պարգևին։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել