Վիբորգյան գնդերի հրապարակ

Վիբորգյան գնդերի հրապարակ, հրապարակ Վիբորգի կենտրոնում։ Շրջափակված է Սուվորովի պողոտայով, Կրեպոստնայա փողոցով, Վիբորգսկայա փողոցով և Պուշկին փողոցով։ Քաղաքի կենտրոնական՝ Լենինի զբոսայգին (Էսպլանադա) հարում է հրապարակին[1]։

Վիբորգյան գնդերի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Հրապարակը 20-րդ դարի սկզբում: Ապագայում զգացվում է քաղաքը գերիշխող դերը`Նոր տաճարը

Կազմավորվել է 19-րդ դարի վերջին ՝ Եղջյուրավոր ամրոցի ապամոնտաժված ամրությունների տեղում, երբ կենտրոնական քաղաքային զբոսայգու համար քաղաքի գլխավոր հատակագծով նախապես հատկացված մոտ 10.000 քառակուսի մետր տարածքը մնաց չկառուցապատված և չկանաչապատված։ Հրապարակը, որը Ցարսկայա փողոցով բաժանված է երկու մասի (ֆիններեն՝ Keisarinkatu, այժմ ՝ Վիբորգսկայա), 20 -րդ դարի սկզբից այն մերձակա դպրոցների՝ Դասական լիցեյի, Ռեալական լիցեյի, Ֆիննական համատեղ դպրոցի, ինչպես նաև Ծովագնացության և առևտրի ուսումնարանի կողմից օգտագործվում էր սպորտային և հանդիսավոր միջոցառումների անցկացման համար։ Այն ստացել է «Դպրոցական դաշտ» անվանումը (ֆիններեն՝ Koulukenttä, այսինքն՝ դպրոցական մարզադաշտ, 1915 թվականի ռուսական քարտեզի վրա, հրապարակի անվանումը նշված է որպես «Սպորտային հրապարակ»)[2]։

 
Ֆելդմարշալ Մաներհեյմը և գեներալ-լեյտենանտ Հարալդ Էկվիստը 1938 թվականին Վիբորգի գրավման 20-ամյակին նվիրված շքերթի ժամանակ

Հետագայում հրապարակը, որը ձգվում էր մինչև ներկայիս Մորսկայա Նաբերեժնայա փողոցը, օգտագործվել է նաև պաշտոնական քաղաքային միջոցառումների համար (տոնակատարություններ, շքերթներ, երթեր և դիտումներ)։ Օրինակ՝ 1918 և 1938 թվականներին զորահանդեսը ընդունել է գեներալ Կարլ Մաներհայմը։ Իսկ խորհրդա-ֆիննական պատերազմի ավարտից հետո (1939-1940)՝ 1940 թվականի մայիսին խորհրդային զորքերի շքերթին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Միխայիլ Կալինինը պետական պարգևներ է հանձնել մարտերում աչքի ընկած զինվորներին, ինչպես վկայում է նախկին լիցեյի շենքի ճակատին տեղադրված հուշատախտակը, ինչպես նաև հրապարակի նոր անվանումը`Հերոսների հրապարակ (1941 թվականից)։

1939 թվականին քաղաքի ճարտարապետ Ռագնար Յուպյույան հրապարակի հյուսիսային մասում նախագծել է համերգասրահի շենք, սակայն ռազմական իրադարձությունները խանգարել են շինարարությունը, և նախագիծը մնացել է թղթի վրա։

Վիբորգի հետպատերազմյան վերակառուցման ընթացքում հրապարակի տեսքը մի քանի անգամ փոխվել է։ Վիբորգսկայա և Կրեպոստնայա փողոցների միջև ընկած տարածքի մի մասում կառուցվել է պուրակ, որը 1947 թվականին ստացել է Սուվորովյան հրապարակ անվանումը։ Այն վայրում, որտեղ նախկինում նախատեսվել է կառուցել համերգասրահ, պուրակի կենտրոնում՝ գրանիտե պատվանդանի վրա, հաջորդաբար տեղադրվել են Իոսիֆ Ստալինի կիսանդրին (1951-1953), Մաքսիմ Գորկու (1953-1957) և Միխայիլ Կալինինի հուշարձանները (1957-2010)։

 
Կոթող՝ Վիբորգի գնդերի ցուցակով

1999 թվականին հրապարակում տեղադրվում է գրանիտե կոթող`« Վիբորգի գնդերի հրապարակ» անվանումով և այն զորամասերի ցանկը, որոնց Հյուսիսային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տրվել է «Վիբորգյան» պատվավոր անվանումը։

2008 թվականից՝ Վիբորգի ամբողջ տարածքը միկրոշրջանների բաժանելուց հետո, տարածքը պատկանում է քաղաքի Կենտրոնական միկրոշրջանին։ Հրապարակը ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը այն բանից հետո, երբ Վիբորգին շնորհվել է «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչումը՝ Ռուսաստանի նախագահի 2010 թվականի մարտի 25-ի թիվ 341 հրամանագրով։ 2011 թվականից Միխայիլ Կալինինի հուշարձանի տեղում տեղադրվել է «Ռազմական փառքի քաղաք» հուշարձան-կոթողը, որը իրենից ներկայացնում է տասնմեկ մետրանոց գրանիտե սյուն՝ Դորիական սյունակարգով, որի վրա տեղադրված է Ռուսաստանի Դաշնության բրոնզե զինանշանը։ Պատվանդանի առջևի մասում տեղադրված է մի զարդատախտակ՝ քաղաքին կոչում շնորհելու մասին նախագահի հրամանագրով, իսկ պատվանդանի հետևի մասում տեղադրված է զարդատախտակ՝ քաղաքի բրոնզե զինանշանի պատկերով։ Սյան շուրջը տեղադրված են չորս փոքր պատվանդաններ՝ ռազմական թեմաներով գեղարվեստական հարթաքանդակներով, որոնք պատկերում են Վիբորգի պատմության իրադարձությունները սկսած 13-րդ դարից։

Կոթողի կառուցման ընթացքում բարեկարգման աշխատանքների ընթացքում տեղադրվել են նոր լուսատուներ, դրոշաձողեր և նստարաններ, հրապարակը սալիկապատվել է։ Անցկացվում են համաքաղաքային նշանակության հանդիսավոր և տոնական միջոցառումներ։ Վիբորգսկայա փողոցից մինչև Մորսկայա Նաբերեժնայա փողոց ընկած հատվածը, ինչպես նախկինում, օգտագործվում է որպես մարզադաշտ, որի վերակառուցումն ավարտվել է 2014 թվականին։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Բնակելի շենք (Կրեպոստնայա փողոց, 37)։ Ճարտարապետ՝ Լեանդեր Իկոնեն, 1891,
  • Գիմնազիա, դասական լիցեյի նախկին շենքը (Պուշկինի փողոց 10)։ Ճարտարապետ՝ Յակոբ Արենբերգ, 1892,
  • Նախկին համատեղ դպրոց (Վիբորգսկայա փողոց 25)։ Ճարտարապետ՝ Լեանդեր Իկոնեն, 1903,
  • Բնակելի շենք (Մորսկայա Նաբերեժնայա փողոց, 24)։ Ճարտարապետ՝ Ալլան Շուլման, 1904,
  • Բնակելի շենք (Սուվորովի պողոտա 1)։ Ճարտարապետ՝ Պաավո Ուոտիլա, 1909,
  • Բնակելի շենք (Սուվորովի պողոտա 3)։ Ճարտարապետ՝ Ակսել Գյուլդեն 1910,
  • «Վիբորգ» առանձին հսկիչ-անցակետի շտաբ, նախկին ծովային և առևտրի ուսումնարանը (Մորսկայա Նաբերեժնայա փողոց 5)։ Ճարտարապետ՝ Ռագնար Յուպյույա, 1937։
  • Բնակելի շենք խանութներով (Կրեպոստնայա փողոց 39)։ Ճարտարապետ՝ Օլե Գրիպենբերգ, 1937,
  • Կոթող՝ Վիբորգի գնդերի ցուցակով, 1999 թվականին ի սկզբանե տեղադրվել է հրապարակի հյուսիսային մասում, իսկ 2011 թվականին տեղափոխվել է Վիբորգսկայա փողոցի մոտ ճարտարապետ Ալեքսանդր Շվերի նախագծով,
  • Կոթող «Ռազմական փառքի քաղաք»։ Ճարտարապետ՝ Իգոր Վոսկրեսենսկի, քանդակագործներ՝ Սալավատ Շչերբակով, Ե. Վ. Վոլկովա, 2011։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга эры функционализма. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 168 с. — ISBN 978-5-91882-028-5
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ խմբագրել