Վերներ Ֆայմեն
Վերներ Ֆայմեն (գերմ.՝ Werner Faymann, ծնվ. է՝ մայիս 4, 1960թ., Վիեննա, Ավստրիա), ավստրիացի քաղաքական գործիչ, Ավստրիայի նախկին կանցլեր և Տրանսպորտի, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարար, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար:
Վերներ Ֆայմեն | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Դեկտեմբերի 2, 2008 - մայիսի 9, 2016 | ||
Նախորդող | Ալֆրեդ Գուզենբայեր | |
Հաջորդող | Կրիստիան Կեռն | |
Կուսակցություն՝ | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | |
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան և Q73773881?[1][2] | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Q1772968? | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | մայիսի 4, 1960[3][4][5] (60 տարեկան) | |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[3] | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | Մարտինա Լյուդվիգ Ֆայմեն | |
Զավակներ | 2 | |
Ինքնագիր | ![]() | |
ՊատանեկությունԽմբագրել
Վիեննայի հենրետենպլաց հրապարակում գտնվող գիմնազիայում ուսանելու ժամանակ Վերներ Ֆայմենը միանում է սոցիալիստական երիտասարդությանը և անդամագրվում Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Գիմնազիան ավարտելուց հետո 1981 թվականին դարձավ Վիեննայի սոցիալիստական երիտասարդների ղեկավար: Այդ պաշտոնում նա, որպես կազմակերպիչ, մասնակցում էր 1983 թվականի ցույցերի, որոնք ուղղված էին Հովհաննես Պողոս II Հռոմի Պապի՝ Ավստրիա այցելության դեմ:
Քաղաքական գործունեության սկիզբԽմբագրել
Վերներ Ֆայմենը սովորում էր Վիեննայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, սակայն վաղաժամ դադարեցնում է ուսումը[6]: Համալսարանից դուրս գալուց հետո Վերներն աշխատանքի է անցնում Zentralsparkasse բանկում որպես խորհրդատու: 1985-1994 թվականներին Ֆայմենը եղել է Վիեննայի ասամբլեայի և քաղաքային ժողովի անդամ:
1988-1994 թվականներին նա հանդիսանում էր Վիեննայի վարձակալների ասոցիացիայի ղեկավար-տնօրեն: 1994 թվականին Ֆայմենը դառնում է բնակարանային շինարարության գործադիր խորհրդի ղեկավար: Եղել է Վիեննայի բիզնես գործակալության (VBA) փոխնախագահ: 1996 թվականից նա աշխատել է բնակֆոնդի, բնակարանային շինարարության և քաղաքային տնտեսության ոլորտում ներկայացուցիչը Վիեննայի քաղաքային խորհրդում[7]
Ավստրիայի կանցլեր և նախարարԽմբագրել
2007 թվականի հունվարից 2008 թվականի դեկտեմբեր Վերներ Ֆայմենը զբաղեցրել է Ավստրիայի տրանսպորտի, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը կանցլեր Ալֆրեդ Գուզենբաուերի կառավարությունում: 2008 թվականի հունիսի 16-ին դարձել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար: 2008 թվականի հուլիսի 7-ին Ֆայմենը գլխավորում է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ[8]: 2008 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ընտրություններին Ֆայմենը ղեկավարում է վստրիայի սոցիալ-դեմոկրատական և Ավստրիական ժողովրդական կուսակցությունների կազմած կոալիցիան[9] 2008 թվականի դեկտեմբերին ստանձնել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը:
Որպես կուսակցության ղեկավար, ով 2008 թվականի սեպտեմբերի 28-ին կայացած Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հավաքել էր ձայների մեծամասնությունը, երկրի նախագահ Հայնց Ֆիշերի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 8-ին լիազորվել է ձևավորել Ավստրիայի կառավարություն: 2008 թվականի նոյեմբերի 24-ին Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական և Ավստրիայի ժողովրդական կուսակցությունների ղեկավարները պայմանավորվում են երկու կուսակցություններից ստեղծել մեծ կոալիցիա՝ ընտրելով Վերներ Ֆայմենին Ավստրիայի կանցլերի պաշտոնում[10]:
Համաձայն հարցումների՝ կանցլերի պաշտոնը զբաղեցնելու առաջին ամիսներին Կարինթիայում, Զալցբուրգում և Վերին Ավստրիայում բնակչության շրջանում Վերները ուներ ցածր վարկանիշ: Փորձագետները հայտարարեցին, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Վերների ղեկավարությամբ հայտնվել է ճգնաժամում: 2010 թվականին Ֆայմենը հայտարարեց, որ Տոբինի հարկի մտցնելու հետ կապված հանրաքվե անցկացնելու մասին[11] Ֆուկուսիմա կայանում տեղի ունեցած վթարից հետո Վերները հայտարարեց տուժածներին օգնություն ցուցաբերելու մասին[12]: Չնայած նրան հաջողվում էր տարբերվել տնտեսության որոշ ոլորտներում՝ մյուսներում նա չկարողացավ ապահովել զարգացում: Օրինակ, Ներկայացուցիչների պալատը Վերներին հաճախ մեղադրում է միգրացիայի օրենքը խստացնելուն ուղղված վճռականության բացակայության մեջ:
2009 թվականին Ֆայմենը մասնակցել է Բիլդերբերգյան ակումբի համաժողովին[13][14]: Հետագա տարիներին Վերները նույնպես մասնակցել է ակումբի հանդիպումներին, ինչը խորհրդարանական հետաքննության պատճառ է հանդիսացել:
Մամուլի հետ հարաբերություններԽմբագրել
Ֆայմենին Kronen Zeitung օրաթերթի խմբագիր Հանց Դիչենդի հետ կապում է երկարամյա ընկերությունը: Նա հայտարարել է, որ ճանաչում է Դիչենդին արդեն 25 տարի, և նրանց մոտ ձևավորվել են լավ հարաբերություններ[15]: Երբ Վայմենն աշխատում էր Վիեննայի քաղաքային ժողովում, մշտապես շփվում էր ընկերոջ հետ, և Kronen Zeitung թերթում տպվում «Ուղիղ կապ քաղաքային ժողովի հետ» շարք[16][17]:
ԸնտանիքԽմբագրել
Վերներ Ֆայմենն ամուսնացել է 2001 թվականին: Նրա կինը խորհրդարանի պատգամավոր Մարտինա Լյուդվիգ Ֆայմենն է: Ունի երկու զավակ, որոնցից մեկը՝ առաջին ամուսնությունից:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Wien Geschichte Wiki (գերմ.) — Wien: Wienbibliothek im Rathaus, 2014.
- ↑ 2,0 2,1 Die Presse (գերմ.) / Hrsg.: R. Nowak — Wien: Die Presse Verlags-Gesellschaft, 1848.
- ↑ 3,0 3,1 Werner Faymann(ավստր․) — Österreichisches Parlament, 2016.
- ↑ Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Sozialdemokratische Partei Österreichs — Faymann Werner.(գերմ.)
- ↑ Gemeinde verkauft Wohnungen.(գերմ.)
- ↑ Lebenslauf Werner Faymann auf der Webseite des BKA, abgerufen am 7. September 2009.(գերմ.)
- ↑ NZZ: SPÖ und ÖVP einigen sich auf grosse Koalition in Österreich — Werner Faymann wird neuer Bundeskanzler, 23. November 2008.(գերմ.)
- ↑ Große Koalition ist perfekt.(գերմ.)
- ↑ Faymann plant EU-Volksbegehren zu Finanztransaktionssteuer — Finanzmarktkrise.(գերմ.)
- ↑ Niederösterreichische Nachrichten — Faymann will vor EU-Volksbegehren breites Anti-Atom-Bündnis schmieden.(գերմ.)
- ↑ http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/J/J_02089/imfname_158720.pdf
- ↑ http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_02152/imfname_165032.pdf
- ↑ Erna Lackner/Frankfurter Allgemeine Zeitung: Mediokratie in Österreich: Der Onkel Hans, der kann’s, 1. Juli 2008.(գերմ.)
- ↑ Saskia Jungnikl/Datum (Nr. 06/2008, S. 16f): Der Minister ohne Eigenschaften (Auszug des Artikels.)(գերմ.)
- ↑ Die Welt: Freundlich, aber glatt: Werner Faymann, neuer SPÖ-Kandidat, 9. Juli 2008.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերներ Ֆայմեն կատեգորիայում։ |