Վերներ Ֆայմեն

ավստրիացի քաղաքական գործիչ
(Վերահղված է Վերներ Ֆայմանից)

Վերներ Ֆայմեն (գերմ.՝ Werner Faymann, մայիսի 4, 1960(1960-05-04)[3][4][5], Վիեննա, Ավստրիա[3]), ավստրիացի քաղաքական գործիչ, Ավստրիայի նախկին կանցլեր և Տրանսպորտի, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարար, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։

Վերներ Ֆայմեն
Ավստրիայի կանցլեր
Դեկտեմբերի 2, 2008 - մայիսի 9, 2016
Նախորդող Ալֆրեդ Գուզենբայեր
Հաջորդող Կրիստիան Կեռն
 
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի համալսարան և Q73773881?[1][2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, Q1772968?, տաքսու վարորդ և խորհրդատու
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 4, 1960(1960-05-04)[3][4][5] (63 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[3]
Քաղաքացիություն  Ավստրիա
Ամուսին Մարտինա Լյուդվիգ Ֆայմեն
Զավակներ 2
 
Կայք՝ werner-faymann.at
 
Ինքնագիր Изображение автографа

Պատանեկություն խմբագրել

Վիեննայի հենրետենպլաց հրապարակում գտնվող գիմնազիայում ուսանելու ժամանակ Վերներ Ֆայմենը միանում է սոցիալիստական երիտասարդությանը և անդամագրվում Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Գիմնազիան ավարտելուց հետո 1981 թվականին դարձավ Վիեննայի սոցիալիստական երիտասարդների ղեկավար։ Այդ պաշտոնում նա, որպես կազմակերպիչ, մասնակցում էր 1983 թվականի ցույցերի, որոնք ուղղված էին Հովհաննես Պողոս II Հռոմի Պապի՝ Ավստրիա այցելության դեմ։

Քաղաքական գործունեության սկիզբ խմբագրել

Վերներ Ֆայմենը սովորում էր Վիեննայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, սակայն վաղաժամ դադարեցնում է ուսումը[6]։ Համալսարանից դուրս գալուց հետո Վերներն աշխատանքի է անցնում Zentralsparkasse բանկում որպես խորհրդատու։ 1985-1994 թվականներին Ֆայմենը եղել է Վիեննայի ասամբլեայի և քաղաքային ժողովի անդամ։

1988-1994 թվականներին նա հանդիսանում էր Վիեննայի վարձակալների ասոցիացիայի ղեկավար-տնօրեն։ 1994 թվականին Ֆայմենը դառնում է բնակարանային շինարարության գործադիր խորհրդի ղեկավար։ Եղել է Վիեննայի բիզնես գործակալության (VBA) փոխնախագահ։ 1996 թվականից նա աշխատել է բնակֆոնդի, բնակարանային շինարարության և քաղաքային տնտեսության ոլորտում ներկայացուցիչը Վիեննայի քաղաքային խորհրդում[7]

Ավստրիայի կանցլեր և նախարար խմբագրել

2007 թվականի հունվարից 2008 թվականի դեկտեմբեր Վերներ Ֆայմենը զբաղեցրել է Ավստրիայի տրանսպորտի, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը կանցլեր Ալֆրեդ Գուզենբաուերի կառավարությունում։ 2008 թվականի հունիսի 16-ին դարձել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար։ 2008 թվականի հուլիսի 7-ին Ֆայմենը գլխավորում է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ[8]։ 2008 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ընտրություններին Ֆայմենը ղեկավարում է վստրիայի սոցիալ-դեմոկրատական և Ավստրիական ժողովրդական կուսակցությունների կազմած կոալիցիան[9] 2008 թվականի դեկտեմբերին ստանձնել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը։

Որպես կուսակցության ղեկավար, ով 2008 թվականի սեպտեմբերի 28-ին կայացած Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հավաքել էր ձայների մեծամասնությունը, երկրի նախագահ Հայնց Ֆիշերի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 8-ին լիազորվել է ձևավորել Ավստրիայի կառավարություն։ 2008 թվականի նոյեմբերի 24-ին Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական և Ավստրիայի ժողովրդական կուսակցությունների ղեկավարները պայմանավորվում են երկու կուսակցություններից ստեղծել մեծ կոալիցիա՝ ընտրելով Վերներ Ֆայմենին Ավստրիայի կանցլերի պաշտոնում[10]։

Համաձայն հարցումների՝ կանցլերի պաշտոնը զբաղեցնելու առաջին ամիսներին Կարինթիայում, Զալցբուրգում և Վերին Ավստրիայում բնակչության շրջանում Վերները ուներ ցածր վարկանիշ։ Փորձագետները հայտարարեցին, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Վերների ղեկավարությամբ հայտնվել է ճգնաժամում։ 2010 թվականին Ֆայմենը հայտարարեց, որ Տոբինի հարկի մտցնելու հետ կապված հանրաքվե անցկացնելու մասին[11] Ֆուկուսիմա կայանում տեղի ունեցած վթարից հետո Վերները հայտարարեց տուժածներին օգնություն ցուցաբերելու մասին[12]։ Չնայած նրան հաջողվում էր տարբերվել տնտեսության որոշ ոլորտներում՝ մյուսներում նա չկարողացավ ապահովել զարգացում։ Օրինակ, Ներկայացուցիչների պալատը Վերներին հաճախ մեղադրում է միգրացիայի օրենքը խստացնելուն ուղղված վճռականության բացակայության մեջ։

2009 թվականին Ֆայմենը մասնակցել է Բիլդերբերգյան ակումբի համաժողովին[13][14]։ Հետագա տարիներին Վերները նույնպես մասնակցել է ակումբի հանդիպումներին, ինչը խորհրդարանական հետաքննության պատճառ է հանդիսացել։

Մամուլի հետ հարաբերություններ խմբագրել

Ֆայմենին Kronen Zeitung օրաթերթի խմբագիր Հանց Դիչենդի հետ կապում է երկարամյա ընկերությունը։ Նա հայտարարել է, որ ճանաչում է Դիչենդին արդեն 25 տարի, և նրանց մոտ ձևավորվել են լավ հարաբերություններ[15]։ Երբ Վայմենն աշխատում էր Վիեննայի քաղաքային ժողովում, մշտապես շփվում էր ընկերոջ հետ, և Kronen Zeitung թերթում տպվում «Ուղիղ կապ քաղաքային ժողովի հետ» շարք[16][17]։

Ընտանիք խմբագրել

Վերներ Ֆայմենն ամուսնացել է 2001 թվականին։ Նրա կինը խորհրդարանի պատգամավոր Մարտինա Լյուդվիգ Ֆայմենն է։ Ունի երկու զավակ, որոնցից մեկը՝ առաջին ամուսնությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wien Geschichte Wiki (գերմ.)Wien: 2014.
  2. 2,0 2,1 Die Presse (գերմ.) / Hrsg.: R. NowakWien: Die Presse Verlags-Gesellschaft, 1848.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Werner Faymann(ավստր․)Österreichisches Parlament, 2016.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
  6. Sozialdemokratische Partei Österreichs — Faymann Werner. Արխիվացված 2011-10-22 Wayback Machine(գերմ.)
  7. Gemeinde verkauft Wohnungen.(գերմ.)
  8. Lebenslauf Werner Faymann Արխիվացված 2012-06-21 Wayback Machine auf der Webseite des BKA, abgerufen am 7. September 2009.(գերմ.)
  9. NZZ: SPÖ und ÖVP einigen sich auf grosse Koalition in Österreich — Werner Faymann wird neuer Bundeskanzler, 23. November 2008.(գերմ.)
  10. Große Koalition ist perfekt.(չաշխատող հղում)(գերմ.)
  11. Faymann plant EU-Volksbegehren zu Finanztransaktionssteuer — Finanzmarktkrise.(գերմ.)
  12. Niederösterreichische Nachrichten — Faymann will vor EU-Volksbegehren breites Anti-Atom-Bündnis schmieden. Արխիվացված 2011-04-09 Wayback Machine(գերմ.)
  13. http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/J/J_02089/imfname_158720.pdf
  14. http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_02152/imfname_165032.pdf
  15. Erna Lackner/Frankfurter Allgemeine Zeitung: Mediokratie in Österreich: Der Onkel Hans, der kann’s, 1. Juli 2008.(գերմ.)
  16. Saskia Jungnikl/Datum (Nr. 06/2008, S. 16f): Der Minister ohne Eigenschaften (Auszug des Artikels. Արխիվացված 2011-09-26 Wayback Machine)(գերմ.)
  17. Die Welt: Freundlich, aber glatt: Werner Faymann, neuer SPÖ-Kandidat, 9. Juli 2008.(գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ Ֆայմեն» հոդվածին։