Վերգինե Թառայան

հայ քիմիկոս

Վերգինե Մակարի Թառայան (նոյեմբերի 6 (19), 1905[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 15, 1985(1985-04-15)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1956), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 1956 թվականից[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961

Վերգինե Թառայան
Ծնվել էնոյեմբերի 6 (19), 1905[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 15, 1985(1985-04-15)[2] (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2] և ՀՀ ԳԱԱ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան (1929)[1]
Կոչումպրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1954)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Վերգինե Թառայանը ծնվել է 1905 թվականին Թիֆլիսում։ 1924-1929 թվականներին սովորել է Թիֆլիսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի քիմիա-դեղագործության բաժնում։ 1929 թվականից աշխատել է Երևանի ժողտնտխորհի կենտրոնական քիմիական լաբորատորիայում, որտեղ շուրջ երկու տարի զբաղվել է հանքանյութերի անալիզով։

1933 թվականին աշխատել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ընդհանուր քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ[4], 1935-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում։ 1938 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1939 թվականին ստացել է դոցենտի կոչում։

1938-1942 թվականներին, 1946-1954 թվականներին և 1962-1977 թվականներին Թառայանը եղել է ԵՊՀ վերլուծական քիմիայի ամբիոնի վարիչ, 1961-1964 թվականներին՝ քիմիայի ֆակուլտետի դեկան։ 1965 թվականից ԽՍՀՄ ԳԱ վերլուծական քիմիայի գիտական խորհրդի անդամ, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, «Հայկական սովետական հանրագիտարանի» խորհրդի անդամ։

Գործունեություն խմբագրել

Թառայանը ձեռնարկել է նոր գիտական աշխատանքներ մերկուրոմիացությունների վերականգնող հատկությունների ուսումնասիրության ուղղությամբ, մշակել բազմաթիվ տարրերի և իոնների որոշման նոր եղանակներ, ստեղծել ծավալային անալիզի նոր եղանակ՝ մերկուրոռեդուկտոմետրիան։ 1967 թվականից զբաղվել է նաև հազվագյուտ տարրերի, ազնիվ մետաղների միկրոքանակների որոշման լուծահանման-լուսաչափական նոր եղանակների ուսումնասիրությամբ։ Հիշարժան են նրա հիմնային ներկանյութերի և հետերոպոլիթթուների փոխազդեցության համալիր ուսումնասիրությանը նվիրված աշխատությունները։ Հեղինակ է ավելի քան 200 աշխատության և մենագրությունների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է շուրջ 30 թեկնածուական ատենախոսություն[5]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1961 թ.
  • «Պատվո նշան» շքանշան

Երկեր խմբագրել

  • Որակական քիմիական անալիզի տեսական հիմունքները, Երևան, 1966 (համահեղինակ)։
  • Խնդրագիրք անալիտիկ քիմիայի դասընթացի, Երևան, 1965 (համահեղինակ)[6]։
  • Аналитическая химия рения, Ер., 1966.
  • Меркуроредуктометрия. Меркуроредуктометрия как редуктометрический метод объемного анализа, Ер., 1980[7].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. ՀՀ ԳԱԱ, Վերգինե Մակարի Թառայան
  4. Վերգինե Թառայանի մասին ԵՊՀ կայքում
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. Խնդրագիրք անալիտիկ քիմիայի դասընթացի(չաշխատող հղում)
  7. Меркуроредуктометрия: Меркурометрия как редуктометрический метод титриметрического анализа(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերգինե Թառայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 142