Բորիս Բորիսովիչ Վախտին (ռուս.՝ Борис Борисович Вахтин, նոյեմբերի 3, 1930(1930-11-03) կամ նոյեմբերի 30, 1930(1930-11-30)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 12, 1981(1981-11-12)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուս գրող, դրամատուրգ, փիլիսոփա, թարգմանիչ, արևելագետ-չինագետ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՌԳԱ արևելյան ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտական աշխատող:

Բորիս Վախտին
Բորիս Վախտին.jpg
Ծնվել էնոյեմբերի 3, 1930(1930-11-03) կամ նոյեմբերի 30, 1930(1930-11-30)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էնոյեմբերի 12, 1981(1981-11-12)[1]
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, sinologist, դրամատուրգ, սցենարիստ և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրՌուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ

ԿենսագրությունԽմբագրել

Բորիս Վախտինը ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 30-ին Դոնի Ռոստովում: Հայրը՝ Բորիս Վախտինը, եղել է լրագրող[2], Դոնի Ռոստովում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հատուկ թղթակից, որը 1935 թվականին ձերբակալվել է և 1938 թվականին գնդակահարվել, իսկ մայրը՝ Վերա Պանովան, եղել է լրագրող և գրող:

1937 թվականին Բորիս Վախտինը մոր, ավագ քրոջ և կրտսեր եղբոր հետ տեղափոխվել է տատիկի մոտ՝ Պոլտավայի մարզի Շիշակի գյուղ[2]: Պատերազմի ժամանակ տատիկի և եղբոր հետ գոյատևել է օկուպացիան[2]: Հետո Պանովային հաջողվում է որդուն անցկացնել Պերմ[2]: 1947 թվականին Բորիսը տեղափոխվել է մոր մոտ Լենինգրադ[2]:

1954 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, իսկ 1957 թվականին՝ ասպիրանտուրան: Նրա ուսուցիչներն են եղել ակադեմիկներ Վասիլի Ալեքսեևը և Նիկոլայ Կոնրադը: 1952 թվականից աշխատել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադյան բաժանմունքը, որտեղ 1962-1964 թվականներին կառավարել է Հեռավոր-արևելյան առանձնասենյակը:

Բորիս Վախտինը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 12-ին Լենինգրադում` 51 տարեկան հասակում:

Որդին լեզվաբան Նիկոլայ Վախտինն է (ծնվ. 1950):

ՍտեղծագործությունԽմբագրել

Բորիս Վախտինի ստեղծագործական և պրոֆեսիոնալ կյանքը բաժանվում է երկու մասերի՝ պաշտոնական և ոչ պաշտոնական:

Հրատարակված գրքերԽմբագրել

  • Հարավային Չինաստանի ազգերի վիպերգական զորւյցներ. М.; Л.: Изд-во АН СССР, 1956 (перевод, комментарии; совм. с Р. Ф. Итсом).
  • Յուեֆու՝ Հնագույն չինական երգերից: М.; Л.: Гослитиздат ЛО, 1959 (перевод, комментарии).
  • Յուեֆու՝ Միջնադարյան չինական քնարերգությունից: М.: Наука, 1964 (перевод, комментарии).
  • Բորիս Վախտին. Երկու պատմվածքեր (Одна абсолютно счастливая деревня; Дублёнка) — Анн Арбор: Ардис, 1982.
  • Բորիս Վախտին. Ջոնսթաունի կործանում. — Л.: Советский писатель, 1986. — 325 с.
  • Բորիս Վախտին Այպես է դասավորվել իմ կյանքը...: Повести и рассказы / Послесл. М. Борисовой. — Л.: Сов. писатель : Ленингр. отд-ние, 1990. — 349 с. — 50 000 экз. — ISBN 5-265-01067-X
  • Բորիս Վախտին. Անծանոթի դիմանկար: Сочинения. — СПб.: Журнал «Звезда», 2010. — 930 с. — ISBN 978-5-7439-0149-4.

ՖիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1081930594 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Бражкина А. Борис Вахтин, сын врага народа и трижды сталинской лауреатки… // Неизвестный Ростов. 20 век. — 2010. — 26 дек.

ԳրականությունԽմբագրել

  • Самиздат Ленинграда. 1950-е — 1980-е: Литературная энциклопедия. — М., Новое литературное обозрение, 2003. Стр. 129-130.
  • Довлатов С. Ремесло (Повесть в двух частях). Л., 1991.
  • Борисова М. Послесловие // Вахтин Б. Так сложилась жизнь моя. Повести, рассказы. Л., 1990.
  • Закс, Дмитрий Михайлович Борис Вахтин, писатель. // Континент, № 69 (1991)

Արտաքին հղումներԽմբագրել