Վեսելին Հանչև
Վեսելին Սիմեոնով Հանչև (բուլղար․՝ Веселин Симеонов Ханчев, ապրիլի 4, 1919[1], Ստարա Զագորա, Բուլղարիայի թագավորություն - նոյեմբերի 4, 1966[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ և քննադատ:
Վեսելին Հանչև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1919[1] |
Ծննդավայր | Ստարա Զագորա, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1966[1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, դրամատուրգ և դիվանագետ |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ժանրեր | լիրիկա |
ԿենսագրությունԽմբագրել
Վեսելին Հանչևը ծնվել է 1919 թվականի ապրիլի 4-ին Ստարա Զագորայում, Բուլղարիա: Ստարա Զագորայում ավարտելով գիմնազիան՝ նա 1941-1943 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1944 թվականից Վեսելինը մտել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն[2]: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1944-45), «Литературен глас» («Գրական ձայն») թերթում զբաղեցրել է խմբագրի օգնականի պաշտոնը (1938-1943), «Радио „София“»-ում՝ արվեստի և գրական բաժնի ղեկավարի պաշտոնը (1945), «Пламък» («Կրակ») ամսագրում՝ խմբագրի պաշտոնը և Ազգային օպերայում (1949-51) և Սոֆիայի օպերայում՝ դրամատուրգի պաշտոնը: Վարշավայի (1962-64) և Փարիզի (1964-66) բուլղարական դեսպանատանը աշխատել է որպես մշակույթի հարցերով խորհրդական: 1963 թվականին նրան շնորհել են Բուլղարիայի մշակույթի պատվավոր գործչի կոչում: Երկու անգամ դարձել է Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1959 և 1962 թվականներին)[3]:
Կյանքի վերջին տարիներին շատ ծանր հիվանդ է եղել, բայց գրել է բանաստեղծություններ մինչև վերջ: Վեսելին Հանչևը մահացել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին Սոֆիայում՝ 47 տարեկան հասակում:
ՍտեղծագործությունԽմբագրել
Առաջին ստեղծագործությունները հրապարակվել են 1934 թվականին, երբ Հանչևը 15 տարեկան էր: Համագործակցել է «Час» («Ժամանակ»), «Литературен глас» («Գրական ձայն») թերթերի, իսկ 1944 թվականից հետո՝ բոլոր գրական պարբերական հրատարակչությունների հետ: Բանաստեղծությունների իր առաջին «Испания на кръст» («Իսպանիան խաչի վրա») հավաքածուում՝ նվիրված Իսպանիայում քաղաքացիական պատերազմին, գերակշռում են պացիֆիստական տրամադրությունները, բողոք պատերազմի դեմ[4]:
Վեսելին Հանչևը նաև հայտնի է եղել որպես դրամատուրգ: Նա գրել է «Злато» («Ոսկի»), «Отровен хляб» («Թունավորված հաց»), «Двамата и смъртта» («Երկուսը և մահը») պիեսները, ինչպես նաև գրել է (չի իրագործվել) «Крали Марко» («Մարկոյի գագաթնակետը») ֆիլմի սցենարը: Թարգմանել է Էդմոն Ռոստանի «Հերոսական կոմեդիան» (1961), ֆրանսիացի (Ժակ Պրևեր) և ռուս բանաստեղծների ստեղծագործությունները: Վեսելին Հանչևի բանաստեղծությունները թարգմանվել են գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, ռուսերեն, ուկրաիներեն, հունգարերեն, ֆրանսերեն, չեխերեն, ճապոներեն և այլ լեզուներով:
ՄրցանակներԽմբագրել
- 1959, 1962 - Դիմիտրովյան մրցանակ
- 1963 - Բուլղարիայի մշակույթի պատվավոր գործչի կոչում
- 1984 թվականին Ստարա Զոգորայում ամեն տարի կազմակերպում են Վեսելին Հանչևի անվան պոեզիայի ազգային երիտասարադական մրցույթ[5]: Մրցույթին կարող են մասնակցել 14-25 տարեկան բանաստեղծները, որոնք դեռևս չեն հրապարակել ոչ մի բանաստեղծական հավաքածու: Հաղթողի մրցանակն է դառնում նրա բանաստեղծությունների առաջին հավաքածուի հրապարակումը[6]:
Ստարա Զագորայում և Սոֆիայում Վեսելին Հանչև անունով կոչվել են № 9 և № 142 միջնակարգ դպրոցները, ինչպես նաև փողոցներ այդ քաղաքներում:
ՍտեղծագործություններԽմբագրել
ՊոեզիաԽմբագրել
- Испания на кръст, 1937 - «Իսպանիան խաչի վրա» (բանաստեղծությունների հավաքածու)
- Избрани стихове, 1948 - «Ընտրյալ բանաստեղծություններ» (բանաստեղծությունների հավաքածու)
- Знаме на дружбата, 1952 - «Ընկերության դրոշակ» (բանաստեղծությունների հավաքածու ռահվիրաների համար)
- Луиджи, 1953 - «Լուիջի» (վեպ)
- Стихове в паласките, 1954, (1957, 1960) - «Բանաստեղծություններ փամփշտակալներում» (քաղաքական քնարերգության հավաքածու)
- Смешен пантеон, 1957 -"Ծիծաղելի պանթեոն" (բանաստեղծությունների հավաքածու)
- Лирика, 1960 - «Քնարերգություն»
- Машината на времето, 1960 - «Ժամանակի մեքենա» (բանաստեղծությունների հավաքածու)
- Роза на ветровете, բանաստեղծություններ, 1960 - «Քամիների վարդ» (բանաստեղծությունների հավաքածու)
- Чудната врата, 1960 - «Զարմանալի դռներ» (բանաստեղծությունների հավաքածու երեխաների համար)
- Лирика, 1961 - «ЛՔնարերգություն»
- Стихотворения, 1962 - «Բանաստեղծություններ»
- Пъстро ято, 1963 - «Բազմերանգ խումբ» (բանաստեղծությունների հավաքածու երիտասարդության համար)
- За да останеш, 1965 - «Որպեսզի չհեռանալ» (ընտրյալ քնարերգություն)
- Свирепият славей, երգիծական բանատսեղծություններ, 1965
- Стихотворения, 1966 - «Բանաստեղծություններ» (II հրատարակչություններ, «Աշակերտի գրադարան»)
- Стихотворения, 1966 - «Բանաստեղծություններ»
- Избрани произведения, 1969 - «Ընտրյալ ստեղծագործություններ» (խմբագիր՝ Ե. Պետրով)
- Избрани творби, 1976 (1980, 1986) - «Ընտրյալ ստեղծագործություններ»
- Жив съм, стихове, 1987 - «Ես ողջ եմ» (բանաստեղծությունների հավաքածու)
- «Последно писмо»
- «Под Люляка»
ԹատերագրությունԽմբագրել
- «Малки пиеси за големи сърца» - «Փոքր պիեսների մեծ սրտերի համար» (պիես, հրապարակվել է հետմահու՝ 1967 թվականին)
- «Злато» - «Ոսկի» (պիես)
- «Отровен хляб» - «Թունավորված հաց» (պիես)
- «Двамата и смъртта» - «Երկուսը և մահը» (պիես)
- «Крали Марко» - «Մարկոյի գագաթնակետը» (ֆիլմի չիրագործված սցենար)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Большая Советская Энциклопедия, ІІІ изд., т. 28, с. 191
- ↑ БСЭ, т. 28, с. 191
- ↑ «Антология болгарской поэзии» (переводы Дмитрия Павлычко), Киев, «Основы», 2006, с. 249
- ↑ Сайт «Национален младежки конкурс за поезия „ВЕСЕЛИН ХАНЧЕВ“» (болг.)
- ↑ Сайт «Библиотека „Родина“ - Стара Загора»
ԳրականությունԽմբագրել
- Основу цієї статті становить переклад відповідника у болгарській Вікіпедії, базованого на матеріалах статті Мартина Мітова на сайті «Словото» — «Слово»
- Веселин Ханчев, Елка Ханчева. «Десетте лица на щастието: Избрана лирика; Непубликувани творби; Спомени за приятеля и поета» Рисунки / Веселин Ханчев; Подбор и състав. Елка Ханчева. — София: Хемус, 2000 г., 343 стр.
- Вихрен Чернокожев. «Речник по нова българска литература 1878—1992». — София: Хемус, 1994 г., 395 стр. ISBN 954-428-061-8
- Документальний фільм «Спомен за моите деца» («Спогад для моїх дітей») про Веселина Ханчева та інших поетів — уродженців Старої Загори. (բուլղ.)
- «Десетте лица на щастието». Журнал «Ek», Х.2000 г. стр. 4-9. (բուլղ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Վեսելին Հանչև հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Վեսելին Հանչև - Concise Literary Encyclopedia
- Վեսելին Հանչևի բանաստեղծություններ (բուլղ.)