Վենսան Պերես (ֆր.՝ Vincent Pérez, հունիսի 10, 1964(1964-06-10), Լոզան, Շվեյցարիա[1]), շվեյցարիացի դերասան, ռեժիսոր։

Վենսան Պերես
ֆր.՝ Vincent Pérez
Վենսան Պերեսը Կաննի կինոփառատոնում, 2013 թվական
Ծնվել է1964 թվական հունիսի 10
ԾննդավայրԼոզաննա, Շվեյցարիա
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
ՔաղաքացիությունՇվեյցարիա Շվեյցարիա
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր
Ակտիվ շրջան1986-այժմ
Ընտրանի«Մարգո թագուհին», «Սիրանո դե Բերժերակ»
Ամուսին(ներ)Կարին Սիլլա
Համատեղ ապրող(ներ)Կառլա Բրունի
Երեխա(ներ)Իման (1999 թվական), Պաբլո (2004 թվական), Տեսս (2004 թվական), Ռոքսանա (Կարին Սիլլայի դուստրը)
IMDbID 0001641
vincentperez.com

Կենսագրություն խմբագրել

Վենսան Պերեսը ծնվել է 1964 թվականի հունիսի 10-ին Լոզաննայում, իսպանացու և գերմանուհու ընտանիքում։ Երիտասարդ ժամանակ երազում էր դառնալ քանդակագործ, նկարիչ կամ լուսանկարիչ, սակայն արդյունքում, 18 տարեկան հասակում, ուղևորվում է Ֆրանսիա, որտեղ սովորում է Դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայի դերասանական բաժնում, իսկ այնուհետև, ընդունվում է Նանտերի Ամանդյե թատրոնի թատերախումբ։ Ուսանող ժամանակ Պերեսը նորամուտն է նշում կինոյում, նկարահանվելով «Գիշերվա պահապանը» («Gardien de la nuit», 1986 թվական) կինոնկարում։ Այնուհետև, 1988 թվականին, հետևում է Ժակլին Բիսետի հետ դուետը «Նեֆրիտե տուն» («La Maison de jade») դրամայում։

Պերեսը արագ ճանաչման է արժանանում Ֆրանսիայում։ 1990-1993 թվականներին նա թողարկում է մի շարք ֆիլմեր, որտեղ խաղում է ռոմանտիկ սիրահարի ամպլուայում, ֆրանսուհի առաջատար դերասանուհիների հետ զույգում։ Այսպես, նրա խաղընկերներն են հանդիսացել Էմմանուել Բեարը՝ «Նավապետ Ֆրակասի ճանապարհորդությունը» («Il Viaggio di Capitan Fracassa»), Կատրին Դենյովը՝ «Հնդկաչին» («Indochine»), Սոֆի Մարսոն՝ «Ֆանֆանի սիրո բուրմունքը» («Fanfan») կատակերգությունում, Իզաբել Աջանին՝ «Մարգո թագուհին» («La Reine Margot») դրամայում։ Նրան անուշադրության չեն մատնել նաև կինոքննադատները՝ 1991 թվականին Պերեսը անվանակարգվում է «Սեզար» մրցանակի, «Սիրանո դե Բերժերակ» («Cyrano de Bergerac») ֆիլմում դերի համար, իսկ 1992 թվականին արժանանում է Ժան Գաբենի մրցանակին։

Համաշխարհային ճանաչում նրան բերում է Վիմ Վենդերսի հետ համատեղ 1995 թվականին Միքելանջելո Անտոնիոնիի նկարահանած «Ամպերի ետևում» («Al di là delle nuvole») ֆիլմում դերասանի մասնակցությունը, իսկ այնուհետև նա հայտնվում է «Ագռավ 2. Հրեշտակների քաղաք» («The Crow: City of Angels») միստիկ թրիլերում։ 1996 թվականին դերասանը ժամանում է Ռուսաստան, որտեղ նա գլխավոր դերն է խաղում Պավել Լունգինի «Կյանքի ուղի» («Ligne de vie») մաֆիոզ ֆիլմում։

Ընտանիք խմբագրել

1998 թվականի դեկտեմբերի 18-ին Վենսան Պերեսը պաշտոնապես օրինականացնում է իր հարաբերությունները սենեգալցի նախկին մոդել Կարին Սիլլաի։ 1999 թվականի մայիսի 2-ին նրանք ունենում են առաջին ընդհանուր երեխան՝ դուստր Իմանը։ 2004 թվականին ծնվում են Պաբլո և Տեսս երկվորյակները։ Այժմ ամուսինները դաստիարակում են չորս երեխա՝ Իման, Պաբլո, Տեսս և Ռոքսանա (Կարին Սիլլայի դուստրը դերասան Ժերար Դեպարդիեից

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1986 Գիշերվա պահապանը Gardien de la nuit Արման
1987 Դե Ֆրանս հյուրանոցը Hôtel de France Սերժ
1988 Նեֆրիտե տուն La Maison de jade Բեռնար Գրեց
1990 Նավապետ Ֆրակասի ճանապարհորդությունը Il Viaggio di Capitan Fracassa Բարոն դե Սիգոնյակ
Սիրանո դե Բերժերակ Cyrano de Bergerac Քրիստիան դե Նովիլեթ
1991 Ձյուն և կրակ La Neige et le feu Ժակ Սենեշալ
1993 Ֆանֆանի սիրո բուրմունքը Fanfan Ալեքսանդր
1992 Հնդկաչին Indochine Ժան Բատիստ
1994 Մարգո թագուհին La Reine Margot Լա Մոլ
1995 Ամպերի ետևում Al di là delle nuvole Նիկոլո
1996 Ագռավ 2. Հրեշտակների քաղաք The Crow: City of Angels Էշ Կոռվեն
Կյանքի ուղին Ligne de vie Ֆիլիպպ
1997 Մարտի Le Bossu Հերցոգ Նևերացի
Ծովից քշվածները Swept from the Sea Յանկո Գուրալ
1998 Հրեշտակների զրույցը Talk of Angels Ֆրանցիսկո Արևագա
Բավականություն The Treat Պիեռ
Նրան, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքով Ceux qui m’aiment prendront le train Վիվյեն
Նշանառուները Shot Through the Heart սերբացի նշանառու Սլավկո Ստանիչ
1999 Ձեռք բերած ժամանակ Le Temps retrouvé Մորել
2000 Ես երազում էի Աֆրիկայի մասին I Dreamed of Africa Պաոլո Գալման
Անառակը Le Libertin Դենի Դիդրո
Ամուսնացիր ինձ հետ Épouse-moi Էդրիեն Ռոշ
2001 Քամու հարսնացում Bride of the Wind Օսկար Կոկոշկա
Լուսաբացի խայթոցները Les Morsures de l’aube երիտասարդ դերասան
2002 Անիծյալների թագուհին Queen of the Damned Մարիուս դե Ռոմանուս
003 Ես մնում եմ Je reste! Բերտրան
Ֆանֆան Կակաչը Fanfan la tulipe Ֆանֆան Կակաչը
Երջանկությունը ոչինչ չարժե La Felicità non costa niente Ֆրանչեսկո
Հերթապահ դեղագործ Le Pharmacien de garde Յան Լազարեկ
Մեքենայի բանալիները Les Clefs de bagnole
2004 Բարի գալուստ Շվեյցարիա Welcome to Switzerland
2007 Առն. Ասպետ-թամպլիեր Arn — Tempelriddaren եղբայր Գիլբերտ
Ապոկալիպսիսի գաղտնաբառը Код Апокалипсиса Լուի Դևյե
Գաղտնիք Si j'étais toi ռեժիսոր, պրոդյուսեր
2009 Վաղը լուսաբացին Demain dès l’aube Մաթյո Գիբեր
2010 Մինչև վերջին շունչ Inhale բժիշկ Մարտինես
2011 Անլսելի հպում Un baiser papillon իրավաբան Լուի
2012 Իմ առաջին անգամ Ma premiere fois Սառայի որդեգիր հայրը
2013 (Ան)սպասելի արքայազն Un prince (presque) charmant ամուրի Ժան Մարկ
Խոհանոցը Փարիզում Кухня в Париже Նիկոլյա Դյուպոն, Վիկայի սիրահետողը, Ֆրանսիայի նախագահի արձանագրային ծառայության պետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139219935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսան Պերես» հոդվածին։