Վարվառա Ստեպանովա
Վարվառա Ֆյոդրովնա Ստեպանովա (հոկտեմբերի 9 (21), 1894[1][2], Կաունաս, Ռուսական կայսրություն[3][1] - մայիսի 20, 1958[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[7][3]), խորհրդային նկարչուհի-ավանգարդիստ, Կոնստրուկտիվիզմի ներկայացուցիչ, դիզայներ և պոետ, Ալեքսանդր Ռոդչենկոյի կինը։
Վարվառա Ստեպանովա ռուս.՝ Варвара Фёдоровна Степанова | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ռուս.՝ Варвара Фёдоровна Степанова |
Ծնվել է | հոկտեմբերի 9 (21), 1894[1][2] |
Ծննդավայր | Կաունաս, Ռուսական կայսրություն[3][1] |
Վախճանվել է | մայիսի 20, 1958[4][5][6][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[7][3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Կազանի գեղարվեստի դպրոց և Académie de La Palette? |
Մասնագիտություն | նկարչուհի, դիզայներ, բանաստեղծուհի, նկարազարդող, տեքստիլ նկարչուհի, բեմանկարիչ, գծանկարիչ, performance artist և արվեստագետ |
Ոճ | Կոնստրուկտիվիզմ |
Ամուսին | Ալեքսանդր Ռոդչենկո[8] |
Զավակներ | Varvara Rodchenko? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎարվառա Ֆյոդրովնա Ստեպանովան ծնվել է պաշտոնյայի ընտանիքում։ 1910-1913 թվականներին սովորել է Կազանի գեղարվեստի դպրոցում, սակայն չավարտելով այն տեղափոխվել է Մոսկվա։ Հենց այդ ժամանակ նա ծանոթացել է իր ապագա ամուսնու և մարտակցի` Ալեքսանդր Ռոդչենկոյի հետ։ 1915-1917 թվականներին սովորել է Կոնստանտին Յուոնի ստուդիայում։ 1921 թվականին մասնակցել է «5 × 5 = 25» կոնստրուկտիվիստների ցուցահանդեսին։ 1919-1922 թվականներին աշխատել է Լուսժողկոմի կերպարվեստի գծով Կոլեգիայում, 1920-1923 թվականներին համագործակցել է Գեղարվեստի համալսարանի հետ, 1920-1925 դասավանդել է Ն.Կ Կրուպսկոյի անվան Կոմունիստական դաստիարակության ակադեմիայի «ԻԶՈ» ստուդիայում, իսկ 1924-1925 թվականներին՝ Վխուտեմասում։
1924 թվականից մինչև 1925 թվականը համագործակցել է Առաջին չթադաջման արտադրությունում՝ դիզայների աստիճանով։ Մասնակցել է (Ա.Ե. Կրուչենեխի «ԳլյաԳլյա», 1919) գրքերի պատկերազարդմանը, թատրոնի ( Վսևոլոդ Մեյերխոլդի «Տարելկինի մահը», 1922) և կինոյի («Բաժանում», 1926) դեկորների ձևավորմանը, քաղաքական-ագիտացիոն ամսագրերի ստեղծմանը։
Աշխատել է գեղարվեստական խմբագիր՝ «Կինոնկար» (1922), «ԼԵՖ», «Նոր ԼԵՖ» (1923—1927), «Խորհրդային ֆիլմ», «Ժամանակակից ճարտարապետություն», «Փոխարինում», «Գիրք և հեղափոխություն», (1926—1932), «Խորհրդային կանայք» (1945—1946), 1933-1934 թվականներին Պարտիզդատում։
Եղել է Ժամանակակից ճարտարապետների միավորման անդամ (ՕՍԱ)։ 1925 թվականին, Ալեքսանդր Ռոդչենկոյի հետ միասին, ձևավորել է Մասելպրոմի Տունը։ Թաղված է Նոր Դոնսկյան գերեզմանոցում՝ ամուսնու հետ միասին։
Մասնակցությունը ցուցահանդեսներին
խմբագրելՄինչավանգարդիստական շրջան
խմբագրել- 1915 — «Նկարիչ-ձևավորողները հօգուտ վիրավորների»։ Մոսկվա Լեմերսի պատկերասրահ, նկարչուհին ներկայացնում է երկու դեկորատիվ պանոյի էսքիզ։
Ավանգարդիստների ցուցահանդեսներ
խմբագրել- 1918 — Նկարիչ-գեղանկարիչների պրոֆմիության նկարների առաջին ցուցահանդես, Մոսկվա։
- 1918 — Հինգերորդ Պետական ցուցահանդես։ Գեղեցիկ արվեստների թանգարան, Մոսկվա։
- 1919 — Տասերորդ Պետական ցուցահանդես «Անառարկայական ստեղծագործություն և սուպրեմատիզմ», Մոսկվա։
- 1920 — XIX դարի Պետական ցուցահանդես, Ցուցադրված Բ.Դմիտրովկե սրահում, 11, Մոսկվա։
- 1921 — «5 × 5 = 25» ցուցահանդես, Մոսկվա։
Հիշողություն
խմբագրել- Վարվառա Ստեպանովայի անվան փողոց Մոսկվայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sarabianov A. D. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Человек не может жить без чуда: письма, поэтические опыты, записки художницы — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Varvara Fedorovna Stepanova (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ Union List of Artist Names — 2019.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա Ստեպանովա» հոդվածին։ |